PLATFORMA
1.36K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է

Ադրբեջանը չի քննարկի Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը միջազգային ոչ մի գործընկերոջ հետ, սա մեր երկրի ներքին գործն է։

t.me/PLATFORMA_A
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, թե իբր Հայաստանի զինված ուժերը դեկտեմբերի 8-ին՝ կրակ են բացել Կովսականի (Զանգելան) ադրբեջանական սահմանապահ զորքերի դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը սա որակել է, որպես «հայկական կողմի սադրանք»։

Հ.Գ. Բնականաբար նման բան չի եղել և կսպասենք պաշտոնական հերքումների

t.me/PLATFORMA_A
«Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը և խօսեցէք ձեր խղճի հետ և ըսէք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը…»: 



Նիկոլ Աղբալյանը       
Արամ Մանուկյանի մասին

t.me/PLATFORMA_A
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջազգային համաժողովի

Դեկտեմբերի 8-ից 9-ը ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Զինված ուժերում բարեվարքության կերտման դերը ժողովրդավարական արժեքների պաշտպանության և հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդման գործում» խորագրով միջազգային համաժողովին։

t.me/PLATFORMA_A
🔥Հայ երգչուհի Rosa Lynn- ի SNAP-ի երգը Shazam ծառայության համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է 13-րդ տեղը։

Շաբաթական «Թոփ 200» վարկանիշում երգչուհին առաջ է անցել այնպիսի հայտնիներից, ինչպիսիք են Թեյլոր Սվիֆթը, Բեյոնսեն, Սիան և շատ ուրիշներ։

t.me/PLATFORMA_A
❗️🤭 Ալիևը Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամեին նվիրել է Լեյլա Ալիևայի հեղինակած նկարը և նրա աշխատանքների կատալոգը:

Ալիևը սկզբից կնգան նվիրեց երևի Բելառուսիայում,հետո էլ սկսելա կնգա դես-դեները նվիրել պետական այցելությունների շրջանակներում😃

t.me/PLATFORMA_A
Երեւանն ու Բաքուն Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում համաձայնության են եկել միայն մեկ հարցի շուրջ, այն է՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում։ ԱԺ-ում հայտարարել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

t.me/PLATFORMA_A
Թելեգրամում տարածված տեսանյութում հայրը ճանաչել էր որդու մարմինը.Այդ մարտական դիրքում գտնվող բոլոր զինծառայողներից ոչ ոք ողջ չի մնացել...
👇
t.me/PLATFORMA_A
PLATFORMA
Թելեգրամում տարածված տեսանյութում հայրը ճանաչել էր որդու մարմինը.Այդ մարտական դիրքում գտնվող բոլոր զինծառայողներից ոչ ոք ողջ չի մնացել... 👇 t.me/PLATFORMA_A
Մինչև պապի մահանալը, ընտանիքում բացի հորից ոչ ոք չի իմացել Հենրիկի զոհվելու մասին։ Դեպքից երեք օր անց պապը՝ ավագ Հենրիկ Սաֆարյանը, աշխատանքից վերադառնալիս է եղել, տրանսպորտում ծանոթներից մեկը հարցրել է՝ ճի՞շտ են լուրերը, որ թոռը զոհվել է։ Դրանից հետո իջել է, լավ չի զգացել իրեն։ Այս մասին գրում է բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը․
 
« Տուն եկավ՝ դեմքը լրիվ այլայլված, շրթունքները՝ կապտած, իմ դեմքին չէր նայում։ Տալիս կանչեց սենյակ, ասեց՝ ճի՞շտ ա, որ երեխեն զոհվել ա, դե մենք էդ ժամանակ ոչինչ չգիտեինք, ինձ թվում էր, որ Հենդս անտառներում թաքնված ա, այնինչ երեխես վաղուց արդեն չկար։ Էդ գիշեր պապը քնեց ու էլ չզարթնեց։ Մեր մեծ ընտանիքից մնացինք երեքս...,- պատմում է Հենրիկի մայրը՝ Ռիմա Ավետիսյանը։
 
Հենրիկ Սաֆարյանը զոհվել էր սեպտեմբերի 13-ին, Ներքին Հանդի 101 դիրքը պաշտպանելիս. բեկորային վնասվածք էր ստացել, ողնաշարն է վնասվել։ Թշնամին չկարողանալվ գրավել դիրքը, այն թիրախավորել էր հրետանիով։ Այդ մարտական դիրքում գտնվող բոլոր զինծառայողներից ոչ ոք ողջ չի մնացել...
 
Տելեգրամում տարածված տեսանյութում հայրը ճանաչել էր որդու մարմինը ու առանց տեսածը որևէ մեկին հայտնելու, միանգամից ուղևորվել Կապան՝ գտնելու Հենրիկի մարմինը։
Հենրիկին հուղարկավորեցին պապի կողքին։ Նա 19 տարեկան էր...»:

t.me/PLATFORMA_A
😢2👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը՝ Բիշքեկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին

t.me/PLATFORMA_A
Ոստիկանները բաժանմունքում դաժան ծեծի են ենթարկել առողջական խնդիրներ ունեցող քանդակագործին. ահազանգում է պաշտպանը

Ոստիկանները բաժանմունքում դաժան ծեծի են ենթարկել առողջական խնդիրներ ունեցող նկարիչ և քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանին, ապա մի քանի օր անց կալանավորել նրան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ահազանգեց նրա պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը:

Նա պատմեց, որ արվեստագետի տան հարեւանությամբ գիշերային ակումբ է բացվել եւ այդ օրը տուն վերադառնալիս տեսել են, որ հարեւաններն ահազանգել էին ոստիկանություն եւ պարեկներ ու ոստիկաններ էին ժամանել։

«Ամուսինները տեսնում են, որ իրենց կայանատեղիում արդեն ավտոմեքենա կա, ձայնային եւ լուսային ազդանշաններով ցույց են տալիս, որ մեքենան հանեն։ Նրանց է մոտենում ակումբից դուրս եկած մի մարդ, որն ալկոհոլի ազդեցության տակ էր, եւ վիճաբանության մեջ է մտնում Վանեսքեհյանի հետ: Մոտենում է պարեկներից մեկը, հանդարտացնում իրավիճակը:

Իր գնալուց հետո վիճաբանողներից մեկը հրահրում է, ոստիկանները նորից են գալիս, հորդորում են ավարտել վեճը, բայց չի հանդարտվում իրավիճակը: Պարեկների ավագն էլ հրահանգում է երկուսին էլ բերման ենթարկել: Այդ ժամանակ միջամտում են Վանեսքեհյանի կինը ու 15-ամյա աղջիկը, որը տնից ձայները լսելով՝ իջել էր ներքեւ ու խնդրում են բերման չենթարկել: Այդտեղ պարեկներից մեկը հրում է կնոջը, Վանեսքեհյանն էլ հայհոյում է, քաշքշուկ է սկսվում ու իրեն ձեռնաշղթաներով տանում են բաժին
»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

Պաշտպանը նշեց, որ Վանեսքեհյանը ողնաշարի խնդիրներ ունի, քայլում է ձեռնափայտով եւ կոնքազդրային վիրահատության պետք է ենթարկվի։ Արվեստագետը, ըստ պաշտպանի, ոստիկանության բաժանմունքում խնդրում է ձեռնաշթղաները թուլացնել.
«Ոստիկանները չեն արձագանքում, ինքն էլ սկսում է բարձրաձայն դժգոհություններ հայտնել, ոստիկանները նրան գցում են գետնին, հագուստը քաշում են գլխին ու սկսում են դաժան ծեծի ենթարկել՝ հիմնականում հարվածելով գլխին:

Ծեծի հետեւանքով նրա զույգ թմբկաթաղանթները պատռված են, գլխուղեղի ծանր ցնցում է ստացել, աչքերի շուրջ վնասվածքներ կան:

Ծեծից հետո նա ձերբակալվում է
»։

Նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ Վանեսքեհյանը տեղափոխվել է հիվանդանոց եւ մինչեւ դեկտեմբերի 5–ը բուժում ստացել։ Հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո նա կալանավորվել է։

Պաշտպանի խոսքով, դեպքի առթիվ երկու վարույթ է նախաձեռված: Վանեսքեհյանը մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, իսկ պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել խոշտանգման մասով:

«Իրենք գործը կառուցվել են բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա, ինչն անթույլատրելի է Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպերով: Այլ ապացույցներ չկան այս գործում: Իսկ խոշտանգման գործում ոչ մի բան չի ձեռնարկվել, քննիչն այդ մասով նույնիսկ չի հարցաքննել Վանեսքեհյանին»,- հավելեց պաշտպանը:

t.me/PLATFORMA_A
Արցախի Խորհրդարանը ՌԴ-ին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային առաջարկել է դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ

t.me/PLATFORMA_A
👍3
Ֆուտբոլասերների համար 1/4 եզրափակչի այսօրվա խաղերը և ժամերը։

t.me/PLATFORMA_A
Արցախի ԱԺ-ն հավանություն է տվել զոհված զինծառայողների զավակներին կամ եղբայրներին պարտադիր զինծառայությունից ազատելու մասին օրինագծին

t.me/PLATFORMA_A
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պուտին-Փաշինյան հանդիպում Բիշքեկում

Փաշինյանը հիշեցրել է Լաչինի միջանցքի վերջին դեպքերը։
Վստահ եմ, որ տեղեկացված եք Լաչինի միջանցքի փակման հետ կապված վերջին դեպքի մասին, Լեռնային Ղարաբաղում այս կապակցությամբ մեծ մտահոգություն կա։

t.me/PLATFORMA_A
❄️💨ժամը 17։00-ի դրությամբ, Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

🔴Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-24-րդ կմ հատվածում իրականացվող վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

t.me/PLATFORMA_A
PLATFORMA
Պուտին-Փաշինյան հանդիպում Բիշքեկում Փաշինյանը հիշեցրել է Լաչինի միջանցքի վերջին դեպքերը։ Վստահ եմ, որ տեղեկացված եք Լաչինի միջանցքի փակման հետ կապված վերջին դեպքի մասին, Լեռնային Ղարաբաղում այս կապակցությամբ մեծ մտահոգություն կա։ t.me/PLATFORMA_A
📌Մեր երկրում իրավիճակը շարունակում է լարված մնալ: ԼՂ կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի հիմնական խնդիրը: Ցավոք սրտի, մենք տեսնում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։
Փաշինյանը՝ Պուտինին:

t.me/PLATFORMA_A
Փորձաքննությունն ավարտվել է․ 44-օրյայի ժամանակ արձակված հրթիռը սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք է․ ԱՀ դատախազություն

Ռազմամթերքի
հայտնաբերման, վնասազերծման և նմուշառման ողջ գործընթացը կատարվել է մասնագետների մասնակցությամբ, ամրագրված տեսաձայնագրությամբ, հետազոտության առարկան և փորձաքննության նյութերը անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել միջազգային փորձագետների հետազոտությանը

t.me/PLATFORMA_A
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Օկուպացված Քարվաճառում տաք հանքայիր ջրերի տարածքներում ադրբեջանցիները նման գործողություններ են իրականացնում:

Տեսանյութը՝ ադրբեջանական տելեգրամ ալիքներից:


t.me/PLATFORMA_A