ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA
564 subscribers
365 photos
23 videos
1 file
177 links
🇦🇲 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական Տելեգրամ ալիք

🇷🇺 Официальный телеграм канал Офиса 3-го Президента РА Сержа Саргсяна

🇺🇸 Official Telegram channel of the Office of the 3rd President of RA Serzh Sargsyan
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
📋ՀՀ ԶՈՒ սպառազինության, ԶՈՒ զարգացման պլանի, 2018թ.-ից հետո դրա տապալման, պատերազմի հնարավոր այլ ելքի մասին:
14👍14
Media is too big
VIEW IN TELEGRAM
▫️«2007 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունն ասաց՝ այո, այս փաստաթուղթը կարող է բանակցությունների հիմք հանդիսանալ, բայց Ադրբեջանը հրաժարվեց դրա հիման սկսելու բանակցությունները»,

▫️«2008 թվականին մերձմոսկովյան Մայնդորֆում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին մի փաստաթուղթ այն մասին, որ այո՛, համաձայն են Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցային գործընթաց վարել»,

▫️«Պլեբեսցիտը փոխարինեցինք Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ»,

▫️«Կազանում պատրաստ էինք ստորագրել փաստաթուղթը, բայց Ադրբեջանի նախագահը հրաժարվեց ստորագրել այն ու փորձեց փոխել փաստաթղթի բովանդակությունը»,

▫️«2009թ. արտգործնախարարները ստորագրեցին հայտարարություն, որն արդեն շատ լավ էր մեզ համար»,

▫️«Մեզ տրվող փաստաթղթերը կոչվեցին «Լավրովյան պլան», որն իրականում համանախագահների առաջարկություն էր»,

▫️«Նշածս բոլոր փուլերում մենք երբեք այդպիսի առաջարկություններ, այդպիսի հնարավորություններ չենք ունեցել»:
15👍8🔥2
«Երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը՝ Բաքվի բանտից». Սերժ Սարգսյան

Դատական նիստի ավարտից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին ⤵️

https://youtu.be/iTuQ4GNPV90?si=WTNOinYH-4-j_9V6
👍1610🔥2
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

🇦🇲https://bit.ly/44YZgDC
🇷🇺https://bit.ly/4jjWkVp
🇺🇸https://bit.ly/4dBj9CH
14👍12
🇦🇲Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հուշահամալիրում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հանրապետության տոնի առթիվ այսօր ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

🇷🇺От имени Сержа Саргсяна возложен венок к памятнику Сардарапатской битвы

От имени 3-го Президента РА Сержа Саргсяна, по случаю Праздника Республики сегодня возложен венок к памятнику, увековечивающему память героев Сардарапатской битвы.

🇺🇸On behalf of Serzh Sargsyan, a wreath was laid at the Memorial of the Sardarapat Battle

Today, on the occasion of the Republic Day, on behalf of the Third President of the Republic of Armenia Serzh Sargsyan, a wreath was laid at the Memorial dedicated to the heroes of the Sardarapat Battle.
20👍9
📣«Այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ՝ իշխանափոխության». Սերժ Սարգսյանի հարցազրույցի կաևոր թեմաները ⤵️

📌 «Պարզ չի՞, որ անընդունելի է։ Ընդհանրապես անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն»
(Եկեղեցու և Վեհափառի թիրախավորման մասին)
📌 «Մենք կհետևենք Վեհափառ հայրապետի հորդորներին և դիրքորոշմանը»
(Եկեղեցու պաշտպանության հարցում)
📌 «Սա նույն շղթայի տարբեր օղակներն են՝ Հայոց պատմությունը փոխելուց դ մինչև եկեղեցու վարկաբեկում»
(ՀՀ կառավարիչների «նոր Հայաստանի» կոնցեպտի մաս կազմող հակաեկեղեցական պայքարի մասին)
📌 «Դավիթ Համբարձումյանն արժանի է դրան։ Նա ի վիճակի է լուրջ պայքար մղելու»
(Իմփիչմենթի գործընթացի շրջանակներում առաջադրված վարչապետի թեկնածուի մասին)
📌 «Այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ՝ իշխանափոխության»
(Իմփիչմենթի նախաձեռնությանը ՀՀԿ-ի սատարման նպատակի մասին)
📌 «Ումով ուզում է փոխեն, միայն թե իշխանափոխություն լինի»
(Իշխանափոխության անհրաժեշտության մասին)
📌 «Սա մուր չէ, սա ճահիճ է»
(Հայաստանում ներկայիս կառավարման վիճակի մասին)
📌 «Բա առանց փողոցի ո՞նց կլինի»
(Իմփիչմենթի շրջանակներում հնարավոր գործողությունների մասին)
📌 «Այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաները կարող են լինել»
(Իշխանության կողմից հրահրվող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին)

🔗Հարցազրույցի սղագրության այս հատվածն ամբողջությամբ՝ https://bit.ly/45QENkC
15👍9
📣«Մենք «շախ» ենք հայտարարել և հայտարարելու ենք միայն այսօրվա իշխանություններին». Սերժ Սարգսյանի հարցազրույցի կաևոր թեմաները ⤵️

« Մենք «շախ» ենք հայտարարել և հայտարարելու ենք միայն այսօրվա իշխանություններին։ Մենք «շախ» հայտարարելու ուրիշ ֆիգուր չունենք». Սերժ Սարգսյան
(2-րդ և 3-րդ նախագահների թիմերի միջև պայքարի համատեքստում)
📌 Այո, կստացվի
( իմփիչմենթով «մատ» անել կստացվի՞ հարցին ի պատասխան)
📌 «Վստահ եմ։ Ոչ թե տեսնում եմ, այլ վստահ եմ»
(Պայքարի համար փողոց գեներացնելու հնարավորության մասին)
📌 «Վաղը բանակցություններ են տեղի ունենալու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև, և այդ հարցերին վերջնական պատասխաններ կստանանք»
(Իմփիչմենթին «Հայաստան» խմբակցության սատարման մասին)
🔍 «Ես այդպիսի զեկույց չեմ լսել»
(Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի օտարերկրյա գործակալներ լինելու մասին)
📌 «Որևէ մեկին ձերբակալելով՝ որևէ մեկը չի կարողանալու Արցախի էջը փակել»
(Սամվել Շահրամանյանին ձերբակալելու հավանականության մասին)
📌 «Մենք միշտ էլ արտաքին վտանգի առկայություն զգացել ենք և զգալու ենք: Հայաստանը ունեցել է, ունի և ունենալու է անվտանգության մեծ խնդիրներ»
(Արտաքին վտանգներին հակազդելու անհրաժեշտության հարցի համատեքստում)
«Ես պարբերաբար եմ հանդիպում Վեհափառ հայրապետի հետ, ցանկացած անհրաժեշտ պահի կարող եմ դարձյալ հանդիպել»
(Առաջին նախագահի օրինակով Վեհափառի հետ ՀՀ երրորդ նախագահի հանդիպման մտադրության մասին)
📌 «Այդ մարդը, Հայաստանի կառավարչին նկատի ունեմ, ամեն ինչ անում է, որ ցանկացած երևացող մարդու վարկաբեկի»
(Նիկոլ Փաշինյանի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանին ապերախտաբար վարկաբեկելու հարցի կապակցությամբ)

🔗Հարցազրույցի սղագրության այս հատվածն ամբողջությամբ՝ https://bit.ly/45QENkC
20👍3🔥2
📣 «Մենք առաջարկել ենք գործիքակազմ». Սերժ Սարգսյանի հարցազրույցի կաևոր թեմաները ⤵️

📌 «Սրանց խաղաղությանը պետք է հավատալ ուղիղ այնպես, ինչպես «հալվա-հալվա» ասելով բերանը քաղցրանում է»
(Խաղաղության մասին Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին հավատալու հարցին ի պատասխան)
📌 «Նո՞ր եք համոզվել։ Ես Ձեզ շնորհավորում եմ»
(Վեհարանի վրա Նիկոլ Փաշինյանի հարձակման և կարմիր գծեր չունենալու ՝ լրագրողի արձանագրմանն ի պատասխան)
📌 «Մենք առաջարկել ենք գործիքակազմ»
(Կարմիր գծեր չունեցող գործչի դեմ այս իրավիճակում ի՞նչ գործիքակազմով պետք է պայքարել)
📌«Կտեսնենք»
(Եթե մինչ 2026-ի ընտրությունները իմփիչմենթ չլինի, ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է ընտրություններին)
📌 «Գնացեք իրեն հարցրեք, թող մի հատ փաստ բերի: Թող ինքը հրապարակի համանախագահների առաջարկած վերջին փաստաթուղթը։ Երբ որ հրապարակի, այն ժամանակ նաև մենք մեր կարծիքը կասենք»
(ՀՀ կառավարչի կողմից Արցախյան բանակցային գործընթացը նախկին իշխանության կողմից ձախողելու մերկապարանոց մեղադրանքների մասին)
📌«Լավրովի պլան ասվածը, որպես այդպիսին, լրագրողների և նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է»
📌«ԼՂ հակամարտության կարգավորման մեր բանակցային փաթեթը ոչ թե կրկնակի, այլ շատ լավն էր»
📌«Մենք հետ չենք կանգնել որևէ բանակցային փաստաթղթից։ Իրենք են հետ կանգնել»
📌«Բանակցությունները էդպես են։ Եթե փակուղի չլիներ, հարցերը կլուծվեին: Քի Վեսթը փակուղի չէ՞ր, Կազանը չէ՞ր։ Բայց բանակցությունները շարունակվեցին»

🔗Հարցազրույցի սղագրության այս հատվածն ամբողջությամբ՝ https://bit.ly/45QENkC
18👍8🔥2
🇦🇲Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի պետական, քաղաքական գործչի հիշատակին:

🇷🇺 Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна

По случаю дня рождения Андраника Маргаряна 3-ий Президент РА, Председатель Республиканской партии Армении Серж Саргсян вместе с членами РПА посетил пантеон парка имени Комитаса, воздал дань уважения памяти государственного, политического деятеля.

🇺🇸 Serzh Sargsyan pays tribute to memory of statesman and political figure Andranik Margaryan

On the occasion of Andranik Margaryan’s birthday,  the third President of the Republic of Armenia, Chairperson of the Republican party of Armenia Serzh Sargsyan, accompanied by the RPA members, visited today Komitas Pantheon and paid tribute to the memory of Andranik Margaryan, a statesman and political figure. 
14👍10
📣 Սերժ Սարգսյանի հարցազրույցի կաևոր թեմաները ⤵️

Տարածաշրջանային իրողություններ.

🔹 «Ինչքան պատերազմը երկար շարունակվի, այնքան Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքների թիվը կավելանա»:

🔹 Դիմագրավելու ուղիներ.

Կազմակերպչական աշխատանքով` մոբիլիզացնելով բոլոր մարմինները:

🔹 Իմփիչմենթի գործընթաց.

«Բոլոր աշխատանքները զուգահեռաբար մեկնարկված են»:

🔹 Եկեղեցու թիրախավորում.

«Ես իմ կարծիքը հայտնել եմ այդ մարդու մասին: Նորից նոր հարցը նոր պատասխաններ չի բերելու»: 🔗Հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ՝ https://bit.ly/45oHr0V
18👍8
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է:

Շնորհավոր, պարո´ն նախագահ:

Հասկանալիորեն այսօր տրամադրություն չունեք ո´չ նշելու Ձեր ծննդյան օրը, որը մյուս օրերից Դուք երբեք էլ չեք առանձնացրել, ո´չ էլ շնորհավորանքներ ստանալու այդ առիթով:

Երբ Հայաստանը արտաքին և ներքին ծանրագույն մարտահրավերների առջև է, երբ վտանգի տակ է պետականության գոյությունը, երբ Ձեր ընկերները, որոնց հետ Դուք Արցախյան ազատագրական պայքարի բովով եք անցել, գերեվարված են Բաքվի ռեժիմի կողմից, իսկ Արցախը՝ հանձնված թշնամուն, երբ Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչների կողմից ապօրինի հետապնդումների եք ենթարկվում Դուք, Ձեր կուսակցական ընկերները, ազգանվեր բազմաթիվ այլ գործիչներ, երբ ազգային եկեղեցին, ինչպես մեր բոլոր ազգային արժեքները, անարգվում և արտաքին թշնամու ցանկություններին ընդառաջ բռնաճնշումների է ենթարկվում իշխանազավթների կողմից, այս օրը Ձեզ համար ծանր մտորումների և ստեղծված իրավիճակից ելքերի որոնման օրերից մեկն է դառնում:

Դուք, որ բոլոր իրավիճակներում հուսահատությունը համարում եք մեղք և վստահ եք, որ ինչպես ավելի քան մեկ դար առաջ մայիսյան հերոսամարտերում մեր ժողովուրդը անհնարին թվացող հաղթանակը դարձրեց հնարավոր, այնպես էլ այսօր է դա հնարավոր, եթե հավատը ուժեղ գտնվի վախից, ազգային պատասխանատվությունը բարձր դասվի հարմարվողականությունից ու անտարբերությունից, ազատատենչությունը հաղթի հոռետեսությանը, մեծ նպատակն ավելի կարևոր համարվի, քան անձնական ապահովությունը և անառողջ հավակնությունները, ժամանակավոր կորուստները չդառնան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը:

Թող Աստված Ձեզ քաջառողջություն, ուժ, կորով և արևշատություն պարգևի, պարո՛ն նախագահ, տեսնելու այդ պայքարի արդյունքը՝ վերստին ազատագրված Արցախը, գերեվարված Ձեր ընկերների և Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը Հայրենիք, երբեմնի հաղթանակած հայոց բանակի փառքը վերականգնված և մեր պետության սահմաններն անառիկ, ազգային համերաշխությունն ու համազգային միասնականությունը վերականգնված, ազգային արժեքները՝ համազգային հոգածության և ամուր պաշտպանության ներքո, հաստատված խաղաղությունը արժանապատիվ և հարատև, հայրենադավները՝ խստագույն պատժի արժանացած:
44👍12
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում իր ծննդյան օրվա առթիվ ստացած բազմաթիվ շնորհավորանքների, բարեմաղթանքների և ջերմ խոսքերի համար՝ փոխադարձ բարեմաղթանքներ հղելով բոլորին:
47👍6