PLATFORMA
1.36K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
Լուսանկարը ՝ որպես ապացույց, որ հայ ժողովրդը  երբեք չի կոտրվում։

Նկարում  տոնածառ է, որը հայ երեխաները տեղադրել են հենց տան ավերակների վրա ։

Հունվարի 1, 1989 թ. Հայաստան.

t.me/PLATFORMA_A
👏3👍1
Գտնվել են մանդատ վերցնողներ և այլևս հարկավոր չէ փնտրել

👇
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 8-ին արտահերթ նիստ էր հրավիրել՝ ԱԺ պատգամավորներին մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունների կազմման օրակարգով։
Զեկուցող ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց ինքնաբացարկների դիմումները։ Մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը և Դավիթ Սահակյանցը։ Բոլոր դիմումները վավերացված են եղել նոտարական կարգով, հետևաբար կարիք չի եղել որևէ մեկի մասնակցությունը նիստին։
Եւ այսպես «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Ելենա Կիրակոսյանի լիազորությունները ԱԺ նախագահի կարգադրությամբ դադարեցին, և նրանց մանդատները ԿԸՀ արձանագրությամբ համապատասխանաբար տրամադրվեցին Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։


t.me/PLATFORMA_A
👍1
Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում Պուտինը հանդիպում կունենա Փաշինյանի հետ - ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակով.

t.me/PLATFORMA_A
Աղբյուրը հայտնել է, որ ուկրաինական գլխավոր շտաբը նոր հարձակումներ է նախապատրաստում Ռուսաստանի օդանավակայանների վրա, սակայն այս անգամ թիրախները հնարավորինս մոտ պետք է լինեն Մոսկվային։ Նրանք ցանկանում են ցուցադրել ցանկացած օբյեկտի վրա հարվածելու ունակություն և միևնույն ժամանակ փորձարկել հակաօդային պաշտպանությունը Կրեմլի շուրջը - ռեզիդենտ


@PARALLEL95

t.me/PLATFORMA_A
Ստեփանավանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Տաթև-Աղվանի ավտոճանապարհը խցանված է տրանսպորտային միջոցների հոսքի պատճառով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

t.me/PLATORMA_A
Media is too big
VIEW IN TELEGRAM
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Վահե Կարապետյանի եղբայրը։

t.me/PLATFORMA_A
« Ունեինք աչք… ու չուզեցինք տեսնել։ Երբ տեսանք.., չուզեցինք հավատալ… Մորթվում էինք, բայց չեինք ուզում սովորել ողջ մնալու ճամփան »:

Շահան Նաթալի (կեղծանունը՝ Նեմեսիս)Խարբերդցի

t.me/PLATFORMA_A
👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայկական Շուշի 1994 թ

t.me/PLATFORMA_A
4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մի' անտեսեք ձեր պատմությունը
Մի' թաղեք հողի տակ ձեր պապերի պայքարը

t.me/PLATFORMA_A
👍9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պատմությունը կրկնվելու հակում ունի
Սխալներից խուսափելու համար`դասեր պետք է քաղել անցյալից ,քանի որ դժվար է պայքարը և բազմակողմանի,
երբ դարպասները բացվում են ներսից

t.me/PLATFORMA_A
Երևանում «զույգ դաստակներին՝ շան կծած վերքեր» ախտորոշմամբ հոսպիտալացված կինը մահացել է
Նոյեմբերի 30-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմանում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնությունը «զույգ դաստակների շան կծած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ, գրում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 66-ամյա Վիկտորյա Օ.-ն է։ Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Աղբյուրը հայտնում է, որ դեկտեմբերի 1-ին «Շենգավիթ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում Վիկտորյա Օ.-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։ 

t.me/PLATFORMA_A
Հայկական կողմին վերադարձված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է։ Աճյունները փոխանցվել են հարազատներին։

Այս պահին անհայտ է մնում սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած ՀՀ ԶՈւ 3 զինծառայողի գտնվելու վայրը։

Քննչական կոմիտե

t.me/PLATFORMA_A
PLATFORMA
Աղբյուրը հայտնել է, որ ուկրաինական գլխավոր շտաբը նոր հարձակումներ է նախապատրաստում Ռուսաստանի օդանավակայանների վրա, սակայն այս անգամ թիրախները հնարավորինս մոտ պետք է լինեն Մոսկվային։ Նրանք ցանկանում են ցուցադրել ցանկացած օբյեկտի վրա հարվածելու ունակություն…
Ռուսաստանի կողմից վերահսկվող Բերդյանսկի ավիաբազայում որոտացել են երեք հզոր պայթյուններ, որոնց հաջորդել են ևս 15 ավելի փոքր պայթյուններ։ Դա հանգեցրել է լայնածավալ հրդեհի,- հայտնում է Բերդյանսկի քաղաքային ռազմական վարչակազմի նախագահ Վիկտորիա Գալիցինան։

t.me/PLATFORMA_A
«Սպառնացել են, որ «մինամյոտով» կխփեն, ասել եմ՝ չեմ իջեցնելու դրոշը». խրամորթցին պինդ կանգնած է ու շարունակելու է կանգնել իր հողի վրա

t.me/PLATFORMA_A
👍5
PLATFORMA
«Սպառնացել են, որ «մինամյոտով» կխփեն, ասել եմ՝ չեմ իջեցնելու դրոշը». խրամորթցին պինդ կանգնած է ու շարունակելու է կանգնել իր հողի վրա t.me/PLATFORMA_A
168.am-ի հետ զրույցում Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանն ասաց, որ այդ միջադեպից որոշ ժամանակ անց բոլորն էլ վերադարձել են գյուղ։
«Ներկայումս գյուղում հանգիստ վիճակ է, կրակոցներ չկան, վերջին անգամ երբ կրակեցին տրակտորի վրա, դրանից հետո որևէ կրակոց չի եղել։ Արտառոց բան տեղի չի ունեցել։

Ժողովուրդը չի հուսահատվում, բոլորն էլ հույսով ապրում են՝ սպասելով, որ ամեն ինչ լավ է լինելու»,- նշեց Զորիկ Աբրահամյանը։

Գյուղապետը հիշում է 90-ականներին գյուղի վիճակն ու այն համեմատում այսօրվա հետ.
«90-ականներին մեր գյուղն ավերվել է ազերիների կողմից, բնակիչները բռնել են գաղթի ճանապարհը, մարդկանց մի մասը գնացել է Ռուսաստան, մյուս մասը՝ Արցախի այլ հատվածներ։ Բնակիչների մի մասն էլ տեղակայվել է Խրամորթի վերևի հատվածում՝ ամրացրել դիրքերը և մինչև վերջ դիմադրել։ 1,5 տարի անց նորից գյուղն ազատագրել ենք, որից հետո գյուղում կյանքը վերստին սկսվել է, մարդիկ տուն են կառուցել, ընտանիք կազմել ու ապրել։

Իհարկե, ժամանակ է եղել, որ սրանից էլ վատ վիճակում ենք եղել, օրինակ, 90-ականներին զենքի տեսակետից նեղվում էինք, սովորական «ուչեբնի» ավտոմատներով էինք կռվում։ Թշնամին հենց մի տեղից հեռանում էր, զենք էր թողնում, այդ զենքը վերցնում, կռվում էինք։ Բայց ի տարբերություն 90-ականների, հիմա շատ բան է փոխվել։ Այն ժամանակ ժողովուրդը սրտով էր կռվում, հանուն հողի, ապագայի, թասիբի ու նամուսի։

44-օրյա պատերազմում ես զինվորին չեմ մեղադրում, իրենք էլ ինչ-որ պահի զգացին, որ դավաճանված են… այս թեմայով շատ կարելի է խոսել, բայց ժամանակ չկա»,- շեշտեց Զորիկ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմում հայ զինվորը չի պարտվել, անձամբ է տեսել, որ Վանաձորից, Գյումրիից խմբեր են գնացել Խրամորթ, հետո գնացել են Ջրական, այնտեղից էլ զանգել են, թե իրենց ասում են՝ նահանջեք, բայց չգիտեն, թե հրամանը որտեղից է եկել։

«Ժողովրդին խուճապի մեջ են գցել, այս ամենը սցենարով գրված բան էր, որպեսզի դիտմամբ մեզ տանեն պարտության։ Այն ժամանակ նման բան չկար, չկար դավաճանություն, կռիվը հողի համար էր՝ վերջ։ Այդքան ճանապարհ ենք անցել, հող ենք ազատագրել, բայց առանց կրակոցի թուրքը եկավ ու նստեց Ակնայում, սա դեռ քիչ էր, մի հատ էլ Փառուխն ու Քարագլուխը տվեցին։ Չեմ կարող ասել, թե ինչ խաղեր են տալիս, ո՞վ է սրա հեղինակը, ո՞ւմ ձեռնագիրն է, ի՞նչ են անում՝ չեմ հասկանում։ Զինվորը պատերազմում չի պարտվել, արիաբար կռվել է, բայց արի ու տես, վերջում ինչ եղավ, սպաներից փախել են, սա ի՞նչ կարգ է, նախկինում նման բան չի եղել՝ ուղղակի շշմելու է»,- շեշտեց նա։

Զորիկ Աբրահամյանի համոզմամբ՝ ադրբեջանցիները ստից բաներ մոգոնելով՝ ուզում են Լաչինը փակել, նրանց ձեռագիրը նույնն է՝ չի փոխվել։ 44-օրյա պատերազմում հաղթելուց հետո թշնամու ախորժակը բացվել է, և առաջիկայում շատ բան է անելու՝ գազը, լույսը կկտրի, պայմաններ առաջ կքաշի՝ հայությանը խեղճացնելու համար, որպեսզի մարդիկ լքեն Արցախը։

«Արցախը երբեք չի հայաթափվի, ինչ էլ անի թշնամին։ Ներկայումս կարող եմ ասել, որ մեզ մոտ նման խուճապ չկա։ Հազար անգամ թուրքը ռուս խաղաղապահներին ուղարկել է ինձ մոտ, թե՝ գնա ասա, թող գյուղից դրոշը հանեն, հազար անգամ էլ մերժել եմ։ Նույնիսկ սպառնացել են՝ «մինամյոտով» կխփեն, ասել եմ՝ չեմ իջեցնելու դրոշը, եթե դրոշն իջեցնեմ, էլ ինչի՞ համար ենք այստեղ ապրում։ Մեր դրոշը հանենք, իրե՞նցը դնենք։

Բնակիչները մեր հողի վրա պինդ կանգնած են ու շարունակելու են կանգնել։ Ես չեմ կարող ասել, թե արցախցիների մոտ որտեղից այսքան ուժ ու հույս, սա դարերով եկել է։ Սա մեր հողն է, բնօրրանը, մեր հազարատներն են այստեղ հուղարկավորված, ամեն մի քար հարազատ է։ Այս ամենը գալիս-գալիս է ու դառնում մի մեծ սեր հայրենիքի նկատմամբ։ Արցախցին հույսը չպետք է կորցնի, մենք այլ տեղ չունենք, մերը Արցախն է»,- ասաց Խրամորթի գյուղապետը։

Ինչ վերաբերում է Ամանորը նշելուն, Զորիկ Աբրահամյանն ասաց, որ սովորականի նման պետք է պատրաստվեն, ինչի՞ համար պետք է ուրախանան կամ պարծենան, այդքան զոհ ենք տվել, վիրավորներ, անհետ կորածներ ունենք։

«Համեստ, սովորականի նման ենք դիմավորելու, բայց ոչ ճոխ ու այդպես խանդավառություններով»,- եզրափակեց Զորիկ Աբրահամյանը։
Զանգեզուրի միջանցքի պատրվակի տակ Ադրբեջանն ու Թուրքիան հավակնում են ամբողջ Հայաստանի տարածքին․ Արայիկ Հարությունյան

t.me/PLATFORMA_A
👍1
PLATFORMA
Զանգեզուրի միջանցքի պատրվակի տակ Ադրբեջանն ու Թուրքիան հավակնում են ամբողջ Հայաստանի տարածքին․ Արայիկ Հարությունյան t.me/PLATFORMA_A
Ադրբեջանի հետ պատրաստ ենք հարևանություն անել, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող քննարկման առարկա լինել։

Արցախի նախագահ

t.me/PLATFORMA_A
🤬2
Որքան վսեմ է մի ժողովրդի հասկացողությունը հայրենիքի մասին, այնքան զորավոր է նրա երկիրը, նրա հայրենասիրությունը:

#Գարեգին Նժդեհ 🇦🇲

t.me/PLATFORMA_A
👍3
ԵԱՏՄ երկրները և Իրանը մինչև տարեվերջ համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին, գրում է Tehran Times-ը՝ հղում անելով համաձայնագրի նախապատրաստման իրանական բանակցային խմբի ղեկավար Միր-Հադի Սեյեդին։

t.me/PLATFORMA_A
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ֆրանսիական «Ֆրանս 24» պետական հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցը:Այն կարող եք դիտել հայերեն լեզվով թարգմանված տարբերակով:

t.me/PLATFORMA_A
Դեկտեմբերի 9-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։ Գործարկվելու են բնակավայրի շչակները:

Խնդրում ենք չանհանգստանալ։

ԱԻՆ

t.me/PLATORMA_A