ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA
563 subscribers
365 photos
23 videos
1 file
177 links
🇦🇲 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական Տելեգրամ ալիք

🇷🇺 Официальный телеграм канал Офиса 3-го Президента РА Сержа Саргсяна

🇺🇸 Official Telegram channel of the Office of the 3rd President of RA Serzh Sargsyan
Download Telegram
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ ⤵️

🇦🇲 https://bit.ly/3EHSyXg
🇷🇺 https://bit.ly/3Qtk3ql
🇺🇸https://bit.ly/418Qor9
27👍15🔥2
🇦🇲Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ,  Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամների ու կուսակից ընկերների հետ հարգանքի տուրք մատուցել  Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

🇷🇺https://bit.ly/4hK4Xbg
🇺🇸https://bit.ly/4l3wAik
27👍10
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ը մեկնաբանություն է խնդրել մարտի 25-ին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հերթական պոռթկումների վերաբերյալ՝ ուղղված բանավեճի իր առաջարկը մերժած ՀՀ նախկին երեք նախագահներին. «Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել ընդհուպ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը» ⤵️

https://168.am/2025/03/27/2189513.html
👍2810
ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ հիմնադիր, ազգային և պետական ականավոր գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որը նշանավորվել է Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանի բացմամբ։

Սերժ Սարգսյանը միջոցառումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ ⤵️

https://168.am/2025/03/28/2190526.html
👍199
📷ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ հիմնադիր, ազգային և պետական ականավոր գործիչ Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանի բացմանը (ՖՈՏՈՇԱՐՔ)
👍2320
🇦🇲Հարգանքի տուրք՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:

Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել  զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:


🇷🇺https://bit.ly/4ler78l
🇺🇸https://bit.ly/3FRKHqU
27👍13
«Մենք անցել ենք և՛ իշխանություն ունենալու, և՛ ընդդիմություն լինելու փորձությունը՝ ի հեճուկս Հանրապետականին Հայաստանի քաղաքական դաշտից վերացնելու սին պատրանքներ ունեցողների, կուսակցության դեմ ամենակեղտոտ մեթոդներով գործողների և նրանց հովանավորների». Սերժ Սարգսյան

ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում ամբողջությամբ` 👉 https://bit.ly/4cugI4l
23👍12🔥2