ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA
564 subscribers
365 photos
23 videos
1 file
177 links
🇦🇲 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական Տելեգրամ ալիք

🇷🇺 Официальный телеграм канал Офиса 3-го Президента РА Сержа Саргсяна

🇺🇸 Official Telegram channel of the Office of the 3rd President of RA Serzh Sargsyan
Download Telegram
🕒 3:18:10 | ՀՀ երրորդ նախագահ դառնալու ուղին
🕒 3:24:00 | Միջազգային կառույցների դիտարկումների մասին
🕒 3:31:00 | Նիկոլ Փաշինյանի համաներման մասին
🕒 3:36:45 | Բանակցային գործընթացի և Ալիևի մասին
🕒 3:41:30 | «Ծեծված» Ալիևն ու պարտվածի կոմպլեքսով Նիկոլը
🕒 3:46:00 | ՊՊԾ գնդի գրավումն ու դրա հանգուցալուծումը
🕒 3:57:30 | Սերժ Սարգսյանի տիրապետած ինֆորմացիայի, դրանց հրապարակման և կոմպրոմատների մասին
🕒 4:04:48 | Սահմանադրության բարեփոխումներ․ կառավարման համակարգի փոփոխության մասին
🕒 4:17:39 | «Չեմ հավակնելու Հայաստանի ղեկավարի կարգավիճակին» արտահայտության և 2017թ․ վարչապետ առաջադրվելու պատճառների մասին
🕒 4:28:06 | «Քաղաքացիական կրթության» դպրոց․ ՀՀ–Թուրքիա բանակցություններ
🕒 4:34:17 | «Քաղաքացիական կրթության» դպրոց․ Մաքսային միությանը և ԵԱՏՄ-ին անդամակցելու պատճառներ
🕒 4:42:16 | 2018թ․ իրադարձություններ․ ինչու ուժ չկիրառվեց ռադիոտուն ներխուժելու ժամանակ
🕒 4:52:45 | Ովքեր էին շնորհավորել վարչապետ Սարգսյանին և ինչու ԵՄ-ն չփոխանցեց շնորհավորանքը
🕒 5:00:35 | Նիկոլ Փաշինյանի հետ «Մարիոթում» հանդիպման մասին
🕒 5:06:30 | «Պաշտոնից ավելի թանկ բան ունեի»․ Սերժ Սարգսյան
🕒 5:14:10 | Իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու մասին
🕒 5:23:00 | Երբ կայացվեց հրաժարական տալու որոշումը
🕒 5:26:55 | ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցների մասին
🕒 5:28:43 | Վրաստանի փողոցային գործընթացների հետ անալոգիաներ
🕒 5:31:17 | ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին առաջադրելու և երկրորդ անգամից ընտրելու մասին
🕒 5:38:32 | Սերժ Սարգսյանի և Դավիթ Սարգսյանի հարցազրույցից հատված
🕒 5:45:49 | Մերօրյա իրականություն․ խաղաղության գործընթացի և «Միջանցքի» հարցի մասին
🕒 5:54:05 | Ներքաղաքական իրավիճակի և ընդդիմության անելիքների մասին
🕒 6:10:00 | Դավիթ Համբարձումյանի և քաղաքական այլ հետապնդումների մասին
🕒 6:19:27 | Հանցագործությունների թվի աճի և սոցիալական խնդիրների մասին
🕒 6:25:33 | Հարցեր լսարանից Սերժ Սարգսյանին
🕒 6:37:00 | Մինչև որ թվականը Սերժ Սարգսյանը հեռախոս չի ունեցել
🕒 6:44:38 | Նամակներ լսարանից Սերժ Սարգսյանին
🕒 6:50:12 | Սերժ Սարգսյանի խորհուրդը հաղորդման ավարտին
👍159🔥2
❗️❗️❗️ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ (+374 93 587035), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:

📣 Խնդրում ենք՝
• չպատասխանել նման հաղորդագրություններին,
• չտրամադրել որևէ անձնական տվյալ։
13🔥5
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձը ՀՀ կառավարության կողմից ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակման կապակցությամբ ⤵️

🇦🇲https://bit.ly/4q469L6
🇷🇺 https://bit.ly/3MuC9th
🇺🇸 https://bit.ly/48OuwVZ
👍257🔥2
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, շինծու գործով հերթական դատական նիստից առաջ՝ լրագրողի հարցին ի պատասխան, Մայր Աթոռում նախօրեի իրադարձությունները բնութագրել է որպես հայրենադավություն.
«Բոլորս տեսանք ինչ էր` հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր»,- ասել է նախագահ Սարգսյանը:

https://www.youtube.com/watch?v=lJHREozZur8
👍177
Media is too big
VIEW IN TELEGRAM
📌 «Ես վստահ եմ՝ հանրությունն ի վիճակի է պաշտպանելու իր եկեղեցին». Սերժ Սարգսյան

Ամբողջական ճեպազրույցի սղագրությունը`
🇦🇲https://bit.ly/3Y814FA

🇷🇺https://bit.ly/4pOA36d

🇺🇸 https://bit.ly/4pOJLpm
👍247
🇦🇲 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից տարեմուտի շեմին ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին:

🇷🇺От имени Сержа Саргсяна возложен венок в Воинском пантеоне «Ераблур»

От имени третьего Президента РА Сержа Саргсяна в преддверии Нового года возложен венок в Воинском пантеоне «Ераблур» к Стене Памяти, увековечивающей подвиг армянских сынов, отдавших свои жизни за свободу и независимость Отечества.

Вечная слава и преклонение памяти наших героев!

🇺🇸A wreath was laid on behalf of Serzh Sargsyan in the Yerablur Military Pantheon

On the eve of the New Year, a wreath was laid on behalf of RA Third President Serzh Sargsyan in the Yerablur Military Pantheon at the memorial to Armenian heroes who sacrificed their lives for Homeland’s freedom and independence.

Eternal glory and reverence to the immortal heroes.
24👍6
🇦🇲«Հայաստանն ազատ չէ, մինչև ազատված չէ վերջին քաղբանտարկյալը։

Հայաստանն ազատ չէ, մինչև Բաքվի բանտերից հետ չի վերադարձել վերջին հայը։

Հայաստանն ազատ չէ, մինչև Հայաստանի կառավարիչները չեն իրականացնում հայ ժողովրդի իղձերը:

Ազատություն մեր երկրին։
Ազատություն մեր ժողովրդին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ». Սերժ Սարգսյան

Ամբողջական տեսաուղերձը` https://bit.ly/4qzmlUR


🇷🇺"Армения не свободна, пока не освобождён последний политический заключённый.

Армения не свободна, пока последний армянин не вернулся из бакинских тюрем.

Армения не свободна, пока управленцы Армении не реализуют чаяния армянского народа.

Свободу нашей стране.
Свободу нашему народу.

С Новым годом и Рождеством Христовым". Серж Саргсян


🇺🇸“Armenia is not free as long as the last political prisoner is not set free.
 
Armenia is not free as long the last Armenian is not back from the Baku prisons.
 
Armenia is not free as long as the rulers of Armenia have not fulfilled the aspirations of the Armenian people.
 
Freedom to our country.
Freedom to our people.
 
Happy New Year and Holy Christmas.” Serzh Sargsyan
25👍9
❗️❗️❗️ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը (+374 98018357), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:

📣 Խնդրում ենք՝
• չպատասխանել նման հաղորդագրություններին,
• չտրամադրել որևէ անձնական տվյալ։
👍11
Բանակի օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների կարևոր շեշտադրումները 2018-ից վեր. ⤵️

📌Ցանկացած ազգ և պետություն դատապարտված է չգոյության, քանի դեռ չի գիտակցել, որ իր լինելության առաջին գրավականը բանակն է. չկա բանակ՝ չկա և չի լինելու պետություն:
 
📌Օտար, թեկուզ բարեկամ, պետության բանակը երբեք չի պաշտպանի որևէ ազգի ու պետության սահմաններն այնպես, ինչպես իր հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը:

📌Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջելի պատմություն է, այլև օբյեկտիվ իրողություն, որ գոյություն ունի՝ անկախ տարատեսակ ընկալումներից:
 
 📌Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգով արի, պատիվ և ազգային արժանապատվություն ունեցողները:
 
 📌Թշնամին տեսել է Հայոց բանակի հաղթական ոգին. տեսել ու սարսափել է հայ զինվորի աներևակայելի սխրանքներից, երբ բանակն ունեցել է արժանի ղեկավարներ:
 
📌Բանակի վրա այսօր քար նետողներին ու թերահավատներին ասում եմ որերորդ անգամ՝ դուք չգիտեք իրական հայկական բանակը:

📌Թշնամուն ծնկի բերած մեր երբեմնի հզոր բանակը միֆ համարողները միտումնավոր անարգում են հազարավոր քաջորդիների  հիշատակը և գիտակցաբար հուսահատության մղում մեր ժողովրդին:
 
📌Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար:

📌Հայո՛ց բանակ, մեր սիրելի´ զավակ, 
Ուղղի՛ր մեջքդ, սեղմի՛ր ցավդ ատամներիդ տակ և առաջ նայիր` դասեր քաղելով անցյալից:

📌 Ես գլուխ եմ խոնարհում Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների՝ իմ բազմաթիվ մարտական ընկերների, մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակի առջև: 
👍2214🔥1
РУС, ENG ⤵️

🇦🇲Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին:
Հավերժ փա´ռք և երախտագիտությո´ւն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին:

Սերժ Սարգսյան

Հարգանքի տուրք՝ Բանակի օրվա առթիվ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության գործում անձնվիրություն և խիզախության ցուցաբերած հերոսների անմահ հիշատակին:

🇷🇺https://bit.ly/4pZCHFH
🇺🇸https://bit.ly/4ritBoq
22👍13
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին հերթական դատական նիստից առաջ ⤵️

https://youtu.be/RJaP5t53Scc?si=9hrItfBZVVOkjimN
16👍7🔥3
«Իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է»,-դատական նիստի ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դատախազների ելույթներին:
 
Այն, ինչ ընթերցեց առաջին դատախազը, իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է: Ես որևէ հանցավոր միտում չեմ ունեցել:

Այդ հողամասերը վաճառվել են միայն ու միայն մեկ նպատակով՝ ավարտին հասցնելու Պաշտպանության նախարարության վարչական համալիրը։

Ես կարծում եմ՝ ո՛չ քննիչներին, ո՛չ դատախազներին չի հետաքրքրել, թե Պաշտպանության նախարարությունը որտե՞ղ է տեղակայված, արդյո՞ք այդ պայմանները հարմարավետ են, անվտանգ են։ Եթե իրենց նեղություն տային, այդ ուղղությամբ մի քիչ կգնային և կհասկանային իմ դրդապատճառները։

Ամբողջականը` https://bit.ly/3LMxDGI
19👍9