Physmath Live
501 subscribers
68 photos
5 files
62 links
Download Telegram
Այս հարցումը անցկացվում է առողջ ապրելակերպի նախագծի շրջանակներում 11բ աշակերտների կողմից: Նպատակն է գնահատել մարդկանց իրազեկվածությունը և առաջին օգնության հիմնական հմտությունների վերաբերյալ գիտելիքները: Հարցումն անանուն է, և լրացման համար կպահանջվի մոտավորապես 3-5 րոպե:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScbzkrnB6lC1G600u0Alk5WVxyacZ-yX2e0u-e4I6ILR8hY6w/viewform?usp=dialog
Ինչպես խոստացել էինք, այս տարի մեր դպրոցում նշվելու է Վալենտինի օրը 🥳

Վաղը առաջին հարկում տեղադրված կլինի հատուկ արկղ, որտեղ կարող եք գցել ձեր նամակները։ Խնդրում ենք նամակի վրա պարտադիր նշել՝ ում է այն ուղղված (անուն, ազգանուն և դասարան)։ Ծրարները կբաժանենք հասցեաուղղված մարդկանց ուրբաթ օրը ժամը 11:00-ից հետո: Մինչ այդ դեռ կարող եք նոր նամակներ գրել։

Արկղի մոտ կլինեն նաև ծրարներ և գրիչներ, սակայն ձեզ ոչինչ չի խանգարում արկղի մեջ գցել ձեր սեփական ծրարը։

Ձեզ սպասվում են նաև այլ անակնկալներ, որոնց մասին ձեզ կհայտնենք վաղը և ուրբաթ օրը🩷
Ֆիզմաթի բակից են գտել այս քարտը, եթե ձերն է արձագանքեք
Դպրոցում տարբեր տեղերում կան սրտիկներ, որոշները երևացող, որոշները ոչ այնքան։ Ինչպես քրիսմաս փարթիի բադիկները, այնպես էլ այս սրտիկները սպասում են, որ իրենց գտնեն♥️🩷🤍
Ահա դրանցից մի քանիսի տեղերը🤗
Ծրարները մինչև 11:00 կարող եք գցել տուփի մեջ
📢 Ֆիզմաթ դպրոցի երկար սպասված SAT մաթեմատիկայի խմբակը վերջապես վերադառնում է! 🚀📊

📝 SAT-ը միջազգային ստանդարտացված քննություն է, որը լայնորեն կիրառվում է համալսարան ընդունվելու համար 🌍🎓 (հատկապես 🇺🇸 ԱՄՆ-ում)։

📚 Եթե ցանկանում եք մասնակցել դասընթացներին՝
միացեք խմբակին ստորև նշված հղումով 👇

https://t.me/+Lm8fFkD-LHlhMDM6
Դասընթացներին կարող են մասնակցել 10-11րդ դասարանների աշակերտները։
«Առողջ ապրելակերպ» առարկայի շրջանակներում անցակցնում ենք հարցում Մեդիայի և դրա ազեդցության մասին։ Հարցումը անանուն է

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfzb76hfJzPRSjtQz57zZ91E5pHBz85IqTHUQqYZDIntNRxnA/viewform?usp=header
Հիշեցնենք, որ «Ֆիզմաթ Դպրոցի Տաղանդների Մրցույթ»-ի գրանցման վերջնաժամկետը շատ մոտ է։

Եթե ունես տաղանդ և ուզում ես փայլել, մի՛ սպասիր։
📌Գրանցվի՛ր հիմա և բաց մի՛ թող այս հնարավորությունը՝ ցույց տալու քո կարողությունները
(տրվում են մասնակցության և հաղթանակի սերտիֆիկատներ ու այլ անակնկալ նվերներ🤩)

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdy0BY8jeVDE3FUaJD0ACt9WMO6NoIvXj8wjYW51jnbghTxUw/viewform?usp=publish-editor
🎓 Հանդիպում Շանհայի Ծիաո Թոն համալսարանի ուսանողների հետ

Սիրելի՛ աշակերտներ,

Ձեզ սպասվում է հետաքրքիր և օգտակար հանդիպում Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտների հետ, ովքեր ներկայումս ուսանում են Շանհայի Ծիաո Թոն համալսարանում (Shanghai Jiao Tong University, Չինաստան)։

🎓 Նրանք կպատմեն իրենց ուսանողական կյանքի, կրթական ծրագրերի, ընդունելության ընթացքի, կրթաթոշակների, ինչպես նաև ուսման ընթացքում ստացվող ակադեմիական և մասնագիտական հնարավորությունների մասին, և կներկայացնեն, թե ինչ ճանապարհ են անցել Ֆիզմաթից մինչև միջազգային համալսարան ընդունվելը։

🌍 Եթե ձեզ հետաքրքրում է արտերկրում ուսանելը և ցանկանում եք հստակ պատկերացում կազմել ընդունելության պահանջների, փուլերի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին, ապա այս հանդիպումը հատկապես օգտակար կլինի ձեզ համար։

📊 Պրեզենտացիա + հարց ու պատասխան, որի ընթացքում կարող եք ուղղել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը և ստանալ պատասխաններ անմիջապես ուսանողներից։

🗓 Ամսաթիվ՝ 23 փետրվարի, 2026 թ.
Ժամ՝ 13:30
📍 Վայր՝ Ֆիզմաթ դպրոց 4-րդ հարկ
Այժմ, նոր ձևավորված Hayv երիտասարդական թիմը աշխատում է նոր ծրագիր մշակելու վրա և ցանկանում, որ այն լինի հնարավորինս օգտակար, հետաքրքիր և համապատասխան լինի երիտասարդների կարիքներին։ Այդ նպատակով խնդրում ենք մի քանի րոպե տրամադրել և լրացնել մեր հարցաթերթիկը։ Բոլոր հարցերը նշովի են:)

Ձեր կարծիքը մեզ հնարավորություն կտա պատկերացում կազմել ծրագրի բովանդակության, ձևաչափի և առաջնահերթությունների մասին։

Շնորհակալ ենք ձեր աջակցության համար 💛


https://forms.gle/yMY327Sijfgx8GCu8
Ողջույն, սիրելի՛ ֆիզմաթցիներ,

Լավ լուրով ենք եկել։ College Researchers Club-ի շրջանակներում կազմակերպվում է հանդիպում MIT-ի շրջանավարտի հետ։ Խմբակավարների նախաձեռնությամբ հանդիպումը բաց է բոլոր ցանկացողների համար։

📅 Մարտի 3
🕓 Ժամը 16:00
Physmath Live
Միանալու համար` https://us06web.zoom.us/j/5734156107?pwd=h0sIY1wJ7mLEDgbO3DtQ1rvtcBVaGa.1
Սիրելի՛ ֆիզմաթցիներ,

Հիշեցնենք, որ MIT-ի շրջանավարտի հետ հանդիպումն արդեն սկսվել է։

Սպասում ենք ձեզ։
📢 Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ Գրիկ Թադևոսյանը, PhD ուսանող Mohamed bin Zayed University of Artificial Intelligence (MBZUAI)-ից,
մարտի 7-ին` ժամը 15:00- ին կպատմի MBZUAI-ի մասին Երևանի Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում**։

Հանդիպման ընթացքում կներկայացվեն **MBZUAI-ի Բակալավրի ծրագրի ընդունելության պայմանները, դիմելու գործընթացը, ծրագրերի առանձնահատկությունները և հնարավորությունները։

Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված աշակերտներին և ուսուցիչներին մասնակցելու հանդիպմանը։
Հանդիպումը կանցնի օնլայն ձևաչափով
Հանդիպման հղումը ստորև

https://teams.microsoft.com/l/meetup-join/19%3ameeting_YTkxZGJmYWQtZGFlMi00ODM5LTg2ZDAtMzc0ZmY1OTU2ZDM3%40thread.v2/0?context=%7b%22Tid%22%3a%22c93272d3-1b07-4b3d-a3b6-19b34a973915%22%2c%22Oid%22%3a%22edb3a6f4-60f3-45ab-a0c5-da692e300cd7%22%7d
Մասնակիցներ.pdf
94.1 KB
❗️Մարտի 18-ին 6-7րդ դասաժամերին կկայանա «Ֆիզմաթ դպրոցի տաղանդերի մրցույթ»-ը:❗️
Սիրով սպասում ենք ձեզ վայելելու մեր տաղանդավոր աշակերտների բացառիկ ելույթները:😊💫
Այս հարցումը անցկացվում է աշխարհագրություն առարկայի նախագծի շրջանակներում 7ա դասարանի աշակերտների կողմից: Նպատակն է գնահատել մարդկանց էկոլոգիայի վերաբերյալ գիտելիքները: Հարցումն անանուն է, և լրացման համար կպահանջվի մոտավորապես 3-5 րոպե:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdblrOPCWjr0KoIZWHwZFAzNlLW0Lk4-dFU9GxGcfv6NKFBGw/viewform?usp=dialo
Հարցումը անցկացվում է առողջ ապրելակերպի նախագծի շրջանակներում 11գ աշակերտների կողմից: Այս հարցումը նպատակ ունի ուսումնասիրել ժամանակակից սննդակարգերի տարածվածությունը, դրանց պատճառները և հնարավոր վտանգները։ Ձեր պատասխանները անանուն են և կօգտագործվեն միայն հետազոտական նպատակներով։

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScOWkMN2PzT6_HE6j0Gs_D21VsSxDDlb7whmSJ6rOEpYP4KAw/viewform
📣 Բաց է HaySTEM Yerevan 2026-ի կամավորների հայտագրումը

🎓 EduHub կրթական հիմնադրամը հրավիրում է ակտիվ երիտասարդներին միանալու ծրագրին որպես կամավորներ։

🚀 Սա հնարավորություն է ձեռք բերելու կազմակերպչական փորձ, զարգացնելու թիմային ու առաջնորդական հմտությունները և դառնալու մեծ կրթական ծրագրի մի մասը։

🏅 Ծրագրի ավարտին կամավորները կստանան միջազգային հավաստագրեր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև recommendation letter։

📅 Կամավորության տևողությունը՝ հունիսի 22–28
Դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 19

🔗 Մանրամասները և հայտագրման հղումը՝ https://forms.gle/jL9CyD3VCUAeKu169