Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Մոսկվան աշխատում է Բաքվի և Երևանի հետ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ:

▫️ԵԱՏՄ-ի և Ադրբեջանի համագործակցության պոտենցիալը բավականին բարձր է, բացի այդ՝ դա կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:

Մարիա Զախարովա

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👎122👍8😁2
Radar Armenia
🟨 Մոսկվան աշխատում է Բաքվի և Երևանի հետ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ: ▫️ԵԱՏՄ-ի և Ադրբեջանի համագործակցության պոտենցիալը բավականին բարձր է, բացի այդ՝ դա կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Մարիա Զախարովա 🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ…
🟨 Մոսկվան շարունակում է առարկայական աշխատանքներ տանել՝ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով Բաքվի և Երևանի հետ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով:

▫️Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով:

▫️Դրանք կեղծ նախաձեռնություններ են, որոնք ավելի շատ նման են միջնորդության դափնիները յուրացնելուն։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎114👍8
🟨 Բերձորում և Աղավնոյում տների հրկիզման դեպքերով քրգործերի հարուցումը մերժվել է:
▫️13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով:

Արցախի ՆԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍164👎1
🟨 Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: 

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
👍62👎25😁3😢2
🟨 Հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում:

ԱԱԾ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍48😢2
🟨 Եռակողմ աշխատանքային խումբը զգալիորեն առաջ է շարժվել համաձայնության հասնելու հարցում:

▫️Հուսով եմ՝ համաձայնագրերը կձևավորվեն ամենամոտ ժամանակներս։

Սերգեյ Լավրով

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎90👍12
🟨 Համոզված ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը հասունացել է:

▫️
Պետական մակարդակով Ադրբեջանի խտրական քաղաքականության իրականացումը վկայում է, որ Արցախի ժողովրդի ընտրած ուղին և անկախ պետականության կառուցումը այլընտրանք չունեն։

Արցախի ՄԻՊ
👍99😁15
🟨 Աշխարհում որևէ քաղաքակիրթ քաղաքում չեմ տեսել, որ մասնավոր միջոցառումներին ռեստորաններում ամեն օր հրավառություն լինի: Ամենայն հարգանքով այդ օրը ծնված մարդու նկատմամբ, բայց շրջակա հատվածներում ապրող բնակչությունը մեղք չի գործել, որ տվյալ մարդը այդ օրը ծնվել է։

▫️Անընդունելի է հրավառության կազմակերպումը` ի հաշիվ շրջակայքում ապրող բնակիչների։

Տիգրան Ավինյան

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG 🇷🇺RUS
👍231👎10
🟩 Սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։

▫️Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ն, գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-ից 5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։

Երևանի մետրոպոլիտեն
👍174😁4👎3
🟩 Քանդվել է Մոսկովյան 3 շենքին կից ինքնակամ կառուցված առևտրի կրպակը:

▫️Շենքը ճանաչված էր ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան։

▫️Տնտեսվարողը կամովին է ազատել կրպակը, որից հետո վարչության և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով կրպակն ապամոնտաժվել է։

Երևանի քաղաքապետարան
👍98👎6😢4
🟨 «Սուրմալուի» փոխտնօրենին կալանավորելու պահանջով Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

ՀՀ դատախազություն

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧 ENG
👍38
🟨 Բրյուսելում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այն տևել է շուրջ չորս ժամ։

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺 RUS 🇬🇧 ENG
👍61👎39😁2
🟨 Ավետիք Չալաբյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎67👍27😁7
🟨 Բրյուսելում քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

▫️Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:

▫️Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:

Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին։

Կառավարություն
👍75👎18😁4
🟨 Մեր կարծիքների փոխանակումը բաց և արդյունավետ էր, դիտարկել ենք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը։

▫️Մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների առաջընթացի համար բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել։

▫️Այսօր մենք պայմանավորվեցինք ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի հաստատմանը նպաստելու ուղղությամբ։

▫️ԵՄ-ն պատրաստ է է՛լ ավելի ամրապնդել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հարցում:

Շառլ Միշելը՝ եռակողմ հանդիպման մասին

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺 RUS
👍68👎24😁3😢1
🟩 Այսօր լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը։

Radar Armenia-ն ներկայացնում է Հնդկաստանում Հայաստանի բոլոր դեսպաններին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍118
🟩 ԽՍՀՄ բոլոր ղեկավարները՝ Լենինից մինչև Գորբաչով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

RADAR RETRO

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎92👍8
🟩 Radar Armenia-ն շնորհավորում է գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
👍110😢22
🟨 Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 1-ին՝

🌖 Ցերեկ +37 +39
🌗 Երեկո +29 +31
🌘 Գիշեր +22 +24

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺 RUS 🇬🇧ENG
👍21😢16👎8