ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA
561 subscribers
373 photos
23 videos
1 file
179 links
🇦🇲 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական Տելեգրամ ալիք

🇷🇺 Официальный телеграм канал Офиса 3-го Президента РА Сержа Саргсяна

🇺🇸 Official Telegram channel of the Office of the 3rd President of RA Serzh Sargsyan
Download Telegram
РУС, ENG ⤵️

🇦🇲 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: 

🇷🇺 bit.ly/3H7S9vy
🇺🇸 bit.ly/3ApLB7S
36👍13
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ ⤵️

🇦🇲https://bit.ly/41IXF09
🇷🇺https://bit.ly/4449b81
🇺🇸https://bit.ly/3Vebph5
👍198
📚 Կարդացեք և ծանոթացեք Արցախյան հակամարտության կարգավորման պայքարում 2008-2018թթ. հայկական կողմի հիմնավոր և ամուր փաստարկներին, զինվեք նաև գիտելիքով՝ բանակցային առաջնագիծը վերանվաճելու և անառիկ պահելու նպատակադրմամբ:
«Բանակցային առաջնագծում» գիրքը՝ բեսթսելեր: ⤵️

🇦🇲 https://bit.ly/42cJikT
🇷🇺 https://bit.ly/44uCRLz
👍229
Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին

Այսօր՝ ագրեսոր թշնամու դեմ Արցախյան ազատամարտում հերոսաբար պայքարած և ազգային բանակի միջուկը դարձած Երկրապահի, ինչպես նաև 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Ստեփանակերտի պաշարման ավարտի օրը, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Հավերժ փա´ռք Հայրենիքի նվիրյալ նահատակներին,

Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին:

🇷🇺 bit.ly/41eG3bp
🇺🇸 bit.ly/3B7hJO5
29👍12
РУС, ENG ⤵️

🇦🇲 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Երբ ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, բանակը՝ անարգված, իսկ խաղաղությունը՝ թշնամու դիպուկահարների նշանառության տակ առնված, Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում, հեգնանք՝ սեփական ժողովրդի և պետության հանդեպ:

Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն ՊԱՅՔԱՐԸ, հայրենյաց  նահատակների սխրանքներն ու Հայրենիքի անկախության և ազատության համար ՊԱՅՔԱՐԻ անխոնջ մարտիկներին:

Փա´ռք նրանց, որոնք կերտեցին և դեռ կերտելու են նոր հաղթանակներ:

Երախտագիտություն և խոնարհում նաև մեր հայրերի ու պապերի այն հերոսական սերնդի առջև, որը Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ բանակի կազմում 78 տարի առաջ խորտակիչ հարված հասցրեց ֆաշիզմին և  վճռեց պատերազմի ելքը՝ մերժելով բռնությունն ու բարբարոսությունը:

🇷🇺 bit.ly/42iE1bp
🇺🇸 bit.ly/3pn37rh
33👍14
🇦🇲 Հարգանքի տուրք՝ պատերազմում հաղթանակած հերոսների հիշատակին
 
Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հաղթանակի և խաղաղության տոնի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակի առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողին:
 
🇷🇺 Дань памяти героев, победивших в войне

Сегодня от имени третьего Президента Республики Армения, Председателя республиканской партии Армении Сержа Саргсяна по случаю Дня Победы и мира, а также 78-й годовщины Победы в Великой Отечественной войне возложен венок к памятнику Неизвестному солдату в ереванском Парке Победы.
26👍12
🇦🇲🇨🇳 Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի հրավերով՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 19-ին այցելել է դեսպանություն:

Այս մասին քիչ առաջ իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է տարածել Չինաստանի դեսպանությունը:

Հանդիպման մանրամասները՝ ⤵️

🇦🇲 bit.ly/3It7M1h
🇷🇺 bit.ly/3ovzPGC
🇨🇳 bit.ly/3oonu7e
30👍20