Radar Armenia
76.5K subscribers
15.3K photos
12.7K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟩 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա։
👍83👎5
🟨 Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար։
👍69
🟨 Մոսկվան ակնկալում է, որ Բրյուսելը կօգնի իրականացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ։

Մարիա Զախարովա
👎70👍38
🟨 Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը , եռագույնով է տոնել հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում: 
👍183
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աստանայում հարբած դեռահասը որոշել է ցույց տալ իր պարային հմտությունները հենց ճանապարհի վրա։ Արդյունքում՝ վրաերթի է ենթարկել։
😁59👎25👍11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ուկրաինան արդեն փակ հարց է։ Ինձ հետաքրքրում է Լեհաստանը:

Ռամզան Կադիրով
👎115😁91👍49
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
👍84👎18
🟧 Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Ադրբեջան երկկողմ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը։ ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցություններին և խրախուսում է շարունակական դրական թափը և երկկողմ երկխոսությունը՝ ի աջակցություն տարածաշրջանային խաղաղության։

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
👍85👎22
🟩 Երևանում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ՝ Հովհաննես Բաչկով, Դավիթ Չալոյան, Նարեկ Մանասյան ու Գուրգեն Մադոյան:
👍87
🟩 Կարևոր լուր ունեմ ձեզ փոխանցելու։

2022թվականի մայիսի 25-ին՝ ժամը 22։35-ին, ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space-X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։

Նիկոլ Փաշինյան
👍485👎11
🟩 Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանը հյուրընկալելու է աշխարհում հայտնի STARMUS գիտատեխնոլոգիական փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, արվեստագետներ և երաժիշտներ։

Նիկոլ Փաշինյան
👍259👎8
🟩 Կառավարությունը քաղաքացիներին առաջարկում է «էներգախնայող» վարկեր բնակարանները վերանորոգելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ):
👍96👎3
🟩 ԿԳՄՍ նախարարությանը 200 մլն դրամ հատկացվեց կառավարության պահուստային ֆոնդից: Գումարը կուղղվի մարզական ֆեդերացիաներին` 2022թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու նպատակով:
👍84👎4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պակիստանում զանգվածային ցույցեր են: Ընդդիմադիր Իմրան Խանի կողմնակիցները Իսլամաբադում հրկիզել են մետրոյի կայարանը:
👍53👎22😁12
🟩 Կառավարությունը ստեղծում է «Աղձք» պատմամշակութային արգելոց:
Աղձքում է գտնվում 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը, որտեղ ամփոփվել են և՛ հեթանոս, և՛ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը կառուցվել է 359 թվականից հետո, հավանաբար 364 թվականին:
👍162👎4
🟩 Կառավարությունը նախատեսում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքային փնջերում:
👍87👎10😁4
🟨 Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ նավթամթերքի մատակարարման մասին համաձայնագիրը:
👍153👎4
🟩 Այս տարվա ապրիլը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 19,8 տոկոս, իսկ 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ 25,2 տոկոս արտահանման աճ ենք ունեցել:

Նիկոլ Փաշինյան
👍134👎11😁8