РУС⤵️
🇦🇲Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տարոն Մարգարյանի և բազմաթիվ թիմակիցների հետ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
🇷🇺 Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна
По случаю дня рождения государственного, политического деятеля РА, бывшего Премьер-министра Андраника Маргаряна третий Президент РА, Председатель РПА Серж Саргсян сегодня вместе с сыном выдающегося деятеля, бывшим Мэром Еревана, депутатом Национального собрания от блока «Честь имею» Тароном Маргаряном, и многочисленными соратниками посетил Пантеон в парке имени Комитаса, воздал дань уважения памяти Андраника Маргаряна.

❤26👍20
♟Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին
Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հետևել է Ջերմուկում մեկնարկած՝ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 3-րդ խաղափուլի պարտիաների ընթացքին։
Հունիսի 19-28-ը կայանալիք մրցաշարին մասնակցում են շախմատում մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից և Հայաստանից։
Խաղերն ընթանում են «Ջերմուկ Աշխարհ» հյուրանոցային համալիրում և ուղիղ հեռարձակմամբ հասանելի են ամեն օր` ժամը 15:30-ին, մրցաշարի պաշտոնական կայքէջում՝ bit.ly/3QD7h7w:

❤31👍13🔥2
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին, քանի որ օրեր առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին: Այս մասին 168․am-ը տեղեկացավ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից: ⤵️
https://168.am/2022/06/25/1724836.html
https://168.am/2022/06/25/1724836.html
168.am
Նորություններ հայաստանում | Norutyunner hayastanum | Lurer hayastanic
168.am լրատվական կայքը «168 Ժամի» գործունեության շարունակությունն ու ընդլայնումն է վիրտուալ տարածության մեջ: Ամենաթարմ եվ վերջին նորությունները Հայաստանից, Արցախից եվ ամբողջ աշխարհից
👍25
«Ես բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ Ձեր ասածի մասին: Այդ հարցով կարող եք դիմել ոլորտի նեղ մասնագետների, նրանք ստույգ ախտորոշումը կտան և կարծիք կհայտնեն»,-Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: ⤵️
https://www.aravot.am/2022/06/28/1276934/

www.aravot.am
«Ես բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ Ձեր ասածի մասին». Սերժ Սարգսյան
Երրորդ՝ կապիտուլյանտը լայն հնարավորություն ունի իր երևակայական աշխարհում, որտեղ, կարծես, հաճախ է լինում, հանդիպելու իմ «որդու», դեռևս իմ ծնվելուց առաջ, շատ երիտասարդ հասակում իրենց մահկանացուն կնքած հորեղբայրներիս, նրանց տղաների հետ և մանրամասն տեղեկություններ…
❤32👍12
Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:
Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, պարո՛ն նախագահ:
Ձեզ քաջառողջություն, հաջողություններ Ձեր հայրենանվեր բոլոր ձեռնարկումներում,
ամենայն բարիք Ձեզ, Ձեր հարազատներին ու մերձավորներին:
Թող Աստված Ձեզ անսպառ եռանդ, ուժ և կորով պարգևի, օրհնի Ձեր բոլոր ջանքերը՝ միտված անվտանգ, հզոր, խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան և Արցախ ունենալուն, որին ուղղված է Ձեր ամբողջ կյանքն ու գործունեությունը:

❤70👍24
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցած «Հայկյան-2021» մրցանակաբաշխությանը:
Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ:
«Հայկյան» անվանակարգերը յուրատեսակ շնորհակալության և գնահատանքի հնարավորություն են մրցանակակիրներին։
Վերջին տարիներին մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը:
2021 թվականի մի քանի անվանակարգերում մրցանակները հանձնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
ℹ️ Մրցանակաբաշխության և մրցանակակիրների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով՝ bit.ly/3ObhW74

👍34❤30🔥1
«Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի հավերժությունն ապահովի: Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի անվտանգությունն ապահովի: Եթե պետությունն ի վիճակի չէ սա անելու, ուղղակի դա ողբերգություն է այդ ժողովրդի համար». Սերժ Սարգսյան ⤵️
📝 Ելույթի սղագրությունն այստեղ՝ bit.ly/3ciyGvI
🎥 Տեսանյութը` bit.ly/3AVB1XH

YouTube
Սերժ Սարգսյանի ելույթը «Հայկյան-2021» մրցանակաբաշխությանը
❤48👍27
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA pinned ««Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի հավերժությունն ապահովի: Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի անվտանգությունն ապահովի: Եթե պետությունն ի վիճակի չէ սա անելու, ուղղակի դա ողբերգություն է այդ ժողովրդի համար». Սերժ Սարգսյան ⤵️ 📝 Ելույթի սղագրությունն…»
Սերժ Սարգսյանը դիմավորել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոններին
«Փայլուն արդյունք է։ Տղաները շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ մարզական միջոցառմանը։ Վերջին 20 տարիներին Հայաստանի հավաքականն առաջինն է իր նվաճումներով՝ Օլիմպիադայի երեք ոսկե մեդալ, աշխարհի թիմային չեմպիոն, հիմա Օլիմպիադայի արծաթե մեդալ և երեք բրոնզե մեդալ։
Հույս ունեինք, որ թիմը լավ հանդես կգա, բայց տղաները գերազանցեցին իրենք իրենց էլ և շատ մրցակիցների էլ։
Հիմա մեր մասնագետները Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ շախմատային նոր դպրոցական ծրագրեր են կազմում»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը։
Առավել մանրամասն` տեսանյութում ➡️bit.ly/3Qy4ThA

❤29👍20
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց՝ վկա Սևան Քոչարյանի, ում ցուցմունքի հիման վրա է հարուցվել գործը, նիստին չներկայանալու պատճառով:
Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր, քանի որ գործով վկաները կրկին չէին ներկայացել դատարան: Նրանցից մեկին ոստիկանությունը պետք է դատարանի որոշմամբ բերման ենթարկեր նիստին, սակայն փաստացի դատարանի որոշումը չէր կատարվել:
Այսօր դատավորը հայտարարեց, որ կրկին կդիմեն ոստիկանություն՝ վկա Սևան Քոչարյանին հաջորդ նիստին բերման ենթարկելու համար:
Մյուս վկան դատարանին տեղեկացրել էր, որ անձնական պատճառներով բացակայում է երկրից և չի կարող ներկա գտնվել նիստին:
Փաստաբան Ամրամ Մակինյանի համոզմամբ, վկան չի գալիս նիստին, քանի որ եթե խոսի, մարդիկ հասկանալու են՝ այս գործը ինչպես է փաթեթավորվել:
ՀՀ երրորդ նախագահը և նրա փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է՝ հարուցված շինծու գործի հիման վրա:
Փաստաբան Մակինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ հանրությանը ցույց են տալու, թե ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ պարոն Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում և հերթականությամբ ներկայացնելու են այս քրեական գործի քրեական գործ չլինելը՝ շինծու լինելը։
❗️Փաստաբան Ամրամ Մակինյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցն ամբողջությամբ՝ https://bit.ly/3ALRe14
🇷🇺 https://bit.ly/3cjdO87
🇺🇸 https://bit.ly/3PRgTdl

❤18👍15