Radar Armenia
76.3K subscribers
15.4K photos
12.9K videos
65 files
19.4K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟩 Կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի, որով Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանվեց 80 %-ի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանվեց պաշտոնային դրույքաչափի…
🟨 Գիտեմ՝ շատ մարդիկ ասելու են ծանր սոցիալական վիճակում դատավորների և ՍԴ դատավորների աշխատավարձն եք բարձրացնում: Այս որոշումները կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ՝ հանուն այն քաղաքացիների, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ:

Նիկոլ Փաշինյան
👍119👎47😁12
🟨 Մենք ուզում ենք ՀՀ-ում ունենալ այնպիսի դատական համակարգ, որը նայում է մարդկանց աչքերին, ոչ թե՝ մարդկանց ձեռքերին:
🔸 Երբ մենք հայտարարում ենք, որ ուզում ենք երկրում լինի իսկապես անկախ դատական համակարգ, դա ձև չէ, քաղաքական կարգախոս չէ, այլ համոզմունք է, ցանկություն է, նպատակ է, որին մենք հետևողականորեն պետք է հասնենք:

Նիկոլ Փաշինյան
👍129👎31😁10
🟩 ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում:

🔸 Միացյալ Նահանգները սատարում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությանը,
հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ առանց այլ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ կապելու:

ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսի
👍154😁6👎2
🟨 Բերման ենթարկված ցուցարարներ այս պահին չկան։

Ոստիկանություն
👎87👍20😁6
🟨 Վարչապետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին:
🔸Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը, բնականաբար, բողոքի ակցիաների հանգուցալուծումը տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով:

Արմեն Գրիգորյան
👍110👎24😁7
🟨 Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր անկլավների մասով, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ ադրբեջանական տարածքում գտնվող անկլավների մասով:

Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն իրավական հիմքեր կներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցով:

Արմեն Գրիգորյան
👍87👎8
🟨 Տեխնիկական անհամաձայնության պատճառով դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով հանձնաժողովների հանդիպումը դեռևս չենք կարողացել կազմակերպել: Հույս ունենք մոտ ապագայում տեխնիկական հարցերին լուծում կտրվի և աշխատանքային խումբը կհանդիպի:

Արմեն Գրիգորյան
👍68👎5
🟨 Եթե 2018 թվականի իրադարձությունները համեմատում ենք այսօրվա իրադարձությունների հետ, ապա որևէ աղերս չկա թե՛ հանրության ներգրավվածության առումով, թե՛ հանրային պահանջի ձևակերպման, թե՛ այն մթնոլորտի, որով ընթանում էին 2018 թվականի հավաքները:

Ռուստամ Բադասյան
👍102👎12😁2
🟨 Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի կազմը պատրաստ է: Կարծում եմ՝ պատշաճ պահի աշխատանքային խմբի կողմից հայտարարություն կլինի և մանրամասն հանրությանը տեղյակ կպահենք կազմի անդամների և ղեկավարի մասին:

Արմեն Գրիգորյան
👍72👎11
🟨 Հայաստանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունի կենսաանվտանգությանը վերաբերող հուշագիր ու մեր համագործակցությունը կարգավորվում է նաև այս հուշագրով։

Հայաստանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ, այդ լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրության համաձայն ու միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը:

Արմեն Գրիգորյան
👍87👎6😁4
🟥 Թուրքիան տեղեկացրել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին, որ կարգելափակի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը։

Ռեջեփ Թայիփ Էրդողան
😁71👎26👍21
🟨 Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակիցներին:
👍108👎19😁15
🟨 Հունիսի 6-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը։

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդին
👍55👎22
🟨 Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հետ բանակցություններին, երբ Կիևը պատրաստակամություն հայտնի:

Անդրեյ Ռուդենկո
👍50😁32👎4
🟨 Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։
👍82👎6
🟥 Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում մայիսի 19-ին միջադեպ է տեղի ունեցել:

Քաղաքացին մետրոպոլիտենի շարժասանդուղքով իջնելիս՝ փորձել է գրպանից հանել բջջային հեռախոսը, սակայն, կորցնելով ինքնակառավարումը, ընկել է, նրան տեղափոխել են հիվանդանոց:
👎67😁9👍3
🟨 Ապօրինի գույքի բռնագանձման ընդամենը 8 գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 45-60 մլրդ դրամ։
Ընդհանուր առմամբ քննության փուլում է գտնվում շուրջ 330 գործ, այդ թվում առնվազն 6 ընդդիմադիր պատգամավորի վերաբերյալ։

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյան
👍103👎8
🟨 Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից
👍67👎18😁4
💰 Տարադրամի փոխարժեքը Երևանի փոխանակման կետերում։

Առք Վաճառք ԿԲ
💲 462 - 467 - 459.4
💶 487 - 493 - 484.7
🇷🇺 6.55 - 6.75 - 7.40

Ներկայացված են լավագույն փոխարժեքները։

Կրիպտոարժույթների գները այս պահին`

Bitcoin - $29,450
Ethereum - $1,960
👍27👎7