Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Գյումրիում և Ազգային ժողովում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել է:

Ոստիկանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍278😁12
🟥 Վերացրել է խախտումները, մենք խախտում չենք ունեցել:

«Սուրմալու»-ի տնօրենը պնդում է, թե իրենք վերացրել են նախորդ տարի հայտնաբերված հակահրդեհային կանոնների շուրջ երկու տասնյակ խախտումները։

Առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովա/ Ազատություն
👎127👍22😁11😢1
🟨 Ժամը 17։00-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա՝

▫️3 անհետ կորած
▫️16 զոհ։

ՀՀ ԱԻՆ
😢120👍7👎3
🟨 «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհը մեկուսացվել է այսօր` ժամը 14։38-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը կազմել է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։
😢73👍7👎5
🟨 Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները:

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Անահիտ Ավանեսյան
👍68👎12
🟩 Text’nPayMe և HopShop ստարտափերը հաղթել են Ձեռներեցության հայաստանյան եզրափակիչում և կներկայացնեն Հայաստանը EWC միջազգային եզրափակչում, որտեղ կպայքարեն 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար:

Ձեռներեցության աշխարհի գավաթի համակազմակերպիչ և հովանավոր Team Telecom Armenia-ի կողմից Biocentric ստարտափը ստացավ հատուկ նվեր՝ մինչև 1000 Մբ/վ արագությամբ ինտերնետի մեկ տարվա բաժանորդագրություն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍71👎4
⬛️ Օգոստոսի 17-18-ը Հայաստանում կհայտարարվի սուգ՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢173👍26👎2
⬛️ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍84👎4
🟥 Կնշանակվի դատապայթյունատեխնոլոգիական փորձաքննություն, կհարցաքննվեն «Սուրմալու» տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցները։ Քննության առարկա են բոլոր վարկածները:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍108👎5
🟥 Մինչև 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել շենքում։ Ներկա պահին շենքի ներսում հրավտանգ նյութեր չկան։ Անհետ կորածների թիվը մեկով պակասել է։

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢50👍20👎6
🟨 «Սուրմալու»-ի պայթյունից հետո օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը նորմայից բարձր է։

Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢67👎17👍8
⬛️ Արցախում օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարվել` ի հիշատակ Սուրմալուի պայթյունի հետևանքով զոհվածների։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍125😢43
🟥 Անհետ կորածների ցուցակում է երկու քաղաքացի։ Որոնվում են Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։ Ժամը 21:00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

ԱԻՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍39😢8
🟩 Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրք մարզիկին ու դուրս եկել կիսաեզրափակիչ։

▫️Թուրք մարզիչներն ու ֆեդերացիայի ներկայացուցիչները փորձել են հաշվեհարդար տեսնել մրցավարական անձնակազմից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍330
🟨 Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին աջակցելու ծրագրեր են իրականացվում։ Արցախում գործում է ևս մեկ ծրագիր, ըստ որի` հերթագրվում են և որպես տեղահանված անձինք ստանալու են արդեն պատրաստի բնակարան։

Բնակիչներին աջակցում է «Կարմիր խաչի» կոմիտեն և կառավարությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎95👍25😢5
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կհասնի +41 աստիճանի

Եղանակը Երևանում օգոստոսի 17-ին՝

🌖 Ցերեկ +38 +40
🌗 Երեկո +31 +33
🌘 Գիշեր +22 +24

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢21👎12👍6
⬛️ Հայաստանում և Արցախում այսօր ու վաղը հայտարարված է սգո օր:
😢169👍14
🟨 Փրկարար շունը՝ ծանր աշխատանքային օրվանից հետո:
😢369👍135
🟨 Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։

«Հրապարակ» թերթից երեկ ինձ հարցրել են 2021թ. Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին, և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրյալի առկայությանը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան
👎98👍4
🟥 Ունենք երկու անհետ կորած քաղաքացի, սակայն 16 մահացած անձանցից մեկը նույնականացված չէ:

▫️Եթե երկու անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, հետևաբար ունենք մեկ անհետ կորած:
▫️Շենքի փլուզման վտանգ կա:

ԱԻ նախարարի տեղակալ
😢76👍6👎1
🟨 Տեղեկացնում ենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին ժամը 10:25-ին մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով, գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։

▫️Ժամը 11:15-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։

Երևանի մետրոպոլիտեն
👍55👎3