Radar Armenia
77.1K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։

ԱԻՆ
👍29😢3
🟥 Թարմացված տվյալներ:

Կա 34 տուժած։

ԱԻՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢80👎13👍8
🟥 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է 10-ը անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնությունը և դուրս են գրվել:

ԱՆ-ն նոր տվյալներ է հաղորդել:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍39😢4
🟥 Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

ԱԻՆ
👍31😢8
🟥 Սուրմալու առևտրի կենտրոնի շենքի՝ 3 կողմից փլուզման վտանգը պահպանվում է:

ԱԻՆ խոսնակ
😢23👎13👍6😁1
🟥 Տարածքը շրջափակված է ոստիկանական ուժերով:

Անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում քաղաքացիներին չմոտենալ դեպքի վայր:

ՀՀ ոստիկանություն
👍38😢12
Radar Armenia
🟥 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն, նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
🟥 5 տարեկան երեխան ծխահարվել է: Վիճակը կայուն է, մի քանի ժամից կտեղափոխվի բաժանմունք:
Ամենայն հավանականությամբ, այսօր դուրս կգրվի հիվանդանոցից:

Երեխայի մայրն այս պահին գտնվում է «Շենգավիթ» ԲԿ-ում:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ փոխտնօրեն
👍46😢6
Radar Armenia
🟥 Թարմացված տվյալներ: Կա 34 տուժած։ ԱԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟥 Տուժածների թիվը հասել է 45-ի:

ԱԻՆ
😢62👎6👍5
🟥 Պայթյունի հետևանքով զոհվածը 40-45 տարեկան տղամարդ է:

▫️
Նոր երկու քրոջ հանեցինք փլատակների տակից, բավականին ծանր վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց։

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան
😢53👍9😁1
🟥 Ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի:

ԱՆ
😢52👍6👎2
Radar Armenia
🟥 ⬛️ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա 1 զոհ և 20 տուժած։ ԱԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟥 «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 13 տուժած:

Նրանցից մեկը բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն իսկ մահացած վիճակում:

12 տուժածները հոսպիտալացվել են:
😢41👍5
🟥 Երևանի մետրոպոլիտենն այս պահին չի աշխատում:

Radar Armenia-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքացիները և աշխատակիցները տարհանվել են:
😢38👎8😁3👍2
🟥 Միգուցե փլատակների տակ տուժածներ կլինեն:

▫️Երբ պատճառները պարզ լինեն, պատասխանատուներն էլ պարզ կլինեն:

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյան
👍31😢5
🟩 «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 5-ամյա աղջնակը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեց հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

Հարազատները մոտեցել են։
👍124😢2
🟨 Ժամը 16։46-ին հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կետտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

▫️Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվում են տարահանման աշխատանքներ։

ԱԻՆ
😢50👎24👍9😁3
🟨 Օգոստոսի 14-ին՝ ժամը 17:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

▫️Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:

Երևանի մետրոպոլիտեն
👎40👍17😢7😁3
🟥 «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետ կապված՝ այս պահին փակ է Քրիստափորի փողոցի Սևանի-Արշակունյաց պողոտա հատվածը:
😢23👍9👎2
🟥 «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո կկատարվեն անհրաժեշտ քննչական գործողությունները:

ՔԿ խոսնակ
👍38😢2
🟥 Տեսչական մարմինը պարզաբանում է. ինչ խախտումներ կային «Սուրմալու»-ում:

▫️
Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը չեն գտնվել սարքին վիճակում։

▫️Շենքերը սարքավորված չեն հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎36😢5👍4😁1
🟥 ժամը 18։00-ի դրությամբ դուրս է գրվել 15 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 40-ը։

ԱԻՆ
👍25😢2
🟥 Այս պահի դրությամբ, պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում:

▫️Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար:

▫️55-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել:

ԱՆ
👍56😢1