Radar Armenia
76.5K subscribers
15.3K photos
12.8K videos
65 files
19.4K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր hնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու համար

ՀՀ քննչական կոմիտե
👍118👎14
🟨 2021թ. հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 280 գործ, նախապատրաստվել է 171 նյութ: Յուրաքանչյուր քննիչ իր վարույթում միջինն ունեցել է 10-11 քրեական գործ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյան
👍56😁6👎2
🟨 ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի գնդակը, որը պետք է կայանար Սանկտ Պետերբուրգում, սակայն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով տեղափոխվել է Ֆրանսիա։
👍59👎4
🟧 «Ազգային ժողովրդավարական Բևեռի» մամուլի ծառայությունը տեղեկություններ է հրապարակել, ըստ որոնց` Վիտալի Բալասանյանը ռուս խաղաղապահների միջոցով բանակցություններ է վարել ադրբեջանցիների հետ ՀՅԴ նախկին նախարարների ՀԷԿ-երը վաճառելու հարցով։
👍51👎16😁4
🟨 Մայիսի 24-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ, տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:
👍58👎30
🟨 Ըստ ավագանու նիստին ներկայացված նախագծի` Երևանում չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն ոչ թե 5000, այլ 50 հազար դրամով։
👍317😁5
🟨 Բնական ծաղկի դեմ պատվաստված մարդիկ ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղկից.

ԱՀԿ
👍49😁10👎5
🟨 Աշխարհի տարբեր երկրներում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, և ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է։

ԱՀԿ
👎47👍5😁4
🟨 ՌԴ նկատմամբ պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա կունենան զգալի բացասական ազդեցություն, մասնավորապես` արդյունաբերության ճյուղի ու դրամական փոխանցումների վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

ԿԲ նախագահ Մարտին Գալստյան
👎26👍5
🟨 Ընկեր Սաղաթելյանն ամեն օր գոռում ու համոզում է իր համակիրներին, որ իշխանության ներսում խուճապ է, քննարկվում է վարչապետի փոխոխության հարցը:
Այս ամենը սուտ է:
Հեռու չի այն օրը, որ Իշխանը պիտի ասի՝ шеф все пропало:

ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյան
👍142👎29😁22
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 2018 թվականի համեմատ՝ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ունենք 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ:

2021 թվականի դեկտեմբերի համեմատ, որի ընթացքում արձանագրվել էր աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը, 2022-ի ապրիլին աշխատատեղերի թիվն ավելացել է 5000-ով:

Նիկոլ Փաշինյանի խոսքը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) եռամյա գործունեությանը նվիրված միջոցառմանը:
👍75👎15😁8
🟩 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:
👍106👎20
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ութ անձ ձերբակալվել է: ՓԲ ընկերությանը պատկանող պահեստարանից գողացել են շահագործումից հանված և պահեստավորված հեռախոսային պղնձյա մալուխներ՝ ընդհանուր 4.500.000 ՀՀ դրամ արժողությամբ:

Քննչական կոմիտե
👍84👎4
🟨 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը չի փոխվի։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 14-ին, ժամը՝ 13.00-ին։
👎79👍30
🟨 🟥 ԱՀ ԱԺ «Ազատ Հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.

ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ:
👍59👎38😁14
🟨 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են միջպետական սահմանին։ Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

ՀՀ ԱԳՆ
👍94👎24
🟨 Գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև։

Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
👎38👍17
🟩 Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Համբարձում Հակոբյանը մեկնարկում հաղթել է մոլդովացի մարզիկին։
👍180
🟨 ԱՄԷ-ում գրանցվել է կապիկի ջրծաղիկով վարակման առաջին դեպքը։
👎59😁10👍1
🟨 Ընդդիմությունը երթ է անցկացնում Սասունցի Դավթի արձանի մոտից դեպի Ֆրանսիայի հրապարակ։
👎122😁24👍16
🟨 BBC հեռուստաալիքը վազող տողում «Մանչեսթեր Յունայթեդին» անվանել է աղբ։ Նման տեքստը բացատրել են անփորձ աշխատողի սխալով, բայց ալիքը ստիպված է եղել ներողություն խնդրել։
😁86👍9👎1