Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟩 Կորեան առաջիկայում պլանավորում է դեսպանատուն բացել Հայաստանում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍183😁4
🟥 Վրաստան-Հայաստան սահմանային գոտու` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Սարագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ԱԻՆ
👎38😢4👍3
🟨 Ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով մարդիկ չեն կարողանում օգտագործել հողատարածքները, խոտհարքները, արոտավայրերը:

Գործնականում ծայրաստիճան դժվարացել, իսկ որոշ դեպքերում անհնարին է դարձել համար սեփականության իրավունքի իրացումը։

ՄԻՊ-ը հանդիպել է Գեղարքունիքի բնակիչներին
👍32👎6😢3
🟨 Օգոստոսի 3-ի միջադեպը կրկին ցույց է տալիս, որ Հայաստանը թե՛ խաթարում է եռակողմ համաձայնությունները, թե՛ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ադրբեջանի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎86😁8👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 Պայթյուն է տեղի ունեցել Օզոնի պահեստում:

Ավելի քան 1000 մարդ լքել է Իստրա թաղամասի այրվող պահեստը, հրդեհի տարածքը կազմում է 20000 քմ:
😢31👍11👎6
🟥 Տարբեր տեղեկությունների համաձայն` Լաչինի Եղցահող գյուղի մոտ մարտեր են ընթանում, հնչել են կրակոցներ, ադրբեջանական կողմն օգտագործել է հրետանի։ Խոսվում է հայկական կողմից վիրավորների մասին։

Այս մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա։
👎81😢45👍9
🟥 Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝

▫️ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

▫️Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
😢107👎55👍6
🟨 Օգոսոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Արարատ Միրզոյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը։

ՀՀ ԱԳՆ
👍41👎10😁7
🟨 Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է:

Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցք»-ում դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել:

Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից:

ԱՀ ՆԳՆ Ոստիկանություն
👍44😢8👎6😁4
⬛️ Ժամը 15:00-ի սահմաններում,շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով՝

▫️Մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող

▫️8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
😢369👎51👍13
🟨 Ադրբեջանը ոչ պաշտոնապես ստանձնում է իրավիճակի պատասխանատվությունը:

Ադրբեջանական haqqin. az կայքը գրել է, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը ղարաբաղյան զինված ուժերի ռազմական ակտիվության և դրա արդյունքում ադրբեջանցի զինվորի մահվան հետևանքն է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎73👍11😁4
🟨 Հայաստանի սահմանին իրավիճակը խաղաղ է։

ՀՀ ՊՆ խոսնակ
👍145👎22😁10
🟨 Հաղորդումներն իսկապես մտահոգիչ են։ ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎79👍21😁14
🟥 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք:

ԱՀ նախագահի աշխատակազմ
😢94👍77👎8😁1
⬛️ Մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

▫️Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

▫️Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
😢176👍28👎8😁2
🟥 Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և այն որակում որպես հայատյացության դրսևորում:

▫️Կոչ ենք անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը։

▫️ Արցախահայությունը հաստատակամ է և վճռական՝ իր հողում ազատ ու ինքնիշխան ապրելու և բոլոր դժվարությունները արժանապատիվ կերպով հաղթահարելու մեջ։

Արցախի ԱԳՆ
👍91😢20👎7😁1
🟨 Մենք չափազանց անհանգստացած ենք Հվ․ Կովկասում գրանցված զինված միջադեպերով և զոհերով։

Կոչ ենք անում Ադրբեջանին ու Հայաստանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապաէսկալացիայի և երկխոսությունը վերսկսելու համար։

ԵԱՀԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎59😁36👍27
Radar Armenia
⬛️ Մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: ▫️Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: ▫️Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն…
🟥 Վիրավորներից.

1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է,
1 հոգի ծանր վիճակում է,
մնացածի վիճակը միջին և թեթև է գնահատվում:

Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային են:

ԱՀ առողջապահության նախարար
😢168👎16👍4
🟨 Կոչով դիմել եմ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին, հակամարտության լուծմանը ներգրավված միջազգային այլ դերակատարներին՝ գործադրելու առավելագույն ջանքերը՝ Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի իրական ապահովման ուղղությամբ։

ՀՀ ՄԻՊ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍69😁5😢4
Radar Armenia
🟥 Վիրավորներից. 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, 1 հոգի ծանր վիճակում է, մնացածի վիճակը միջին և թեթև է գնահատվում: Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային են: ԱՀ առողջապահության նախարար
🟨 Այցելել եմ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման ընթացքին: Զինվորական ու քաղաքացիական բժշկական անձնակազմերի կողմից արվում է ամեն ինչ՝ վիրավորներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար:

Արտակ Բեգլարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍57😁3😢2