PLATFORMA
1.35K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ուկրաինայում Իսպանիայի հայազգի քաղաքացուն առևանգելու և ծեծելու մեջ մեղադրվող ադրբեջանցիները դատապարտվեցին 8 տարվա ազատազրկման։ Նրանց հիստերիան ֆիքսել են տեսախցիկները։

t.me/PLATFORMA_A
👍7
Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ:
Կա մոտ 100 արգելափակված ավտոմեքենա։

ԱԻՆ

t.me/PLATFORMA_A
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է կայանալ Սանկտ Պետերբուրգում. Պեսկով.

t.me/PLATFORMA_A
Հաղորդագրություն
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 7-ին, ժամը 12:45 կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

t.me/PLATFORMA_A
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումից։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը.
«Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված այդ ծրագրի իրականացմամբ, և մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։ Մենք պատրաստ ենք օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները և, դրանց շուրջ ընդհանրության արձանագրման պահից, պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները։
Կարծում եմ՝ ավելորդ է ասել մեր ընկալումը, որ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Ցանկացած պահի, երբ այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները»։

t.me/PLATFORMA_A
👍1
Իրավիճակը փխրուն է, նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրմանը.

t.me/PLATFORMA_A
Վստահ չեմ, որ մինչև տարեվերջ կունենանք խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակ՝ չնայած այդպես էինք հայտարարել:

ԱԳ նախարարների միջև հանդիպում վերջնական պլանավորված չէ, բայց ես ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ կունենանք ևս մեկ հանդիպում:

Արարատ Միրզոյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Համալիր և բազմակողմանի ստուգումներ զորամիավորումներում և զորամասերում

t.me/PLATFORMA_A
Թալեաթի նամակը հայերին

Մենք ցանկանում էինք թողնել մեկ հայ այն էլ թանգարանում: Եթե այդտեղ ապագայում, դուք կաք և կարդում եք այս նամակը, նշանակում է մենք պարտվել ենք: Բայց մեր պարտությունը հաղթանակ չի բերում ձեզ: Եթե դահիճը չի կարողանում գլխատել զոհին դա պարտություն է դահիճի, բայց ոչ հաղթանակ զոհի համար: Հաղթանակն այն է, որ զոհի գլուխն այլևս չհայտնվի դահիճի կացնի տակ: Դահիճի համար ամեն մի զոհ հերթականն է, զոհի համար յուրաքանչյուր դահիճ կարող է լինել վերջինը:
Ինձ համարում եք ձեր ատելի թշնամի՞ն: Սխալվում եք. ձեր թշնամուն փնտրեք ոչ թե մեռածների, այլ ողջերի մեջ: Ես թշնամին եմ եղել ձեր մահացած պապերի, իսկ իմ կենդանի թոռները կարող են լինել ձեր թշնամին: Կամ էլ ոչ: Ճանաչեք ձեր թշնամուն: Մեր հաջողությունն այն է, որ կարող ենք թշնամուն բարեկամ սարքել: Ձեր դժբախտությունն այն է, որ կարող եք բարեկամին սարքել թշնամի: Բայց ամենավատն այն է, որ դուք կարող եք երկու թշնամու միջից ընտրել չարյաց փոքրագույնին և դարձնել ձեր բարեկամը: Միայն թե եթե դուք թշնամուն բարեկամ համարեցիք, դեռ չի նշանակում, որ նա կվարվի նույնկերպ:
Հենց այդպես վարվեցին ձեր դաշնակցական պապերը, երբ օգնեցին մեզ իշխանության գալու: Կարծում էին, թե թշնամի Համիդին կարելի է հաղթել բարեկամ Երիտթուրքով: Այդպես եք գործել դուք դարեր շարունակ մտածելով, թե պարսիկներին կարելի է հաղթել թուրքով, թուրքին ռուսով և այդպես շարունակ: Ու քանի որ ձեր քայլերը կառուցել եք կույր հավատի, այլ ոչ թե սառը մտքի վրա, մշտապես տուժել եք այդ դյուրահավատության պատճառով:
Դուք
հայերդ, խելացի ժողովուրդ եք, բայց ոչ այնքան խելացի, որ ձեր խելքն օգտագործեք խելամտորեն: Դա ձեր դժբախտությունն է: Դուք հմուտ արհեստավորներ եք,  ճարպիկ առևտրականներ, արվեստի սիրահարներ: Դուք ճարպիկ եք, բայց ոչ դիվանագետ: Որովհետև ճարպկությունը հարկավոր է փոքր գործերում (ինչպես առևտուրը), իսկ դիվանագիտությունը մեծ գործերում (պետություն կառուցելիս):
Դուք հմուտ եք
գեղեցիկ արվեստներ կերտելու հարցում, բայց ձախողակ պետություն կառուցելու արվեստի հարցում: Հաջողակ եք փոքր գործերում, բայց ձախողակ մեծերում: Գիտե՞ք ինչու: Որովհետև միշտ շտապում եք, ձգտում անմիջապես վայելել ձեր ցանած սերմի պտուղները: Առևտրականի պես, ով ցանկանում է անմիջապես ստանալ վաճառած ապրանքի շահույթը: Դրա համար դուք ունեք լավ առևտրականներ ամեն տեղ, բայց չունեք պետություն ոչ մի տեղ: Եթե մի օր պետություն ունենաք, նկատի առեք սա:
Իսկ ահա մենք
թուրքերս, չունենք ձեր նրբազգացությունը, ճարպկությունը, խորագետությունը: Փոխարենը, ունենք երկար սպասելու, մեր պապերի սկսածը քայլ առ քայլ առաջ տանելու կարողություն: Դրանից բացի, մենք կարող ենք հրաժարվել մեր նախնիների այն գործերից, որոնք որ մեզ շահեկան չեն այսօր: Վստահաբար կարող եմ ասել, որ ապագայում, մեր թոռները կհրաժարվեն ընդունել այն, ինչ մենք արեցինք ձեզ հետ: Իսկ ահա դուք պահում եք ձեր պապերից այն, ինչը հարկավոր չէ պահել, ու դրանով ձեզ համարում ավանդապաշտ: Օրինակ ավանդաբար սպասում եք ինչ-որ օտար փրկիչների: Ձեր պապերը սխալվել են փրկիչների սպասելով, դուք սրբորեն կրկնում եք նրանց սխալները: Ո՞ւր էին այդ փրկիչները 1915թ.: Չլինի՞ թե այդտեղ ապագայում էլ եք փրկիչների սպասում:
Ձեզ համար միշտ ինչ-որ մեկը միջնորդում է. մեկ եվրոպական դեսպաններն են միջնորդում, մեկ Հռոմի Պապը, մեկ Անգլիայի վարչապետը, մեկ ռուսաց ցարը: Դուք ուրախանում, ոգևորվում եք դրանից: Կարծես թե մեծ բան է, երբ օտարն է փորձում լուծել քո կենսական հարցերը: Ու քանի դեռ դուք ուրախանում եք այդ միջնորդներով, հույսներդ մանկամտորեն կապում նրանց հետ և ձեր ճակատագիրը դնում նրանց ճարպիկ ձեռքերում, մենք դաշնակցում ենք, պայման կապում, առ ու ծախ ենք անում նրանց հետ: Իսկ առևտրի վերջում, ձեր այդ միջնորդները, որպես մետաղադրամ, մեզ են վերադարձնում ձեր ճակատագիրը: Եվ դուք, արդեն ավանդույթ դարձած հայտնվում եք կոտրած տաշտակի առջև, որը վերջում մի անգամ էլ կոտրելու են գլխին։

t.me/PLATFORMA_A
👍1💩1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հատված " Երկրաշարժ " ֆիլմից 2016

Հիշում ենք և սգում

t.me/PLATFORMA_A
😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ահա թե ինչպես էին հունիսի 15 ին հյուսիսային Իրաքում ինքնաշեն պայթուցիկներով թուրքական ռազմական մեքենան պայթեցրել և տեղնուտեղը սատկացրել թուրքական զինված ուժերի 5 զինծառայողներ։

Հ.Գ. Տեսանյութը հիմա են հրապարակել և հետո` հիշե'ք,որ ամենալավ թուրքը դա սատկած թուրքն է

t.me/PLATFORMA_A
👍9
Զգուշացեք Ցեղասպանվելուց

«Ի վերջո, այսօր ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը». Ադոլֆ Հիտլերն ասել է 1939 թվականին, երբ նրան հարցրել են Լեհաստանում բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին սպանելու ծրագրերի մասին.

t.me/PLATFORMA_A
Դավիթ Սահակյանցը նույնպես չի վերցնի պատգամավորական մանդատը:

Հ.Գ. Տպավորություն է ,որ պատգամավորի ճգնաժամ է առաջացել,բայց մանդատները " գյոլա" տվել

t.me/PLATFORMA_A
😁1
🇦🇲 Հայաստանը նախատեսում է 2023 թվականին ծախսել 517 միլիարդ դրամ (1,3 միլիարդ դոլար) պաշտպանության ոլորտում: Դեկտեմբերի 7-ին ԱԺ-ի նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Հայտարարված գումարը կազմում է մոտ 50% ավելի բարձր, քան այս տարվա բյուջեում նախատեսված ծախսերն էին

t.me/PLATFORMA_A
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հատված ՌԴ նախագահի հայտարարություններից`
կապված միջուկային զենքի գործածման և պահպանելու հետ

t.me/PLATFORMA_A
Ցավոք, փոխվարչապետների հանդիպումից որևէ կոնկրետ արդյունք չունենք։

Նիկոլ Փաշինյան

t.me/PLATFORMA_A
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ուշադիր դիտեք,տեսեք ծանոթ դեմքեր տեսնում եք 🤔

t.me/PLATFORMA_A
😱1
Պայթեցման աշխատանքներ ալրաղացի շենքում

Հարգելի՛ քաղաքացիներ, դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10-ից մինչև 16:00 ընկած ժամանակահատվածում, Երևանի Նար-Դոսի 2 հասցեում գտնվող նախկին «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ին պատկանող շենքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Խնդրում ենք չանհանգստանալ:

ԱԻՆ

t.me/PLATFORMA_A
👍1