Radar Armenia
76.3K subscribers
15.4K photos
12.9K videos
65 files
19.4K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ի տարբերություն նախորդ օրերի` փակված ճանարհները բացում են, ոչ թե ոստիկանությունը, այլ հենց ակցիային մասնակիցները։

Ճանապարները փակվում են 5-10 րոպեով և բացվում՝ շարունակելով երթը։
😁138👍29👎5
🟨 Վարչապետը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին:
🔸Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության ու անցած քաղաքական ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունը լավագույնս կծառայի բարեկամ Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի բարօրությանը։
👍127👎23
🟨 Այս պահին ընդդիմադիրների կողմից խցանված է Կորյուն-Տերյան խաչմերուկը:
👎103👍25😁5
🟨 Պետք է ամեն ինչ անել, որ ցանկացած գյուղում կենսաթոշակառուները հակված լինեն ավելի շատ անկանխիկ առևտուր անելու:
🔸 Քարտի վրա գումար պահելն ավելի անվտանգ է, հնարավոր չէ կորցնել այդ գումարը: Հնարավոր է քարտը կորցնել, բայց արագ ամբողջությամբ հետ կստանան:

Նիկոլ Փաշինյան
👍117😁21👎19
🟨 Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի կողմից իրականացված հանրահավաքաների մասինակիցների հաշվարկը մայիսի 1-ից մինչև մայիսի 17-ը՝

Մայիսի 1 - 12500 🧍
Մայիսի 2 - 3800 🧍
Մայիսի 3 - 5600 🧍(ԱԺ)
Մայիսի 4 - 5000 🧍
Մայիսի 5 - 4200 🧍
Մայիսի 8 - 1150 🧍(Գյումրի)
Մայիսի 9 - 7700 🧍
Մայիսի 13- 3250 🧍
Մայիսի 17- 4300 🧍

Նշենք, որ հանրահավաքի մասնակիցների հաշվարկի այս թվերը կասկածի տակ է դրվում ընդդիմադիրների կողմից, բայց մինչ այս պահը նույն ընդդիմադիրների կողմից չի ներկայացվում ապացուցողական այլ փաստական տվյալներ։
👍86😁35👎9
🟨 Կենսաթոշակային քարտերն ունեն մի առանձնահատկություն. եթե կենսաթոշակառուն կանխիկացնի իր 40.000դր. թոշակը, հետո հասկանա, որ ամսվա ընթացքում անկանխիկ օգտագործեր այդ գումարը կստանար 4.000 դր. հետվճար ու որոշի հետ տանել այդ գումարը, չի կարող:

Տիգրան Խաչատրյան
👍65👎2
🟨 🟩 Կառավարությունը հաստատեց «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը»:
🔸Կեսաթոշակառուները և նպաստառուները անկանխիկ գործարքներից հետո կստանան 10% հետվճար:
👍100👎2😁1
🟨 Քարտով գնումներ անելու դեպքում ժամանակ թոշակառուները հաջորդ ամսվա թոշակի հետ կստանան 10% Cash back, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը։

Նարեկ Մկրտչյան
👍104👎12😁10
🟨 🟩 Կառավարության որոշմամբ՝ 2022 թվականի բյուջեից Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարանների մարզպետարաններին հատկացվեց 790 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
👍71👎6
🟩 Կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի, որով
Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանվեց 80 %-ի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանվեց պաշտոնային դրույքաչափի 50 %-ի չափով հավելում:
👍42👎36
Radar Armenia
🟩 Կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի, որով Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանվեց 80 %-ի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանվեց պաշտոնային դրույքաչափի…
🟨 Գիտեմ՝ շատ մարդիկ ասելու են ծանր սոցիալական վիճակում դատավորների և ՍԴ դատավորների աշխատավարձն եք բարձրացնում: Այս որոշումները կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ՝ հանուն այն քաղաքացիների, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ:

Նիկոլ Փաշինյան
👍119👎47😁12
🟨 Մենք ուզում ենք ՀՀ-ում ունենալ այնպիսի դատական համակարգ, որը նայում է մարդկանց աչքերին, ոչ թե՝ մարդկանց ձեռքերին:
🔸 Երբ մենք հայտարարում ենք, որ ուզում ենք երկրում լինի իսկապես անկախ դատական համակարգ, դա ձև չէ, քաղաքական կարգախոս չէ, այլ համոզմունք է, ցանկություն է, նպատակ է, որին մենք հետևողականորեն պետք է հասնենք:

Նիկոլ Փաշինյան
👍129👎31😁10
🟩 ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում:

🔸 Միացյալ Նահանգները սատարում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությանը,
հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ առանց այլ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ կապելու:

ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսի
👍154😁6👎2
🟨 Բերման ենթարկված ցուցարարներ այս պահին չկան։

Ոստիկանություն
👎87👍20😁6
🟨 Վարչապետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին:
🔸Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը, բնականաբար, բողոքի ակցիաների հանգուցալուծումը տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով:

Արմեն Գրիգորյան
👍110👎24😁7
🟨 Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր անկլավների մասով, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ ադրբեջանական տարածքում գտնվող անկլավների մասով:

Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն իրավական հիմքեր կներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցով:

Արմեն Գրիգորյան
👍87👎8
🟨 Տեխնիկական անհամաձայնության պատճառով դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով հանձնաժողովների հանդիպումը դեռևս չենք կարողացել կազմակերպել: Հույս ունենք մոտ ապագայում տեխնիկական հարցերին լուծում կտրվի և աշխատանքային խումբը կհանդիպի:

Արմեն Գրիգորյան
👍68👎5
🟨 Եթե 2018 թվականի իրադարձությունները համեմատում ենք այսօրվա իրադարձությունների հետ, ապա որևէ աղերս չկա թե՛ հանրության ներգրավվածության առումով, թե՛ հանրային պահանջի ձևակերպման, թե՛ այն մթնոլորտի, որով ընթանում էին 2018 թվականի հավաքները:

Ռուստամ Բադասյան
👍102👎12😁2
🟨 Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի կազմը պատրաստ է: Կարծում եմ՝ պատշաճ պահի աշխատանքային խմբի կողմից հայտարարություն կլինի և մանրամասն հանրությանը տեղյակ կպահենք կազմի անդամների և ղեկավարի մասին:

Արմեն Գրիգորյան
👍72👎11
🟨 Հայաստանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունի կենսաանվտանգությանը վերաբերող հուշագիր ու մեր համագործակցությունը կարգավորվում է նաև այս հուշագրով։

Հայաստանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ, այդ լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրության համաձայն ու միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը:

Արմեն Գրիգորյան
👍87👎6😁4
🟥 Թուրքիան տեղեկացրել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին, որ կարգելափակի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը։

Ռեջեփ Թայիփ Էրդողան
😁71👎26👍21