PLATFORMA
1.35K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ֆուտբոլի լեգենդ Պելեի առողջական վիճակը գնալով վատանում է։ 82-ամյա բրազիլացի Պելեի առողջական վիճակը նույնիսկ արագորեն է վատանում է😢

Պելեն անցած երեքշաբթի օրվանից տեղափոխվել է Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոց, որտեղ նա անցնում է` 2021 թվականի սեպտեմբերից ախտորոշված ​​հաստ աղիքի ուռուցքի քիմիաթերապիա

t.me/PLATFORMA_A
👍1
Ոմանք եղել են Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում,
ոմանք ոչ։
🫀🇦🇲

Հոգ չէ,առկա է նրա տուն-թանգարանի 3D ֆորմատով տարբերակը։

Սեխմեք👉🏻 այստեղ

t.me/PLATFORMA_A
👍3
Հարգելի հետևորդներ եկեք այսօր եզրափակենք,եթե իհարկե շտապ բան չլինի։
Ձեզ բարի գիշեր
Սահմաններում էլ`խաղաղ գիշեր ։Պատկերացրեք,
թե ինչ ձյուն է տեղում սարերում և զինվորը կանգնած է այնտեղ,որ շատերն էլ տաքուկ - տաքուկ և հանգիստ քնեն իրենց անկողիններում։

🇦🇲ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
🇦🇲ՀԱ'Յ ԶԻՆՎՈՐ

t.me/PLATFORMA_A
👍3
Ստեղ բան կա ,որ չեմ կարա չասեմ։


🇮🇷🇦🇿 Իրանի կառավարության պաշտոնական թերթը
առաջին անգամ օգտագործել է «Բաքվի Հանրապետություն» անվանումը՝ «Ադրբեջանի Հանրապետություն» անվանման փոխարեն։

t.me/PLATFORMA_A
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

t.me/PLATFORMA_A
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բարի լույս և լավ օր
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
ԱՀԱ ԽՆԴՐԵՄ

Շատ ուշադիր դիտեք և լսեք թե ինչ է պատասխանել ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ - մայոր Վալկովը`կապված ադրբեջանական տեղանունները իբր թե ճիշտ օգտագործելու հետ կապված

Մեկնաբանությունները և հետևությունները թողնում եմ Ձեզ։

t.me/PLATFORMA_A
👍1😱1
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 4-ին՝ ժամը 03:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

ՀՀ ՊՆ

t.me/PLATFORMA_A
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Պատերազմի մասնակից Նորոյան Վլադիմիրի մասին․ Նա տան միակ ժառանգն էր

t.me/PLATFORMA_A
😢2
Ահա թե նաև 👉ինչու էր Ադրբեջանը փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ առաջ քաշելով 2 հիմնական պահանջ՝
1․ փակել Դրմբոնի պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը,
2․ ապահովել ադրբեջանցի "փորձագետների խմբի" ազատ մուտքը Արցախի հանքերի տարածք՝ օգտակար հանածոների "ապօրինի շահագործման" "հետաքննություն և մշտադիտարկում" իրականացնելու։
t.me/PLATFORMA_A

👇Կարդացեք ստորև
PLATFORMA
Ահա թե նաև 👉ինչու էր Ադրբեջանը փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ առաջ քաշելով 2 հիմնական պահանջ՝ 1․ փակել Դրմբոնի պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը, 2․ ապահովել ադրբեջանցի "փորձագետների խմբի" ազատ մուտքը Արցախի հանքերի տարածք՝ օգտակար հանածոների…
ԻՆՉՈՒ՞

1․ Դրմբոնի պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը, որոնք ընդգրկում են Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ճանկաթաղ եւ Ներքին Հոռաթաղ գյուղերը, շահագործում է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն։ Արցախի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի 2021 թ․ տվյալներով՝ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն առաջին 300 խոշոր հարկ վճարողներ ցուցակում առաջինն է, որի՝ պետբյուջե վճարած հարկերը 4-5 անգամ գերազանցում են 2-րդ տեղում գտնվող ընկերության վճարած հարկերը, իսկ գումարային առումով մոտավորապես հավասար են 2-15-րդ տեղերում գտնվող ընկերությությունների վճարած հարկերին միասին։ 2022 թ․ տվյալները դեռ չկան, սակայն վստահաբար կարելի է ասել, որ նույն պատկերն է լինելու նաև այս տարի։ Այսինքն՝ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն Արցախի տնտեսության լոկոմոտիվն է, առաջատարը։ 
Պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերի փակումը նշանակում է Արցախի տնտեսության ողնաշար հանդիսացող ընկերության գործունեության դադարեցում, ինչն իր հերթին բերելու է Արցախի տնտեսության կոլապսի։ Ասել է, թե այսկերպ Ադրբեջանը փորձում է Արցախը կանգնեցնել տնտեսական աղետի առաջ, զրկել գոյատևելու հնարավորությունից։

2․ Տևական ժամանակ է՝ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ասում են, որ Հայաստանից ռեպարացիա՝ ռազմատուգանք են պահանջելու՝ այսքան տարի "Ղարաբաղի օկուպացիայի ու շահագործմնա համար"։ "Օգտակար հանածոների ապօրինի շահագործման հետաքննություն և մշտադիտարկում" իրականացնելու համար Արցախի հանքավայրեր ադրբեջանցի "փորձագետների խմբի" ազատ մուտքի պահանջը փաստում է, որ Ադրբեջանը լրջորեն հետամուտ է Հայաստանից ռազմատուգանք պահանջելու  հարցում և խոսքերից արդեն անցել է գործուն քայլերի։

Լրացում - Թուրքերի պահանջներից մեկը՝ մուտք գործել Արցախի հանքավայրերի տարածք՝ օգտակար հանածոների "ապօրինի շահագործման" "հետաքննություն և մշտադիտարկում" իրականացնելու, փաստորեն բավարարվել է։
Մյուս պահանջի հետ կապված դեռ տեղեկություն չկա, բայց հենց հանքավայրերում աշխատանքները դադարեն, նշանակում է՝ մյուս պահանջը ևս բավարարվել է․․․

Ալվինա Աղաբաբյան. 

t.me/PLATFORMA_A
👍1🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքի բնակելի շենքում պայթյուն է որոտացել

Նախնական տվյալներով  4 մարդ վիրավորվել է, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Anadolu գործակալությանը:

t.me/PLATFORMA_A
👍3
Իրանի քաղաքացիները առանց Բաքվի իմացության այցելել են Արցախ,իսկ Բաքուն վայնասուն է դրել.


Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 1-ին այցելել են Արցախ առանց ադրբեջանական կողմի իմացության։

Ադրբեջանի ԱԳՆ-ն իրանցիների այցն Արցախ համարել է  անօրինական ու հավելել, որ այն խախտում է իրենց երկրի օրենսդրությունը։

Տեղեկատվությունը ճշտելու համար համապատասխան նոտա է ուղարկվել Ադրբեջանում Իրանի դեսպանատուն։

t.me/PLATFORMA_A
Ուշադիր կարդացեք և տեսեք,թե ով և ինչ է հայտարարում
Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը պայմանավորված պատերազմով հանձնի նոր տարածքներ - Լևոն Զուրաբյան
Երեկ գիշերը վիրավորված զինծառայողին վիրահատել են. վիճակը ծարահեղ ծանր է

Այս պահին զինծառայողը գտնվում է կենտրոնական զինվորական հոսպիտալում։

«Նա տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Այս պահին գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»։

t.me/PLATFORMA_A
2👍1
Հային հաղթողը դարեդար թուրքն ու այլ թշնամիները չեն եղել։ Հային գետնին տվողն իր խավարամտությունն ու տգիտությունն են։ Դրանցից ծնված բացասական մյուս երևույթները՝ կրոնամոլությունը, սեփական Եսն աստվածացնելը․․․
Հայի թշնամին այսօր էլ տգիտությունն ու խավարամտությունն են, սեփական Եսի պաշտամունքն է․․․ ու դրանց հոգեզավակը՝ խարդախությունը․․․
Արդյունքում՝ հայը երկու սրբություն ուն ի՝ փողը և․․․ փորը․․․
Խաբել, գռփել, խարդախություն անել ամենուր․ սեփական Եսն աստվածացնել, սեփական խարդախությունը ներկայացնել որպես հնարամտություն․․․․
Ահա՛ 21-րդ դարի միջին վիճակագրական հայը․․․
Հ․Գ․ Տիգրան Մեծի Ծովից ծով քարտեզն աչքս չխոթեք, ոչ էլ՝ Հուլիոս Կեսարի չասված խոսքերը հայերի մասին․․․ Դրանք ձեր դատարկ գանգատուփերի ու փուչ հոգիների համար հորինված կեղծիքներ են․․․

Վահե Լոռենց

t.me/PLATFORMA_A
👍3
Ասում են գնաց,տեսնենք ,թե ինչ է սպասվում ժողովուրդ ջան
👇
Ադրբեջանի ԱԳ նապարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա։

t.me/PLATFORMA_A
Արցախի Գետավան համայնքի տարածքում ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ

t.me/PLATFORMA_A
🤬3
PLATFORMA
Արցախի Գետավան համայնքի տարածքում ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ t.me/PLATFORMA_A
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել է ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Շարասյունը բաղկացած է եղել  բեռնատար մեքենաներից և մեկ մարդատար ավտոմեքենայից, որում եղել են քաղաքացիական հագուստով թվով չորս ադրբեջանցի։

Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել, որից հետո մարդատար մեքենայում գտնվող ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների հանդեպ՝ ծաղրելով ու վիրավորելով նրանց։ Առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներն ու բեռնատար մեքենաների վարորդները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։

Վեճը դադարեցնելու նպատակով որոշ ժամանակ հետո նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը նորից քաշքշել են միմյանց։ Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, վնասվել է նաև ադրբեջանական մարդատար մեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մարդատար մեքենայում գտնվող անձինք ադրբեջանական զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, մինչդեռ ռուս խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերական կիրառումը պետք է ունենա միայն հումանիտար նպատակներ:

Այս պահին Արցախի Հանրապետության ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և փաստագրելու ուղղությամբ։

Միջադեպի մասին տեղեկացված է նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

t.me/PLATFORMA_A