ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA
560 subscribers
373 photos
23 videos
1 file
179 links
🇦🇲 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական Տելեգրամ ալիք

🇷🇺 Официальный телеграм канал Офиса 3-го Президента РА Сержа Саргсяна

🇺🇸 Official Telegram channel of the Office of the 3rd President of RA Serzh Sargsyan
Download Telegram
Այսօր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը։

«Մեծ կորուստ է Լևոն Արոնյանի տեղափոխվելն այլ հավաքական, թեև նա միշտ մնում է մեր հավաքականի բարեկամը։

Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ», - ընտրություններից հետո իր խոսքում նշել է ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նյութն ամբողջությամբ՝ bit.ly/3syY3P8
36👍22
 
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

🇦🇲 bit.ly/3lNzLgG
🇷🇺 bit.ly/3z2k50M
🇺🇸 bit.ly/3wXPCOC
👍4515
РУС, ENG⬇️

🇦🇲 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հանրապետության տոնի առթիվ այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

🇷🇺 От имени Сержа Саргсяна возложен венок к памятнику Сардарапатской битвы

От имени 3-го Президента РА Сержа Саргсяна, по случаю Праздника Республики сегодня возложен венок к памятнику, увековечивающему память героев Сардарапатской битвы

🇺🇸 On behalf of Serzh Sargsyan, a wreath was laid at the Memorial of the Sardarapat Battle

On the occasion of the Republic Day, on behalf of the Third President of the Republic of Armenia Serzh Sargsyan, a wreath was laid at the Memorial dedicated to the heroes of the Sardarapat Battle. 
30👍17
РУС⤵️
🇦🇲Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տարոն Մարգարյանի և բազմաթիվ թիմակիցների հետ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

🇷🇺 Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна

По случаю дня рождения государственного, политического деятеля РА, бывшего Премьер-министра Андраника Маргаряна третий Президент РА, Председатель РПА Серж Саргсян сегодня вместе с сыном выдающегося деятеля, бывшим Мэром Еревана, депутатом Национального собрания от блока «Честь имею» Тароном Маргаряном, и многочисленными соратниками посетил Пантеон в парке имени Комитаса, воздал дань уважения памяти Андраника Маргаряна.
26👍20
Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին
 
Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հետևել է Ջերմուկում մեկնարկած՝ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 3-րդ խաղափուլի պարտիաների ընթացքին։
 
Հունիսի 19-28-ը կայանալիք մրցաշարին մասնակցում են շախմատում մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից և Հայաստանից։
 
Խաղերն ընթանում են «Ջերմուկ Աշխարհ» հյուրանոցային համալիրում և ուղիղ հեռարձակմամբ հասանելի են ամեն օր` ժամը 15:30-ին, մրցաշարի պաշտոնական կայքէջում՝ bit.ly/3QD7h7w:
31👍13🔥2
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին, քանի որ օրեր առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին: Այս մասին 168am-ը տեղեկացավ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից: ⤵️

https://168.am/2022/06/25/1724836.html
👍25
Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:

Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, պարո՛ն նախագահ:
 
Ձեզ քաջառողջություն, հաջողություններ Ձեր հայրենանվեր բոլոր ձեռնարկումներում,
ամենայն բարիք Ձեզ, Ձեր հարազատներին ու մերձավորներին:

Թող Աստված Ձեզ անսպառ եռանդ, ուժ և կորով պարգևի, օրհնի Ձեր բոլոր ջանքերը՝ միտված անվտանգ, հզոր, խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան և Արցախ ունենալուն, որին ուղղված է Ձեր ամբողջ կյանքն ու գործունեությունը:
70👍24
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցած «Հայկյան-2021» մրցանակաբաշխությանը:

Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ:

«Հայկյան» անվանակարգերը յուրատեսակ շնորհակալության և գնահատանքի հնարավորություն են մրցանակակիրներին։
Վերջին տարիներին մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը:

2021 թվականի մի քանի անվանակարգերում մրցանակները հանձնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

ℹ️ Մրցանակաբաշխության և մրցանակակիրների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով՝ bit.ly/3ObhW74
👍3430🔥1