PLATFORMA
1.35K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
PLATFORMA
Photo
ԱՀԱ ,խՆԴՐԵ'Մ😡

t.me/PLATFORMA_A
🤬1
Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյան

Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված "Զանգեզուրյան միջանցքը" բազմաքայլ ռազմաքաղաքական կոմբինացիայի մաս է: Բաքու-Անկարա տանդեմն այդ քայլով նպատակ ունի ոչ միայն Նախիջևանի հետ ստեղծել ցամաքային կապ, այլև օգտագործելով <<միջանցքի բացման>> հետ կապված Երևանի <<անհամաձայնության>> պատրվակը, ռազմավարական նշանակության այլ խնդիրների լուծման զուգահեռ, ամեն գնով փակել Լաչինի միջանցքը և Արցախը խեղդել շրջափակման օղակի մեջ: Կոմբինացիայի առաջին փուլի արդյունքում,երբ ավարտված կլինի հայկական երկրորդ հանրապետության շրջափակումը,
հակառակորդը (ուժով կամ <<դիվանագիտությամբ) կանցնի հաջորդ ու,թերևս,ոչ վերջին փուլի
իրականացմանը,այն է՝ <<Զանգեզուրյան միջանցքի բացման>> օպերացիային...
Ի դեպ դա հասկանում և իրենց շահերից բխող որոշակի քայլեր են փորձում ձեռնարկել թե՜ Ռուսաստանը և, թե՝ Իրանը,իսկ թե տվյալ պարագայում ինչպիսի քայլեր են ձեռնարկում մեր երկրի իշխանությունները, կարելի է դատել Երևանում Ամանորին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներից

t.me/PLATFORMA_A
👍3
Սուգը հավերժ է, եթե չկա պայքար:

Մովսես Գորգիսյան🇦🇲

Այսօր` դեկտեմբերի 3-ին լրանում է Հայաստանի ազգային հերոս, անկախության նվիրյալ մարտիկ Մովսես Գորգիսյանի 61-ամյակը:
1990 թվականի հունվարի 18-ին, Երասխավանում,  նենգ թշնամու նենգ գնդակից զոհվեց Մովսես Գորգիսյանը:
👍1
PLATFORMA
Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի…
Որոշ տեղեկություններով` ադրբեջանցիների կողմից այդ քայլը մեկնաբանվել է բնապահպանական պատճառաբանությամբ։ Խոսքը Կաշենի հանքավայրի մասին է. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական ուժերի կողմից արցախա-ադրբեջանական սահմանին սանձազերծած պատերազմի հետևանքով Կաշենի հանքն ու հարստացուցիչ ֆաբրիկան մնացել են Արցախի տարածքում, սակայն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել հանքավայրի պոմպակայանը։
Կաշենի հանքը շահագործում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն։ Ժամանակին այս ընկերությունը շահագործել է նաև Կաշենից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, որի պաշարների սպառվելուց հետո «Բեյզ Մեթըլս»-ը ձեռնամուխ է եղել Կաշենի լեռնահանքային համալիրի կառուցմանը։ Դրմբոնի հանքն, ի դեպ, ևս մնացել է Արցախի վերահսկողության տակ։
«Բեյզ Մեթըլս»-ը Դրմբոնի հանքավայրը շահագործել է 2002 թվականից, որից 10 տարի անց արդեն ակնհայտ էր, որ հանքային պաշարները սպառվում են։ «Վալլեքս»-ն՝ ի դեմս «Բեյզ Մեթըլս»-ի, հանքարդյունաբերությունը տեղափոխել է Կաշեն: Հանքը շահագործվել է 2013 թվականից։
«Բեյզ Մեթըլս» ընկերությունը Արցախի խոշորագույն հարկատուն է։

t.me/PLATFORMA_A
👍1
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները, շարունակական սադրանքները և ռազմատենչ հայտարարությունները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը:

ՀՀ ԱԳՆ

t.me/PLATFORMA_A
🇮🇳🇦🇲Հնդկաստան-հայաստան բարեկամություն ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը

Ահա թե ինչպես է Եվրոպայի` ցեղասպան, բայց վստահելի գործընկերը նպաստում արժեքներին, բարոյականությանը, մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը: Սա ցեղասպանական քայլ է արցախահայության էթնիկ զտումներին ուղղված

t.me/PLATFORMA_A
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն իր միկրոբլոգում ցույց է տվել, թե ինչ տեսք ունի հայկական Սոթքը սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո։

Պատգամավորը հիշել է զոհված խաղաղ բնակիչներին և հարյուրավոր տների ավերմանը, խնդրել է համաշխարհային հանրությանը ստիպել Ադրբեջանին լքել հայկական հողերը։

t.me/PLATFORMA_A
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իրանի դեսպանին

t.me/PLATFORMA_A
Հաղորդագրություն

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 3-ի ժամը 16։30-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

t.me/PLATFORMA_A
🇦🇲Ախուրյան Գետ

Ախուրյանը բավականին մեծ գետ է, որը Հայաստանի գետերի շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը ։  Ախուրյանն առանձնանում է համեմատաբար չշտապող հոսանքով, հատկապես սկզբնական հատվածում, որն անցնում է ճահճային մարգագետիններով ։ 

Գետի մի ափին է գտնվում Գյումրի քաղաքը, մյուս կողմում ՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիի ավերակները։

t.me/PLATFORMA_A
PLATFORMA
Photo
Ադրբեջանցի «էկոլոգը» կասկածելի տեսք ունի հ
հ.Գ. կարտոֆիլի ֆյուրերի նման չի?😄

t.me/PLATFORMA_A
😁4
PLATFORMA
Որոշ տեղեկություններով` ադրբեջանցիների կողմից այդ քայլը մեկնաբանվել է բնապահպանական պատճառաբանությամբ։ Խոսքը Կաշենի հանքավայրի մասին է. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական ուժերի կողմից արցախա-ադրբեջանական սահմանին սանձազերծած պատերազմի հետևանքով…
Ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների՝ 
Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով:
ԱՀ բնապահպանության կոմիտեն, որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը: 
Ընդգծենք, որ Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը օգտագործվում է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության միջազգային առաջադեմ չափորոշիչներին համապատասխան: Այդ չափորոշիչների շրջանակներում Արցախի Հանրապետությունը հոգ է տանում իր բնակչության առողջության ու բնության պահպանման մասին՝ չնայած միջազգայնորեն չճանաչվածությամբ և հակամարտությամբ պայմանավորված տարբեր դժվարություններին: Միջազգային մակարդակի փորձագետների ներգրավմամբ մեր պարբերական ուսումնասիրությունները որևէ նշանակալի բնապահպանական ռիսկեր չեն արձանագրել ընդերքօգտագործման հետ կապված՝ ըստ անհրաժեշտության ձեռնարկելով կանխարգելիչ միջոցներ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության տարածած համապատասխան հայտարարությանը, ապա վստահ ենք, որ Արցախի օրենսդրության շրջանակներում կատարված ցանկացած ուսումնասիրության արդյունքները վերահաստատելու են բնապահպանական չափորոշիչների պահպանումը: Ավելին, Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով: 
Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտե։

t.me/PLATFORMA_A
👍3
Սա արդեն լուրջ է և նշանակում է ,որ այնտեղ հաշվարկել են ռիսկերը և չի բացառվում,որ այլ իրավիճակ են սպասում նաև ներկայիս իրավիճակը մոնիթորինգի ենթարկելուց հետո...
👇
Իրանը դիմել է Ռուսաստանին որպեսզի օգնի ճնշել ժողովրդական ապստամբությունը՝ տրամադրելով ուսուցում և անկարգությունների դեմ պայքարի սարքավորումներ։

t.me/PLATFORMA_A
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ֆուտբոլի լեգենդ Պելեի առողջական վիճակը գնալով վատանում է։ 82-ամյա բրազիլացի Պելեի առողջական վիճակը նույնիսկ արագորեն է վատանում է😢

Պելեն անցած երեքշաբթի օրվանից տեղափոխվել է Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոց, որտեղ նա անցնում է` 2021 թվականի սեպտեմբերից ախտորոշված ​​հաստ աղիքի ուռուցքի քիմիաթերապիա

t.me/PLATFORMA_A
👍1
Ոմանք եղել են Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում,
ոմանք ոչ։
🫀🇦🇲

Հոգ չէ,առկա է նրա տուն-թանգարանի 3D ֆորմատով տարբերակը։

Սեխմեք👉🏻 այստեղ

t.me/PLATFORMA_A
👍3
Հարգելի հետևորդներ եկեք այսօր եզրափակենք,եթե իհարկե շտապ բան չլինի։
Ձեզ բարի գիշեր
Սահմաններում էլ`խաղաղ գիշեր ։Պատկերացրեք,
թե ինչ ձյուն է տեղում սարերում և զինվորը կանգնած է այնտեղ,որ շատերն էլ տաքուկ - տաքուկ և հանգիստ քնեն իրենց անկողիններում։

🇦🇲ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
🇦🇲ՀԱ'Յ ԶԻՆՎՈՐ

t.me/PLATFORMA_A
👍3
Ստեղ բան կա ,որ չեմ կարա չասեմ։


🇮🇷🇦🇿 Իրանի կառավարության պաշտոնական թերթը
առաջին անգամ օգտագործել է «Բաքվի Հանրապետություն» անվանումը՝ «Ադրբեջանի Հանրապետություն» անվանման փոխարեն։

t.me/PLATFORMA_A
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

t.me/PLATFORMA_A