Radar Armenia
76.6K subscribers
15.3K photos
12.6K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է

Հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան: Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է:
🔸
Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:

ՀՀ ոստիկանություն
👎75👍11😁7
🟨 Հարգելի քաղաքացիներ, հայտնում եմ, որ արդեն մի քանի ժամ մամուլում և որոշ անբարոյական քաղաքական գործիչների կողմից տարածվող լուրերը, թե ես կամ իմ ընտանիք անդամները մասնակցել ենք ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ։

Ակնհայտ է, որ մարդասպանությունը նվիրական հավատամք դարձրածները այս սուտ լուրերով փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց միջև։ Չի՛ հաջողվելու, սրիկաներ։
Ցավակցում եմ մահացածի հարազատին, ապաքինում եմ մաղթում վիրավորներին, վստահ եմ՝ շուտով գործն ամբողջությամբ կբացահայտվի։ Խոհեմություն բոլորիս։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյան
👍79👎31
🟨 Օդի ջերմաստիճանը հունիսի 20-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Հունիսի 20-21-ը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում հունիսի 20-ին՝

🌖 Ցերեկ +34 +36
🌗 Երեկո +30 +32
🌘 Գիշեր +19 +21

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍19👎6
🟩 Այսօրվանից «FLYONE ARMENIA» hայկական ավիաընկերությունը մեկնարկել է կանոնավոր չվերթեր Երևան - Բեյրութ - Երևան երթուղով: 
👍61👎1
🟨 Հայաստանը World Population Review-ի 10 ամենացածր հանցավորությամբ երկրների շարքում է:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍158👎2
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-21-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:

Կառավարության ղեկավարը Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
👎63👍28
🟩 Երևանը ստարտափերի վարկանիշում բարձրացել է 38 հորիզոնականով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍109👎1😁1
🟥 Ապարանում երկու անձի սպանության կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ:

Միջադեպը սկսել է մեքենան վարելու հարցի շուրջ զրույցից:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎49😁6👍2
🟨 🇦🇲 COVID-19 UPDATE 20.06.2022թ․

🟧 Հաստատված - 60 (0.1%)
🟩 Առողջացածներ - 25
⬛️ Մահվան ելքեր - 0
🟨 Թեստավորումներ - 6.968

🔸Հունիսի 20-ի դրությամբ կատարվել է 2 210 776 պատվաստում:
👍28😁4👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ուկրաինայում հատուկ գործողությունների առաջին 100 օրերի ընթացքում ռուսական նավթն ամենամեծ ծավալներով գնել են Չինաստանը, Գերմանիան և Իտալիան:

Պատերազմի առաջին 100 օրվա ընթացքում (փետրվարի 24-ից հունիսի 3-ը) Ռուսաստանը 93 միլիարդ եվրոյի եկամուտ է ստացել նավթահումքային ռեսուրսի արտահանումից: Դրա 61%-ը ներմուծել է ԵՄ-ն՝ մոտ 57 մլրդ եվրո արժողությամբ:
👍38😁18👎7
🟥 Առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպք է հայտնաբերվել կրթության ոլորտում:

«Մխիթար Գոշ» համալսարանի իրավասու անձինք խուսափել են շահութահարկի գծով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 99,453,992 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները կատարելուց: 

ԱԱԾ
👍77👎3😁2
🟨 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրեց Աննա Վարդապետյանի թեկնածությունը։

«ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան
👍95😁40👎33
💰 Տարադրամի փոխարժեքը Երևանի փոխանակման կետերում։

💲 Առք - 423 Վաճառք - 430
💶 Առք - 447 Վաճառք - 457
🇷🇺 Առք - 6.75 Վաճառք - 6.90

Ներկայացված են լավագույն փոխարժեքները։

Կրիպտոարժույթների գներն այս պահին`

Bitcoin - $20,650
Ethereum - $1,150
👍22👎3
🟨 Կարող եմ հաստատել, որ մենք Անդրե Օնանայի ու Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր ենք կնքել:

«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտա
👍107👎8😁1
🟩 Ի թիվս այլ ոլորտների, համակարգելու եմ նաև տիեզերական գործունեության ոլորտը: Առջևում արբանյակի կառավարման կենտրոնի ստեղծումն է և ոչ միայն: Ի գործ:

ԲՏԱ նախարարի նորանշանակ տեղակալ Ավետ Պողոսյան
👍86😁21👎1
🟨 VTB բանկը հեռանում է Վրաստանից, իսկ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում մենք շարունակում ենք գործել:

VTB-ի ղեկավար Անդրեյ Կոստին
😁66👍31👎16
🟨 Դատախազությունում հանձնարարվել է ստուգել Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍34😁12👎2
🟥 Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության:

ԲԴԽ մամուլի ծառայություն
😁46👍10
🟨 «Ռեստարտ» նախաձեռնության 6 անդամները, ովքեր «աղբի տեղը աղբամանն է» ակցիայի շրջանակում փորձել էին աղբարկղը նետել Նարեկ Մալյանին, քիչ առաջ արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով։
👍137😁35👎16
🟨 Ընթացիկ տարում ՀՀ-ից ապաստան և փախստականի կարգավիճակ են հայցել ավելի քան 250 օտարերկրացիներ՝ մեծ մասը Ուկրաինայից։

Միգրացիոն ծառայություն
👍45👎2😁2