ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA
565 subscribers
365 photos
23 videos
1 file
177 links
🇦🇲 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական Տելեգրամ ալիք

🇷🇺 Официальный телеграм канал Офиса 3-го Президента РА Сержа Саргсяна

🇺🇸 Official Telegram channel of the Office of the 3rd President of RA Serzh Sargsyan
Download Telegram
Բանակի օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների կարևոր շեշտադրումները 2018-ից վեր. ⤵️

📌Ցանկացած ազգ և պետություն դատապարտված է չգոյության, քանի դեռ չի գիտակցել, որ իր լինելության առաջին գրավականը բանակն է. չկա բանակ՝ չկա և չի լինելու պետություն:
 
📌Օտար, թեկուզ բարեկամ, պետության բանակը երբեք չի պաշտպանի որևէ ազգի ու պետության սահմաններն այնպես, ինչպես իր հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը:

📌Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջելի պատմություն է, այլև օբյեկտիվ իրողություն, որ գոյություն ունի՝ անկախ տարատեսակ ընկալումներից:
 
 📌Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգով արի, պատիվ և ազգային արժանապատվություն ունեցողները:
 
 📌Թշնամին տեսել է Հայոց բանակի հաղթական ոգին. տեսել ու սարսափել է հայ զինվորի աներևակայելի սխրանքներից, երբ բանակն ունեցել է արժանի ղեկավարներ:
 
📌Բանակի վրա այսօր քար նետողներին ու թերահավատներին ասում եմ որերորդ անգամ՝ դուք չգիտեք իրական հայկական բանակը:

📌Թշնամուն ծնկի բերած մեր երբեմնի հզոր բանակը միֆ համարողները միտումնավոր անարգում են հազարավոր քաջորդիների  հիշատակը և գիտակցաբար հուսահատության մղում մեր ժողովրդին:
 
📌Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար:

📌Հայո՛ց բանակ, մեր սիրելի´ զավակ, 
Ուղղի՛ր մեջքդ, սեղմի՛ր ցավդ ատամներիդ տակ և առաջ նայիր` դասեր քաղելով անցյալից:

📌 Ես գլուխ եմ խոնարհում Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների՝ իմ բազմաթիվ մարտական ընկերների, մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակի առջև: 
👍2214🔥1
РУС, ENG ⤵️

🇦🇲Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին:
Հավերժ փա´ռք և երախտագիտությո´ւն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին:

Սերժ Սարգսյան

Հարգանքի տուրք՝ Բանակի օրվա առթիվ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության գործում անձնվիրություն և խիզախության ցուցաբերած հերոսների անմահ հիշատակին:

🇷🇺https://bit.ly/4pZCHFH
🇺🇸https://bit.ly/4ritBoq
22👍13
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին հերթական դատական նիստից առաջ ⤵️

https://youtu.be/RJaP5t53Scc?si=9hrItfBZVVOkjimN
16👍7🔥3
«Իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է»,-դատական նիստի ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դատախազների ելույթներին:
 
Այն, ինչ ընթերցեց առաջին դատախազը, իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է: Ես որևէ հանցավոր միտում չեմ ունեցել:

Այդ հողամասերը վաճառվել են միայն ու միայն մեկ նպատակով՝ ավարտին հասցնելու Պաշտպանության նախարարության վարչական համալիրը։

Ես կարծում եմ՝ ո՛չ քննիչներին, ո՛չ դատախազներին չի հետաքրքրել, թե Պաշտպանության նախարարությունը որտե՞ղ է տեղակայված, արդյո՞ք այդ պայմանները հարմարավետ են, անվտանգ են։ Եթե իրենց նեղություն տային, այդ ուղղությամբ մի քիչ կգնային և կհասկանային իմ դրդապատճառները։

Ամբողջականը` https://bit.ly/3LMxDGI
19👍9
📢ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները.⤵️
📎«Ընտրությունների վերաբերյալ չունենք որոշում, եթե ունենանք՝ կասեմ»։

📎«Ինձ համար դեռևս շուտ է գնահատական տալ 2026 թվականի ընտրություններին»:
 
📎«Ընտրություններին ընդդիմության միասնական ճակատով հանդես գալու հետ կապված ցանկություն ես ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է, և խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին»:

📎«Տնտեսական հարաբերությունները, ցանկացած տնտեսական գործունեություն կարող է ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, բայց խաղաղության երաշխիք երբեք չի կարող լինել»։

📎«Չթողեցին, որ հայկական բանակը խաղաղության երաշխավոր լինի, այդ փաստաթուղթն ի՞նչ խաղաղության երաշխավոր կարող է լինել»։

📎«Խաղաղության երաշխիք կարող են լինել միայն ու միայն այն կառույցները, որոնք դրա վրա ազդելու մեծ ունակություն ունեն»։

📎«TRIPP-ից դեռևս հասկացել եմ, որ ադրբեջանցիները դրան անվանում են միջանցք, թուրքերը դրան անավնում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք, կամ խաչմերուկ, կամ ինչ-որ բաներ: Բայց ինչպես հայտնի է՝ նրանց ասածները մեկ շաբաթ հետո, մեկ ամիս հետո կփոխվեն, իսկ երկու ամիս հետո բոլորովին հակառակը կլինի: Շատ պարզ է»:

📎«Մենք մնում ենք խոնարհ մեր եկեղեցու հանդեպ և ամեն կերպ մնալու ենք հավատարիմ մեր գաղափարներին: Եկեղեցին, կարծում եմ, ունի բոլոր հնարավորություններն իր կարծիքն ասելու, տարածելու: Բացի դրանից, ունի բոլոր հնարավորությունները ներքին կանոնակարգով կարգի բերելու այն մարդկանց, ովքեր եկեղեցու սպասավորների մեծամասնության կարծիքով, խախտում են օրենքներ»:

📎«Մենք ՀԱՊԿ անդամ երկրներից էլ ենք սպառազինություն գնել և ստացել, արևմտյան երկրներից էլ ենք սպառազինություն գնել և ստացել, Չինաստանից և այլ երկրներից ենք սպառազինություն գնել, և դա մեզ չի խանգարել»:
 
Ճեպազրույցի սղագրությունը՝

🇦🇲https://bit.ly/3NVWsjZ

🇷🇺https://bit.ly/3NRWHg5

🇺🇸https://bit.ly/4kjoPVl
18👍11
📣ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները. ⤵️

📌«TRIPP-ի հետ կապված, ցավոք սրտի, որքան որոշակի մանրամասներ եմ բացահայտում, այնքան իմ ներքին տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված»։

📌 «Միացյալ Նահանգների փոխնախագահը գնում է Բաքու և այդ TRIPP-ի մասով պայմանագիր է ստորագրում։ Բա դա մեր տարածքը չէ՞։ Առանց մեզ մեր մասին պայմանագիր են ստորագրում»։

📌«Ընտրապայքարը դեռ չի սկսվել, բայց որ ընտրությունները շատ վաղուց արդեն կեղծվում են, դա փաստ է, և որևէ մեկը չի կարող ժխտել»։

📌 «Եթե մարդիկ ձերբակալվում են, եթե պետական միջոցները ծախսվում են ոչ այնպես, ինչպես կծախսվեին ոչ ընտրական տարում և այլն, այդ բոլորը խախտումներ են»։

📌«Մենք պատրաստվում ենք շարունակել մեր պայքարը շատ մեծ ինտենսիվությամբ։ Եվ կարծում եմ՝ մեր հաջորդ հանդիպմանն այստեղ իմփիչմենթի մասին նոր բան կլսեք»։

📌«Ընդդիմության միավորվելու մասին չէ խոսքս, այլ՝ ներընդդիմադիր պայքարը մեղմելու մասին։ Դրանք տարբեր բաներ են»։

📌«Ինձ և մեր քաղաքական ուժի համար ամենակարևորը իշխանափոխությունն է, ոչ թե մի քանի մանդատ տանելը»:

📌«Ընդդիմության տարբեր թևերի միջև խնդրի լուծումը տեսնում եմ կենտրոնական խնդրի կարևորության՝ իշխանափոխության գիտակցման մեջ»։

📌«Ես չեմ կարծում, որ ներընդդիմադիր պայքարը սաստկացրել է. ուղղակի ջրերը զուլալվում են, և մենք այդտեղ որևէ խնդիր չունենք»։

📌«Բոլոր նրանք, նկատի ունեմ քաղաքական ուժերին, ովքեր պետք է փորձեն մեր հաշվին միավորներ հավաքել, իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ իրենց ասվելու է ճշմարտությունը»։

📌«Զրպարտության պատասխանը մեզնից ստանալու են ճշմարտության տեսքով»։

📌 «Ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին կհայտարարենք մինչև հաջորդ ամսվա վերջը կամ ապրիլի սկզբի օրերին՝ խորհրդակցելով նաև մեր պատվիրակների և ակտիվի հետ»։

📌 «ՍԵՊԱ-ի շրջանակներում մենք ոչ թե ատոմակայանի փակվելու մասին ենք պայմանավորվել, այլ՝ կայանի աշխատանքը քսան տարով երկարացնելու, և շնորհիվ այդ բանակցությունների՝ այսօր ատոմակայանը գործում է»։

📌 «Կտեսնեք՝ բոլո՞ր թոշակառուներն արդյոք 10 000 դրամով ավելի կստանան իրենց
կենսաթոշակները, թե ոչ. դա միջին կենսաթոշակի վրա նվազ ազդեցություն է ունենալու։ Ինչպես մնացած բոլոր հայտարարություններում, այս հայտարարությունում էլ եմ տեսնում ժուլիկություն»։

Ճեպազրույցի սղագրությունը՝
🇦🇲 https://bit.ly/46q0V54
🇷🇺 https://bit.ly/47gxm67
🇺🇸 https://bit.ly/4aZAhkZ
17👍11🔥3
«Մենք ասում ենք՝ իմպիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է, եկե՛ք փորձենք». Սերժ Սարգսյան

Շինծու գործով հերթական դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցը⤵️
9👍7
📣ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները.⤵️

💬«ՀՀԿ ԳՄ-ի երեկվա մեր որոշումը, մեր հայտարարությունը միասնության մասին է»։

💬 «Մենք ասում ենք, որ իմպիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է, եկե՛ք փորձենք»։

💬 «Տասն անգամ ասել ենք, հիմա տասնմեկերորդ անգամ ասենք՝ անկախ որևէ հանգամանքից, իմպիչմենթ լինի, թե չլինի՝ ընտրություններ լինելու են»։

💬 «Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մենք որոշում ենք կայացնելու ելնելով նրանից, թե մեր կայացրած որոշումը որքան արդյունավետ է լինելու Հայաստանի գործող կառավարիչների դեմ պայքարում»։

💬 «Մեր հարևանությամբ, ռազմական գործողություններ են տեղի ունենում, և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե այդ գործողություններն ինչպես կազդեն մեր իրավիճակի վրա»։

💬 «Կարծում եմ, որ ՀՀ գործող կառավարիչները լրջորեն պետք է մոտենան այս հանգամանքին, բայց ես այդպիսի պահվածք չեմ տեսնում»։

💬 «Այո, Վազգենը ֆիզիկապես արդեն երկար տարիներ չկա, բայց Վազգենի երազանքը, Վազգենի դիրքորոշումներն այսօր շատ մարդկանց մեջ են ապրում»։

💬 «Արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել»։

💬 «Յուրաքանչյուրն իր նախընտրական քարոզը տանում է յուրովի, ինչպես արդյունավետ է համարում»։

💬 « Թաթոյանի հետ որևէ քաղաքական համագործակցություն չունեմ և չեմ ունեցել»:

Ճեպազրույցի սղագրությունը՝

🇦🇲https://bit.ly/3MNMt06
🇷🇺 https://bit.ly/4liwt30
🇺🇸 https://bit.ly/46I9Peg
13👍12