ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA
568 subscribers
437 photos
26 videos
1 file
191 links
🇦🇲 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական Տելեգրամ ալիք

🇷🇺 Официальный телеграм канал Офиса 3-го Президента РА Сержа Саргсяна

🇺🇸 Official Telegram channel of the Office of the 3rd President of RA Serzh Sargsyan
Download Telegram
«Ինչպես գիտեք, մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է երկու խոշոր միջոցառում. նախ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ հետո՝ Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովը։

Վերջին տարիները ցույց են տվել, որ եվրոպական բարձրաստիճան ղեկավարները չեն ուզում տեսնել այն իրականությունը, որ գոյություն ունի Հայաստանում՝ գերադասելով իրենց սփոփել մեր երկրում ժողովրդավարության մասին քաղցրահունչ, բայց իրականությունից կիլոմետրերով հեռու հեքիաթներով։

Բռնազավթված Արցախ, էթնիկ զտման ենթարկված արցախահայության խնդիրներ, Արցախում հոշոտվող հոգևոր մշակութային ժառանգություն, Բաքվի բանտերում տառապող գերեվարված, պատանդառված հայեր, քաղաքական բանտարկյալներ Երևանում, անօրինական հարձակումներ և ճնշումներ Հայ Առաքելական եկեղեցու վրա, խոսքի ազատության աննախադեպ սահմանափակումներ, իշխանազավթ քաղաքական ուժի կողմից հրահանգավորվող ոստիկանական և դատական համակարգեր՝ իրենց հակաօրինական գործողություններով. ահա այն ամենը, ինչ եվրոպացիները գերադասում են չնկատել»։

Հատվածը՝ ս.թ. ապրիլի 4-ին տեղի ունեցած ՀՀԿ 18-րդ համագումարին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից։

🇦🇲 Ելույթն ամբողջությամբ՝ https://shorturl.at/rhDkA ։
🇷🇺 https://shorturl.at/MvSwG
🇺🇸 https://shorturl.at/8epIZ
11👍7
🇦🇲 Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Հավերժ փա´ռք Հայրենիքի նվիրյալ նահատակներին,

Երախտագիտությո´ւն  ազատության և անկախության պայքարի մարտիկներին:

🇷🇺 Дань уважения памяти героев, павших во имя свободы и независимости Отечества

Сегодня от имени третьего Президента Республики Армения, Председателя Республиканской партии Армении Сержа Саргсяна в воинском пантеоне "Ераблур" возложен венок к мемориальной стене, увековечивающей подвиг храбрецов, пожертвовавших своими жизнями во имя свободы и независимости Отечества.

Вечная слава преданным Отечеству павшим героям!

Благодарность борцам за свободу и независимость!

🇺🇸 Tribute to the memory of the heroes who died for Fatherland’s freedom and independence

Today on behalf of the Third President of the Republic of Armenia, Chairman of the Republican Party of Armenia Serzh Sargsyan a wreath was laid at the Yerablur military pantheon at the memorial which immortalizes the heroic deeds of those who gave their lives for freedom and independence of Fatherland.

Eternal glory to the dedicated martyrs of our Fatherland!

Gratitude to the warriors of freedom and independence!
21👍8
🇦🇲 Հարգանքի տուրք՝ պատերազմում հաղթանակած հերոսների հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Հաղթանակի և խաղաղության տոնի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակի առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանին:

🇷🇺 Дань памяти героев, победивших в войне

От имени третьего Президента РА, Председателя РПА Сержа Саргсяна сегодня по случаю Дня Победы и мира, а также 81-й годовщины Победы в Великой Отечественной войне возложен венок к памятнику Неизвестному солдату в ереванском Парке Победы.

🇺🇸 Tribute to the memory of the victorious war heroes

Today, on behalf of the Third President of the RA, Chairman of the RPA Serzh Sargsyan a wreath was laid at the memorial of the Unknown Soldier in the Victory Park in Yerevan on the occasion of Victory and Peace Day and the 81st anniversary of victory in the Great Patriotic War.
14👍11
📍ՎԵՐՋ ՏԱԼ ԱՅՍ ԴԱՎԱԴԻՐ, ԱՂԵՏԱԲԵՐ ՌԵԺԻՄԻՆ:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
👍217🔥2
🇦🇲 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ։

Ավելի քան մեկ դար առաջ մայիսի 28-ը մեր ժողովրդի համար դարձավ ոչ միայն պետականության վերականգնման, այլև արժեքային փորձության օր։ Ազգային գիտակցությունը, ազատ և արժանապատիվ ապրելու կամքը թույլ չտվեցին գլուխ բարձրացնել հարմարվողականությանը, վախին, թուլակամությանը, պառակտմանը և բոլոր այն ախտերին, որոնք հուսալքություն և պարտվողականություն են սերմանում ազգի մեջ։

Մայիսի 28-ն առաջին հերթին ոգու հաղթանակ էր, որն ապացուցեց մի պարզ ճշմարտություն՝ ուժը չի չափվում միայն զինվորների թվաքանակով ու զինատեսակներով։ Օտարի լծի տակ վախվորած գոյատևելը մեռնելուց էլ վատ է, ազգուրաց, անհայրենիք ապրելը՝ ստորաքարշություն, իսկ սեփական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելը՝ կենսական անհրաժեշտություն։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ծանր, բայց վճռական հաղթանակների խորքային իմաստը հենց սա է։

Հավերժ փա՛ռք հայոց անկախ պետականությունը վերականգնողներին՝ զինվորականից մինչև շինական, մտավորական ու հոգևորական։

Փա՛ռք և պատի՛վ Առաջին Հանրապետությունն անձնվիրաբար կայացրած ազգային-պետական գործիչներին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք կրկին կանգնած ենք պատմական ծանր հանգրվանում, երբ պատերազմում պարտության և պետական կառավարման ձախողման հետ ասոցացվող կապիտուլյանտ իշխանությունները Հանրապետության հրապարակում, պետական հսկայական ռեսուրսների վատնումով, ցինիկաբար զորահանդես են բեմադրում պատերազմի չհաղթահարված հետևանքների, հազարավոր զոհերի, տարածքային կորուստների, ՀՀ սահմանամերձ օկուպացված որոշ տարածքների, բռնագաղթած բազմահազար արցախցիների, Բաքվի բանտերում մինչև օրս տառապող գերիների, անհետ կորածների և խոցելի դարձած պետական սահմանի առկայության պայմաններում։ Սա անբարո քաղաքական հնարք է առաջիկա ընտրություններից առաջ քողարկելու պատերազմի աղետալի հետևանքները, բանակի ներկայիս անմխիթար վիճակը, մոռացության տալու դրա համար պատասխանատվությունը և պետական միջոցների հաշվին ինքնագովազդի տեսարաններ ապահովելու։ Այս ամենի ֆոնին անիմաստ է անգամ խոսել այդ շոուի բովանդակության մասին։

Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը:

Առաջիկա ընտրությունները նաև այս իրավիճակը փոխելու հնարավորություն են: Եվ ես վերստին կոչ եմ անում մեր քաղաքացիներին համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ հունիսի 7-ին ո՛չ ասել պարտության, հուսահատության և ազգային արժեքների նսեմացման խորհրդանիշ դարձած ուժին՝ իր արբանյակներով հանդերձ, սկիզբ դնել բանակի վերականգնմանը, պետականության ու Հայոց ազգային եկեղեցու դիրքերի ամրապնդմանը:

Մեր ժողովուրդը միայն այդկերպ կապացուցի, որ արժանի է հաղթանակած բանակ ունեցող պետության զորահանդեսին։

🇷🇺 https://bit.ly/4wVwEGD

🇺🇸 https://bit.ly/4uusN1I
14👍2
🇦🇲 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հանրապետության տոնի առթիվ այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

🇷🇺 От имени Сержа Саргсяна был возложен венок к мемориалу Сардарапатской битвы

От имени 3-го Президента РА Сержа Саргсяна, по случаю Праздника Республики сегодня утром был возложен венок к мемориалу, увековечивающему память героев Сардарапатской битвы.

🇺🇸 On behalf of Serzh Sargsyan, a wreath was laid at the Memorial of the Sardarapat Battle

Today in the morning, on the occasion of the Republic Day, on behalf of the Third President of the Republic of Armenia Serzh Sargsyan, a wreath was laid at the Memorial dedicated to the heroes of the Sardarapat Battle.
8👍3