Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Առաջարկում եմ դեպքը տարանջատել օրենսդրական նախաձեռնությունից։ Իհարկե, Սուրմալուի ողբերգությունն առիթ հանդիսացավ նախաձեռնությանը վերադառնալուն, սակայն դեպքը կապել հրավառության խնդիրների հետ՝ սխալ կլինի։

Քաղաքակիրթ աշխարհում ընդունված պրակտիկա է, հրավառություններ լինում են միայն պետական տոներին, համայնքային միջոցառումներին, համընդհանուր տոներին։ 2021 թվականի նախագծում այդ հիմքն է դրված եղել։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍95👎39😢5
🟨 ԱԻ նախարարը հանդիպել է անհետ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի հարազատներին, վստահեցրել, որ Վանիկին հայտնաբերելու համար չեն խնայի ուժերը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍63😢33👎4
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է:

Եղանակը Երևանում օգոստոսի 19-ին՝

🌖 Ցերեկ +37 +39
🌗 Երեկո +27 +29
🌘 Գիշեր +22 +24

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍27😢11👎3
🟥 Որոնվող անձը մեկ հոգի է, մոտավոր վայրն էլ գիտենք, թե որտեղ կարող է լինել։

▫️Քանի դեռ անհետ կորած քաղաքացին չի հայտնաբերվել, որոնողական աշխատանքները չեն դադարի
▫️Փրկարարները 24 ժամ աշխատում են ու քննադատություն են ստանում։
▫️Քննադատողները գալիս էին ուղղակի սելֆի անելու:

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյան
👍132😢5
🟨 Քաղաքական հայտարարություն, որպես այդպիսին, չի եղել։ Պարզապես, եթե լրագրողը նույն հարցը, որը ճշմարտություն է, 3 անգամ կրկնում է՝ «Դուք քաղաքապետի թեկնածո՞ւ եք», ես պատասխանել եմ դրական։ Ինձ մեղադրում են քարոզչություն սկսելու մեջ, բայց ես պատասխանել եմ լրագրողի հարցին:

▫️ Կարևոր է հասկանալ, թե նմանատիպ վայրերում, որտեղ պահպանվում են մեծ ծավալով հրավառ նյութեր, արդյոք պահպանվում են անվտանգության կանոնները:

▫️ Երկարաժամկետ խաղաղության համար պետք է ունենանք կայացած համակարգ, բանակ, որը մեր անվտանգության միակ երաշխավորն է:

▫️ Կեղծ օրակարգերով փորձել քաղաքական պրոցեսներ սկսել, երբեք չի ստացվելու, քանի որ անազնվությունն օդում կախված է, և ժողովուրդը դա զգում է. ժողովրդի գնահատականը միշտ արդար է։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍108👎54
🟨 Տարոն Մարգարյանի օրոք օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքներ են օտարվել:

ՊՎԾ ուսումնասիրության արդյունքները

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍68👎7
🟨 Վիտալի Բալասանյանը ռուսական խաղաղապահներից պահանջել է արգելել նրանց պատասխանատվության գոտում ադրբեջանցի և այլ երկրների ԶԼՄ-ների մուտքը առանց համաձայնության:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍122😢3😁1
🟨 «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Սահակ Վարդանյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

▫️Տնօրենի ժ/պ է նշանակել Բաբկեն Սեդրակյանը։
👍49
🟨 Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել՝ Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր վթարի դեպքում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎185👍16
🟩 Հայաստանի և Վրաստանի վարչապետների մասնակցությամբ պաշտոնապես շահագործման հանձնվեց «Բարեկամության» կամուրջը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍155👎10😢2
🟩 «Fly Arna»-ն նոր չվերթներ է սկսում դեպի Մոսկվա:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍72👎34
🟧 Շունը կծել է քաղաքացուն, ապա մի քանի ժամ անց անկել:

▫️
Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք:
▫️Քաղաքացին դիմել է բժշկական կենտրոն, չի հոսպիտալացվել:

ՍԱՏՄ
👎61👍16😢6
🟩 Առաջինի լրատվական ալիքը վերադառնում է հանրային մուլտիպլեքս:

▫️
Հեռուստադիտողները կրկին կարող են հետևել Առաջինի լրատվական ալիքին սովորական թվային ընդունիչով:
👍89👎11
🟨 Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է պայթյունից տուժած 3 քաղաքացի:

▫️Մյուս հոսպիտալացվածները՝ 63 քաղաքացի, դուրս են գրվել:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍53👎1
🟨 «Արմավիրում ադրբեջանցիներ են հայտնվել, նրանք իրենց ագրեսիվ են պահել» հոդվածի անձանց ինքնությունը հայտնի է։

▫️Վերջիններս Իրանի քաղաքացիներ են, որոնք օրինական հիմունքներով բնակվում և աշխատում են ՀՀ-ում։

ԱԱԾ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎108👍25😢14
🟨 Բրյուսելում արդյունավետ քննարկումներ ունեցանք Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ հարցում ԵՄ մասնակցության շուրջ։

Տոյվո Կլաար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎61👍32😢5
🟨 ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍95👎1
🟥 Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել այն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎78👍19😢5
Radar Armenia
🟥 Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել այն։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Քիչ առաջ տեղեկանալով միջադեպի մասին՝ շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ: Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա։

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան
👍44👎20
Radar Armenia
🟨 Քիչ առաջ տեղեկանալով միջադեպի մասին՝ շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ: Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան
🟥 Լսվել է մեկ պայթյուն՝ հավանաբար նռնակի և ատրճանակի երկու կրակոց։

▫️ 2016-2021 թվականներին եղել եմ Մասիս համայնքի ավագանու անդամ, աշխատել եմ տվյալ անձի հետ, նմանատիպ պահվածք, վարքագիծ չի դրսևորել։

Մասիսի համայնքապետի տեղակալ Նորայր Հակոբյան
👎47👍14
🟥 Օգոստոսի 19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում քաղաքացին զինված մուտք է գործել քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել շենքը։

▫️Անվտանգությունն ապահովելու նպատակով դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ։

ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյան
👎39👍10😢6