ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA
561 subscribers
373 photos
23 videos
1 file
179 links
🇦🇲 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական Տելեգրամ ալիք

🇷🇺 Официальный телеграм канал Офиса 3-го Президента РА Сержа Саргсяна

🇺🇸 Official Telegram channel of the Office of the 3rd President of RA Serzh Sargsyan
Download Telegram
📌Համացանցի տարբեր հարթակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջերի սիրելի՛ հետևորդներ,

Հաշվի առնելով Արցախյան հակամարտության վերաբերյալ օրերս լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» գրքի նկատմամբ առաջացած մեծ հետաքրքրությունը և ստացվող բազմաթիվ հարցադրումները՝ տեղեկացնում ենք, որ շուտով տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որի ընթացքում մանրամասն տեղեկություններ կտրվեն գրքի վերաբերյալ:

Գրքի տպաքանակի մի մասը կներկայացվի վաճառքի, որից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

«Բանակցային առաջնագծում» գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել բոլոր գրախանութներում:

Հարգանքով՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
👍3522🔥1
Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ է բովանդակում «Բանակցային առաջնագծում» գիրքը, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը պատասխանեց, որ գրասենյակի նախաձեռնությամբ կազմված գիրքը ըստ տարիների համակարգված և ամփոփ ներկայացնում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին և դրանից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթները, հայտարարությունները, ուղերձները, հոդվածները, հարցազրույցները: Ժողովածուն ներառում է նաև հավելվածներ, որոնք օգտակար կարող են լինել բանակցային գործընթացի այդ ժամանակաշրջանն ուսումնասիրողների համար: ⤵️

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/02/27/1325687/
18👍11
📌Ս.թ. մարտի 7-ին, ժամը 18:30-ին, ՀԲԸՄ դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2 ) տեղի կունենա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները մեկ ժողովածուի շրջանակներում ներկայացնող՝ «Բանակցային առաջնագծում» գրքի (bit.ly/3ELWlAb) շնորհանդեսը:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ կազմված ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) և հետնախագահական շրջանի չորս (2018-2022) տարիներին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նրա  հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները: Գիրքը ներառում է նաև հավելվածներ, որոնք կարող են օգտակար լինել բանակցային գործընթացի այդ ժամանակաշրջանն ուսումնասիրողների համար:

Մանրամասն՝ https://bit.ly/3ZgDh5g
31👍15
📚«Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը ֆոտոշարքով

📷 Ֆոտոշարքն ամբողջությամբ՝ bit.ly/3JknTPA
👍4515
📌Մարտի 7-ին կայացավ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը՝ bit.ly/3JomGqI

📹Շնորհանդեսի տեսանյութը կարող եք դիտել bit.ly/3Jq1KiT հղումով:

🎤Շնորհանդեսի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ bit.ly/3YynLjW հղումով:

📷Շնորհանդեսի ֆոտոշարքը` bit.ly/3JknTPA:
33👍20
РУС, ENG ⤵️

🇦🇲Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ,  Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ 
այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամների ու կուսակից ընկերների հետ հարգանքի տուրք մատուցել  Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

📷Ամբողջական ֆոտոշարքը՝ bit.ly/3z3706i

🇷🇺 bit.ly/3nmKeUt
🇺🇸 bit.ly/3LQ0gA4
👍3816