PLATFORMA
1.35K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին երկրաշարժի զոհերի հիշատակը։

t.me/PLATFORMA_A
Երևանում իրականացվել են հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես
Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումներ (մասնավորապես՝ հարգանքի տուրքի մատուցում Բաղրամյան պողոտայում
կանգնեցված մարշալի արձանի մոտ, «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի գրասենյակի մուտքի պատին Բաղրամյանին նվիրված հուշատախտակի բացում, ինչպես նաև
ցուցադրություն ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում):

Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումների
շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած մարշալի թոռանը՝ Իվան Բաղրամյանին, երեկոյան ընդունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պարգևատրել գերատեսչական մեդալով։

t.me/PLATFORMA_A
👍1
📢📢Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Ճամբարակ քաղաքում մառախուղ է։
👍1
‼️‼️Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են նորանոր սպառնալիքներ տալ Հայաստանի հասցեին։

Թուրքիայի ՊՆ նախարարը բառացի սպառնացել է. «Եթե չտրամադրեք Զանգեզուրի միջանցքը, ձեր վրա կզգաք մեր եղբայրական բռունցքը»։

t.me/PLATFORMA_A
👍1
Նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից կդառնա 75.000 դրամ՝ նախկին 68.000 դրամի փոխարեն։

ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ հաստատեց օրենքի փոփոխությունը:

t.me/PLATFORMA_A
«Շուշան գրավել ենք պատերազմով, Իրեվանը կգրավենք խաղաղությամբ». Զ. Օրուջ

Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը, խորհրդարանում ունեցած ելույթում սկանդալային հայտարություն է արել՝ «Շուշան գրավել ենք պատերազմով, Իրեվանը կգրավենք խաղաղությամբ»:

t.me/PLATFORMA_A
ՀՐԱՏԱՊ / ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ասել է"Եթե չտրամադրեք Զանգեզուրի միջանցքը, ձեր վրա կզգաք մեր եղբայրական բռունցքը։Մենք հույս ունենք, որ Հայաստանը կսեղմի Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքերը։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու անկեղծ ջանքերին։Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք, անկախ նրանից, թե որտեղ և ում կողմից, կդիտվի որպես սպառնալիք. երկու երկրներին...",իսկ
հաջորդ խայտառակ սկանդալային հայտարարությունը արել է Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը, խորհրդարանում ունեցած իր սկանդալային ելույթում ասելով
«Շուշան գրավել ենք պատերազմով, Իրեվանը կգրավենք խաղաղությամբ»:

t.me/PLATFORMA_A
Ադրբեջանը ցանկանում է կտրել այդ միակ և վերջին կապը [Լաչինի միջանցը] արտաքին աշխարհի հետ՝ խեղդամահ անելով Արցախը:

Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

t.me/PLATFORMA_A
⚡️⚡️Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը հրահանգել է թույլ չտալ ադրբեջանցի լրագրողների մուտքը հանրապետության տարածք, որտեղ բանակցություններ են վարվելու Բաքվի կողմից հավակնող արցախյան հանքավայրերի հարցի շուրջ։

t.me/PLATFORMA_A
👍1
PLATFORMA
⚡️⚡️Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը հրահանգել է թույլ չտալ ադրբեջանցի լրագրողների մուտքը հանրապետության տարածք, որտեղ բանակցություններ են վարվելու Բաքվի կողմից հավակնող արցախյան հանքավայրերի հարցի շուրջ։ t.me/PLATFORMA_A
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանը՝ ի դեմս Ալիևի, շարունակում է լարել իրավիճակը Արցախում՝ սադրելով և մեղադրելով ռուս խաղաղապահներին։

«Ես կարդում եմ ամեն ինչ, տեսնում եմ ամեն ինչ, սա վարկաբեկում է», - ասել է խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Վոլկովը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությանը

t.me/PLATFORMA_A
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանցի սադրիչ լրագրողներից մեկը պատմում է ,որ ռուս խաղաղապահները չեն թողել ադրբեջանցի լրագրողներին մտնել Իվանյան, որտեղ տեղի են ունենում ադրբեջանցի «էկոլոգների» և խաղաղապահների բանակցությունները Արցախում հանքերի շահագործման վերաբերյալ։

t.me/PLATFORMA_A
👍1
Չինական նոր անօդաչու թռչող սարք TB-001՝ ամբողջությամբ մարտական ​​ծանրաբեռնվածությամբ։

Բաց աղբյուրներից ստացված տվյալները հայտնում են, որ միջին բարձրության վրա գտնվող անօդաչու թռչող սարքն ունի մինչև 1200 կգ բեռ, իսկ թռիչքի առավելագույն քաշը՝ 2800 կգ։

TB-001-ի թռիչքի հեռահարությունը հասնում է 6000 կմ-ի և կարողանում է 35 ժամ մնալ օդում

t.me/PLATFORMA_A
👍2
Եղել է ինչ-որ տարբերակ, որտեղ Արցախը դուրս էր մնում, բայց Հայաստանն այդ խոսակցությունները մերժել է. ԱԺ նախագահ
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախը թողնելուն, կարծում եմ այն բոլոր քայլերը, որ մինչ օրս արվել են, ես չպետք է նորից հնչեցնեմ, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տամ, որ Հայաստանը որևէ պարագայում Արցախը չի թողել և չի էլ թողնելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Նախատեսված ֆորմատ կա, որով Արցախն ու Ադրբեջանը պետք է իրար հետ ունենան խոսակցություն: Եղել է ինչ-որ տարբերակ, որտեղ, իրոք, Արցախը դուրս էր մնում, բայց Հայաստանն այդ խոսակցությունները մերժել է ու չի մտել այդ խոսակցությունների մեջ»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

t.me/PLATFORMA_A