ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA
560 subscribers
373 photos
23 videos
1 file
179 links
🇦🇲 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական Տելեգրամ ալիք

🇷🇺 Официальный телеграм канал Офиса 3-го Президента РА Сержа Саргсяна

🇺🇸 Official Telegram channel of the Office of the 3rd President of RA Serzh Sargsyan
Download Telegram
«Ինչքան այս ստախոսները, այս կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել: Ցանկացած». Սերժ Սարգսյան ⤵️

🇦🇲 bit.ly/3xAx9sC
🇷🇺 bit.ly/3BR6nis
🇺🇸 bit.ly/3xBiKN4

🎥 https://bit.ly/3xzGxg7
👍2716
Media is too big
VIEW IN TELEGRAM
«…միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել». Սերժ Սարգսյան
40👍18
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության օրվա առթիվ ⤵️

🇦🇲 bit.ly/3DI2kpV
🇷🇺 bit.ly/3f7exdA
🇺🇸 bit.ly/3LxYKQU
36👍18
РУС, ENG ⤵️

🇦🇲Հարգանքի տուրք՝ Հայրենիքի անկախության համար նահատակվածների հիշատակին
Անկախության օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան  ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել:

🇷🇺 bit.ly/3LvVW72
🇺🇸 bit.ly/3qSfUzx
29👍19
Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի:

Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։
👍47
«Պետք է շարունակել ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին». Սերժ Սարգսյան

🇦🇲 bit.ly/3xVv22H
🇷🇺 bit.ly/3dR5ltA
🇺🇸 bit.ly/3BTLyBv
👍4416
‼️ Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում՝ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում:

Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ:

Դրանում բոլորը կհամոզվեն, երբ պաշտոնապես կհրապարակվի թուրքական կողմի հետ ՀՀ գործող կառավարիչների բանակցած փաստաթուղթը:
👍4511
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում». Սերժ Սարգսյան

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, Արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր։

Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետական կուսակցության դիրքորոշումները նշված հարցերի վերաբերյալ։

Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում։

🇷🇺 bit.ly/3VTfqHF
🇺🇸 bit.ly/3eXOHZB
👍3917
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին

🇦🇲 https://bit.ly/3VXQBKm
🇷🇺 https://bit.ly/3Drhq2D
🇺🇸 https://bit.ly/3Fbz4IT
32👍10
🇦🇲 Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին:

🇷🇺 Сегодня в штаб-квартире РПА председатель партии, третий президент Армении Серж Саргсян принял депутата парламента Турции Гаро Пайляна.

🇺🇸 Today, at the head office of the Republican Party of Armenia the Chairman of the Party, Third President of the Republic of Armenia Serzh Sargsyan received Turkish MP Garo Pailan.
👍333
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին լուրը։ ⤵️

https://bit.ly/3FVs4Ar
👍2411
Մեկ տարի առաջ այս օրը երկրային կյանքին հրաժեշտ տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանը:

Խունկ, աղոթք և խոնարհում Նորա մայրիկի լույս հիշատակին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։
28👍19
РУС ⤵️

🇦🇲Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախկին նախագահ և Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի նախկին Գլխավոր քարտուղար Ցզյան Ցզեմինի մահվան կապակցությամբ։

«Նրա անվան հետ անքակտելիորեն կապված են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորագույն պատմության ամենակարևոր իրադարձությունները։ Երկար տարիներ Ցզյան Ցզեմինն իրավամբ վայելում էր ՉԺՀ-ի ժողովրդի սերն ու հարգանքը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում վաստակած հեղինակությունը:

Խնդրում եմ իմ խորին ցավակցությունն ու զորակցության խոսքերը փոխանցել նաև հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և Չինաստանի ամբողջ բարեկամ ժողովրդին»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

🇷🇺 bit.ly/3GY5SGc
🇺🇸 bit.ly/3XTzP00
👍313
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ: ⤵️

🇦🇲https://bit.ly/3v5NjbK
👍297
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA pinned ««Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում: Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ ⤵️ https://news.am/arm/news/736270.html»