ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA
560 subscribers
373 photos
23 videos
1 file
179 links
🇦🇲 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական Տելեգրամ ալիք

🇷🇺 Официальный телеграм канал Офиса 3-го Президента РА Сержа Саргсяна

🇺🇸 Official Telegram channel of the Office of the 3rd President of RA Serzh Sargsyan
Download Telegram
Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին
 
Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հետևել է Ջերմուկում մեկնարկած՝ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 3-րդ խաղափուլի պարտիաների ընթացքին։
 
Հունիսի 19-28-ը կայանալիք մրցաշարին մասնակցում են շախմատում մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից և Հայաստանից։
 
Խաղերն ընթանում են «Ջերմուկ Աշխարհ» հյուրանոցային համալիրում և ուղիղ հեռարձակմամբ հասանելի են ամեն օր` ժամը 15:30-ին, մրցաշարի պաշտոնական կայքէջում՝ bit.ly/3QD7h7w:
31👍13🔥2
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին, քանի որ օրեր առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին: Այս մասին 168am-ը տեղեկացավ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից: ⤵️

https://168.am/2022/06/25/1724836.html
👍25
Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:

Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, պարո՛ն նախագահ:
 
Ձեզ քաջառողջություն, հաջողություններ Ձեր հայրենանվեր բոլոր ձեռնարկումներում,
ամենայն բարիք Ձեզ, Ձեր հարազատներին ու մերձավորներին:

Թող Աստված Ձեզ անսպառ եռանդ, ուժ և կորով պարգևի, օրհնի Ձեր բոլոր ջանքերը՝ միտված անվտանգ, հզոր, խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան և Արցախ ունենալուն, որին ուղղված է Ձեր ամբողջ կյանքն ու գործունեությունը:
70👍24
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցած «Հայկյան-2021» մրցանակաբաշխությանը:

Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ:

«Հայկյան» անվանակարգերը յուրատեսակ շնորհակալության և գնահատանքի հնարավորություն են մրցանակակիրներին։
Վերջին տարիներին մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը:

2021 թվականի մի քանի անվանակարգերում մրցանակները հանձնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

ℹ️ Մրցանակաբաշխության և մրցանակակիրների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով՝ bit.ly/3ObhW74
👍3430🔥1
«Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի հավերժությունն ապահովի: Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի անվտանգությունն ապահովի: Եթե պետությունն ի վիճակի չէ սա անելու, ուղղակի դա ողբերգություն է այդ ժողովրդի համար». Սերժ Սարգսյան ⤵️

📝 Ելույթի սղագրությունն այստեղ՝ bit.ly/3ciyGvI

🎥 Տեսանյութը` bit.ly/3AVB1XH
48👍27
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA pinned ««Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի հավերժությունն ապահովի: Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի անվտանգությունն ապահովի: Եթե պետությունն ի վիճակի չէ սա անելու, ուղղակի դա ողբերգություն է այդ ժողովրդի համար». Սերժ Սարգսյան ⤵️ 📝 Ելույթի սղագրությունն…»
Սերժ Սարգսյանը դիմավորել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոններին

«Փայլուն արդյունք է։ Տղաները շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ մարզական միջոցառմանը։ Վերջին 20 տարիներին Հայաստանի հավաքականն առաջինն է իր նվաճումներով՝ Օլիմպիադայի երեք ոսկե մեդալ, աշխարհի թիմային չեմպիոն, հիմա Օլիմպիադայի արծաթե մեդալ և երեք բրոնզե մեդալ։
 
Հույս ունեինք, որ թիմը լավ հանդես կգա, բայց տղաները գերազանցեցին իրենք իրենց էլ և շատ մրցակիցների էլ։
 
Հիմա մեր մասնագետները Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ շախմատային նոր դպրոցական ծրագրեր են կազմում»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը։

Առավել մանրամասն` տեսանյութում ➡️bit.ly/3Qy4ThA
29👍20
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց՝ վկա Սևան Քոչարյանի, ում ցուցմունքի հիման վրա է հարուցվել գործը, նիստին չներկայանալու պատճառով:

Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր, քանի որ գործով վկաները կրկին չէին ներկայացել դատարան: Նրանցից մեկին ոստիկանությունը պետք է դատարանի որոշմամբ բերման ենթարկեր նիստին, սակայն փաստացի դատարանի որոշումը չէր կատարվել:

Այսօր դատավորը հայտարարեց, որ կրկին կդիմեն ոստիկանություն՝ վկա Սևան Քոչարյանին հաջորդ նիստին բերման ենթարկելու համար:

Մյուս վկան դատարանին տեղեկացրել էր, որ անձնական պատճառներով բացակայում է երկրից և չի կարող ներկա գտնվել նիստին:

Փաստաբան Ամրամ Մակինյանի համոզմամբ, վկան չի գալիս նիստին, քանի որ եթե խոսի, մարդիկ հասկանալու են՝ այս գործը ինչպես է փաթեթավորվել:

ՀՀ երրորդ նախագահը և նրա փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է՝ հարուցված շինծու գործի հիման վրա:

Փաստաբան Մակինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ հանրությանը ցույց են տալու, թե ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ պարոն Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում և հերթականությամբ ներկայացնելու են այս քրեական գործի քրեական գործ չլինելը՝ շինծու լինելը։

❗️Փաստաբան Ամրամ Մակինյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցն ամբողջությամբ՝ https://bit.ly/3ALRe14

🇷🇺 https://bit.ly/3cjdO87
🇺🇸 https://bit.ly/3PRgTdl
18👍15
«Սա´ է իրականությունը. Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե...». Սերժ Սարգսյան

🔗 Խոսքն ամբողջությամբ՝

🇦🇲bit.ly/3Rx6ULq
🇷🇺bit.ly/3eaS1zP

Տեսանյութը՝ https://youtu.be/sJBgLufJN6c
👍2711
Հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում սեպտեմբերի 13-ի գիշերն իրադրության կտրուկ սրման հետ կապված NEWS.am-ը դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը ճշտելու համար: ⤵️

https://news.am/arm/news/719917.html
👍3514
«Ինչքան այս ստախոսները, այս կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել: Ցանկացած». Սերժ Սարգսյան ⤵️

🇦🇲 bit.ly/3xAx9sC
🇷🇺 bit.ly/3BR6nis
🇺🇸 bit.ly/3xBiKN4

🎥 https://bit.ly/3xzGxg7
👍2716