ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA
561 subscribers
373 photos
23 videos
1 file
179 links
🇦🇲 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական Տելեգրամ ալիք

🇷🇺 Официальный телеграм канал Офиса 3-го Президента РА Сержа Саргсяна

🇺🇸 Official Telegram channel of the Office of the 3rd President of RA Serzh Sargsyan
Download Telegram
РУС, ENG ⤵️

🇦🇲 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Երբ ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, բանակը՝ անարգված, իսկ խաղաղությունը՝ թշնամու դիպուկահարների նշանառության տակ առնված, Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում, հեգնանք՝ սեփական ժողովրդի և պետության հանդեպ:

Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն ՊԱՅՔԱՐԸ, հայրենյաց  նահատակների սխրանքներն ու Հայրենիքի անկախության և ազատության համար ՊԱՅՔԱՐԻ անխոնջ մարտիկներին:

Փա´ռք նրանց, որոնք կերտեցին և դեռ կերտելու են նոր հաղթանակներ:

Երախտագիտություն և խոնարհում նաև մեր հայրերի ու պապերի այն հերոսական սերնդի առջև, որը Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ բանակի կազմում 78 տարի առաջ խորտակիչ հարված հասցրեց ֆաշիզմին և  վճռեց պատերազմի ելքը՝ մերժելով բռնությունն ու բարբարոսությունը:

🇷🇺 bit.ly/42iE1bp
🇺🇸 bit.ly/3pn37rh
33👍14
🇦🇲 Հարգանքի տուրք՝ պատերազմում հաղթանակած հերոսների հիշատակին
 
Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հաղթանակի և խաղաղության տոնի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակի առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողին:
 
🇷🇺 Дань памяти героев, победивших в войне

Сегодня от имени третьего Президента Республики Армения, Председателя республиканской партии Армении Сержа Саргсяна по случаю Дня Победы и мира, а также 78-й годовщины Победы в Великой Отечественной войне возложен венок к памятнику Неизвестному солдату в ереванском Парке Победы.
26👍12
🇦🇲🇨🇳 Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի հրավերով՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 19-ին այցելել է դեսպանություն:

Այս մասին քիչ առաջ իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է տարածել Չինաստանի դեսպանությունը:

Հանդիպման մանրամասները՝ ⤵️

🇦🇲 bit.ly/3It7M1h
🇷🇺 bit.ly/3ovzPGC
🇨🇳 bit.ly/3oonu7e
30👍20
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանը ⤵️

🇦🇲 bit.ly/43lIvhC
🇷🇺 bit.ly/3MpAlhz
🇺🇸 bit.ly/3Ozg8sn
37👍15
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ ⤵️

🇦🇲 bit.ly/3oFd2Z1
🇷🇺 bit.ly/438SDup
🇺🇸 bit.ly/45Du9er
27👍12
🇦🇲 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հուշահամալիրում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հանրապետության տոնի առթիվ այսօր ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

🇷🇺 От имени Сержа Саргсяна возложен венок к памятнику Сардарапатской битвы

От имени 3-го Президента РА Сержа Саргсяна, по случаю Праздника Республики сегодня возложен венок к памятнику, увековечивающему память героев Сардарапатской битвы.

🇺🇸 On behalf of Serzh Sargsyan, a wreath was laid at the Memorial of the Sardarapat Battle

Today, on the occasion of the Republic Day, on behalf of the Third President of the Republic of Armenia Serzh Sargsyan, a wreath was laid at the Memorial dedicated to the heroes of the Sardarapat Battle.
34👍10
🇦🇲 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տարոն Մարգարյանի և բազմաթիվ թիմակիցների հետ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

🇷🇺 bit.ly/43AV2yc

🇺🇸 bit.ly/3CnQAad
30👍11
🇦🇲 Այսօր ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ընդունել է Եվրոպական Խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր Մայքլ Գահլերին և ԵԺԿ խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ռոբերտ Գոլանսկիին:

🇷🇺 Сегодня третий Президент РА, Председатель Республиканской партии Армении Серж Саргсян в Центральном офисе РПА принял депутата фракции ЕНП в Европейском Парламенте Михаэля Галера и советника фракции ЕНП по вопросам внешней политики Роберта Голански.

🇺🇸 Today, at the head office of the Republican Party of Armenia the Chairman of the Party, Third President of the Republic of Armenia Serzh Sargsyan received Michael Gahler, the member of the European Parliament from the EPP faction and Robert Golanski, adviser on foreign policy of the EPP faction.
24👍13
🇦🇲 Մեկնաբանություն ստանալու լրատվամիջոցների խնդրանքներին ընդառաջելով՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքում է վարչապետի աթոռը զբաղեցնողի երեկվա ցնորամտություններին, որոնք հնչել են «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստ» կոչվող շոուի ժամանակ:

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի երեկվա ընթերցանությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի շուտ հիշեցնում էր սեփական պետությանն ու ժողովրդին դավաճանելու մեջ մեղադրվողի պաշտպանական ճառի փորձարկում:

Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում: Արդարացում չունեցող՝ իր պետականակործան քաղաքականությունն արդարացնելու նպատակով ակնհայտ փաստերի միտումնավոր խեղաթյուրումն ավելի է ծանրացնում հանցանքը:
43👍12
РУС ⤵️

🇦🇲 Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է՝ պետական-քաղաքական գործչի, ով մեծագույն ներդրում ունի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կայացման, բանակաշինության գործում, Արցախյան առաջին և Ապրիլյան քառօրյա պատերազմներում հայ ժողովրդի աներկբա հաղթանակներում, ում կյանքի առաքելությունն է հզոր ու բարեկեցիկ  Հայաստանի և ազատ ու  ինքնիշխան Արցախի համար պայքարում հաղթանակը:

Չնայած բոլոր փորձություններին, արժանապատվորեն ընդունելով կյանքի բոլոր հարվածները, իր գաղափարակից ընկերների ու աջակիցների հետ նա այսօր էլ շարունակում է առաջ նայել, հավատալ և պայքարել:

Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ ենք հղում Ձեզ, մեծարգո՛ պարոն նախագահ: Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արևշատություն, ամենայն բարիք:

Թող Աստված Ձեզ անսպառ եռանդ, ուժ ու կորով պարգևի Ձեր առաքելության իրականացման ճանապարհին:

🇷🇺 https://bit.ly/46wwOag
47👍17🔥1