Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարումը Հայփոստ ընկերությունում կսկսվի օգոստոսի 2-ից, իսկ մյուս վճարող կազմակերպություններում (բանկեր)՝ օգոստոսի 3-ից:

Միասնական սոցիալական ծառայություն
👍34
🟨 Զանգեզուրի միջանցքի գործարկումը կծառայի միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի հետագա ամրապնդմանը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամով
👎163👍3
🟨 Արցախում իրադրությունը հարաբերական հանգիստ է:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայան
👍50👎5
🟨 ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը 562 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎106😁23👍6
🟨 Արարատ Միրզոյանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Քննարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

ՌԴ ԱԳՆ
👎48👍16😁6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Այս փոքրիկն այսօր առաջին անգամ լսեց ԱՆ ծրագրի` Ականջի խխունջի պատվաստման (կոխլեար իմպլանտացիայի) և արհեստավարժ մասնագետների շնորհիվ։

Անահիտ Ավանեսյան
👍232😢16
🟨 Ռուսաստանը ջանքեր է գործադրում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համար:

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎140👍22😁15
🟨 Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎83👍42😁3
🟨 Լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել, Պաշտպանության բանակը տիրապետում է իրավիճակին՝ առանց մարդկային ու դիրքային կորուստների:

Արցախի պաշտպանության նախարար Կամո Վարդանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍56😢14👎8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվանի օդային տարածք։

Չինաստանի ՊՆ խոսնակ Թան Քեֆեյն ընդգծել է, որ Փելոսի այցը կղզի կխախտի «մեկ Չինաստան» սկզբունքը, կվնասի ռազմական ոլորտում հարաբերություններին և կհանգեցնի իրավիճակի սրման։

Չինաստանը, ի պատասխան, օդ է բարձրացրել Սու-35 կործանիչները
😁36👍30👎9
🟨 Ադրբեջանական կողմն Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:

ԱՀ նախագահի աշխատակազմ
👎84👍1
🟥 Radar Armenia-ի տեղեկություններով՝ Երևանի մետրոպոլիտենի Բաղրամյան կայարանից տարհանել են բոլոր քաղաքացիներին։

Տարածքում գտնվում են հրշեջ-փրկարարարան և ոստիկանական մեքենաներ։ Մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
👎49👍6😢6
Radar Armenia
🟥 Radar Armenia-ի տեղեկություններով՝ Երևանի մետրոպոլիտենի Բաղրամյան կայարանից տարհանել են բոլոր քաղաքացիներին։ Տարածքում գտնվում են հրշեջ-փրկարարարան և ոստիկանական մեքենաներ։ Մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
🟥 Օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել՝

▫️Երևանի քաղաքապետարանում
▫️Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում,
▫️Զվարթնոց միջազգային օդանավակայանում
▫️ Բաղրամյան 19 հասցեում
▫️ Զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքերի առկայության մասին։

ՀՀ ԱԻՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎114👍11😁4😢2
🟨 Մտահոգված եմ վերջին օրերին Հայաստան֊Ադրբեջան համատեքստում ավելացած լարվածության մասին հաղորդումներով։ ԵՄ֊ն հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում. մենք զբաղվում ենք մի քանի մակարդակներով:

Կարևոր է թուլացնել լարվածությունը, և օգտվել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունից:

Տոյվո Կլաար
👍49👎12😁3
Radar Armenia
🟥 Radar Armenia-ի տեղեկություններով՝ Երևանի մետրոպոլիտենի Բաղրամյան կայարանից տարհանել են բոլոր քաղաքացիներին։ Տարածքում գտնվում են հրշեջ-փրկարարարան և ոստիկանական մեքենաներ։ Մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
🟨Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար:

Երևանի քաղաքապետարան
👍30👎2
🟨 Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի երեք խախտում, ինչի հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ներկայացուցիչը։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը։

Կողմերի շփման գծում փոփոխություններ չեն թույլատրվում:

ՌԴ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍68👎7😁1
🟨 Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։

Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։

ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎216👍26😁8
🟨 Երևանի մետրոպոլիտենն իր աշխատանքը կվերսկսի 07.00-ից։ Ռումբի վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍51😁19👎8
🟨 Օգոստոսի 2-ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել:
Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը' Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
👍41