Radar Armenia
77.3K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
⬛️ Արցախում օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարվել` ի հիշատակ Սուրմալուի պայթյունի հետևանքով զոհվածների։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍125😢43
🟥 Անհետ կորածների ցուցակում է երկու քաղաքացի։ Որոնվում են Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։ Ժամը 21:00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

ԱԻՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍39😢8
🟩 Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրք մարզիկին ու դուրս եկել կիսաեզրափակիչ։

▫️Թուրք մարզիչներն ու ֆեդերացիայի ներկայացուցիչները փորձել են հաշվեհարդար տեսնել մրցավարական անձնակազմից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍330
🟨 Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին աջակցելու ծրագրեր են իրականացվում։ Արցախում գործում է ևս մեկ ծրագիր, ըստ որի` հերթագրվում են և որպես տեղահանված անձինք ստանալու են արդեն պատրաստի բնակարան։

Բնակիչներին աջակցում է «Կարմիր խաչի» կոմիտեն և կառավարությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎95👍25😢5
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կհասնի +41 աստիճանի

Եղանակը Երևանում օգոստոսի 17-ին՝

🌖 Ցերեկ +38 +40
🌗 Երեկո +31 +33
🌘 Գիշեր +22 +24

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢21👎12👍6
⬛️ Հայաստանում և Արցախում այսօր ու վաղը հայտարարված է սգո օր:
😢169👍14
🟨 Փրկարար շունը՝ ծանր աշխատանքային օրվանից հետո:
😢369👍135
🟨 Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։

«Հրապարակ» թերթից երեկ ինձ հարցրել են 2021թ. Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին, և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրյալի առկայությանը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան
👎98👍4
🟥 Ունենք երկու անհետ կորած քաղաքացի, սակայն 16 մահացած անձանցից մեկը նույնականացված չէ:

▫️Եթե երկու անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, հետևաբար ունենք մեկ անհետ կորած:
▫️Շենքի փլուզման վտանգ կա:

ԱԻ նախարարի տեղակալ
😢76👍6👎1
🟨 Տեղեկացնում ենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին ժամը 10:25-ին մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով, գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։

▫️Ժամը 11:15-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։

Երևանի մետրոպոլիտեն
👍55👎3
⬛️ ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ:
👍53
🟥 Տեղի ունեցած ողբերգությունը, կարծում եմ, շատ սթափեցնող և ցավալի բան էր։

Սա առիթ է տալու մտածելու նմանատիպ նյութերի պահպանման վերաբերյալ, սա առիթ է տալու մտածելու մեր մշակույթում, մեր ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին հրավառության օգտագործման մասին։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍107👎50
🟥 «Սուրմալու»-ի շենքն ապամոնտաժվելու է:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢44👍40👎5
🟥 Իմ սյուբեկտիվ կարծիքն է, որ այս պայթյունը որևէ տեռորիստական ակտի հետ կապ չունի։

▫️
Մոտավորապես 4 տոննա հրավառական նյութերի պահպանումը որևէ մի տեղ և մի փոքր կայծը նմանատիպ հետևանքներ կարող է ունենալ:

▫️Սեպտեմբերին գումարվող ԱԺ առաջին նստաշրջանում արտահերթ նիստով այս հարցը կքննարկվի։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎92👍67
🟨 «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի և 18-ի համերգները չեղարկվել են:
👍76
⬛️ Հայաստանում հայտարարված երկօրյա սգի կապակցությամբ իջեցվել է կառավարության շենքին տեղադրված ՀՀ պետական դրոշը:
👍104😢76
🟥 Ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ:

▫️Նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանքներ:

Քննչական կոմիտե
👍136👎9
🟨 «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով 50-ից ավելի քաղաքացի է հարցաքննվել:

▫️Առևտրի կենտրոնի սեփականատերը չի հարցաքննվել։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար
👎86👍29
🟨 Այսօր ես միանում եմ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար վշտացող բոլոր հայերին։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել
👍108😢13👎3
🟨 Իսկապես ողբերգություն է տեղի ունեցել, որի հանդեպ անտարբեր չի մնացել և ոչ մի գիտակից քաղաքացի:

▫️Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում և պարտավոր ենք հաղթահարել այս վիշտը՝ նեցուկ դառնալով մեկս մյուսին:

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունը ցավակցում է
👎102👍22😢2
🟥 Այս պահի դրությամբ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է, ներկայումս աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում։

ԱԻ մամուլի քարտուղար
👍53😢11👎3