PLATFORMA
1.35K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
Ժողովուրդ ջան խոսակցություններ կան,որ Ռուսաստանում օտարերկրացիները սկսել են ծանուցագրեր ստանալ զինկոմիսարիատներից։
ASTRA-ն հայտնում է, որ Չելյաբինսկի ձեռնարկություններից մեկում մեկ Բելառուսիայի քաղաքացի և վեց այլ աշխատակիցներ,որոնք Ուզբեկստանի քաղաքացիներ են հիմնականում`նման ծանուցագրեր են ստացել,բայց նրանցից ոչ մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չէ։ Բելառուսցին չի ներկայացել զինկոմիսարիատ և նրա ետևից եկել են մի քանի հոգի աշխատակիցներ, ուղեկցությամբ և այդ ամենը
բացատրել են նրանով, որ կա Պուտինի հրամանագիր, ըստ որի զինկոմիսարիատ են կանչում անգամ ոչ ռուսաստանցի քաղաքացիներին։

Հ.Գ. Ռուսաստանաբնակ հայությունը կարծում եմ այստեղ մտածելու բան կունենա,եթե պարզվի,որ այս ամենը ճիշտ է ,քանի որ ՀՀ քաղաքացիությամբ անձնագիրն էլ հնարավոր է օգուտ չտա այդ պահին ,եթե պարզվի,որ իրականում այդպես է ։ Հետաքրքրվեք

t.me/PLATFORMA_A
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մաղթում եմ Ձեզ բարի գիշեր։
Զինվորներին էլ`խաղաղ գիշեր և բարի ծառայություն։
Բարի լույս և բարի օր
3
Արցախի նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, որ միայնակ տեղափոխվել է Արցախ մշտական բնակության եւ աշխատելու նպատակով, արդեն քաղաքական մի շարք պայմանավորվածություններ է խախտել:

Մասնավորապես, պայմանավորվածություն է եղել, որ Արցախի նախարարները մինչեւ հունվարի վերջ պետք է աշխատեն, որից հետո Վարդանյանը կձեւավորի կաբինետը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ռուբեն Վարդանյանը, ըստ էության, չի պահել խոստումը եւ աշխատանքային նպատակով նոյեմբերի վերջին հրավիրել է գործադիրի անդամներին, ապա անակնկալ կերպով 1 օր ժամանակ տվել հեռանալու համար։

Հ.Գ Եթե քաղաքական պայմանավորվածություններ համարենք որ եղել է ,ապա հարց է ծագում,թե ինչու հանելուց հետո է մեկնել Մոսկվա և ովքեր են եղել այդ նախարարները(միգուցե քաղաքական առումով ինչ-որ մեկի մարդիկ էին🤔😉):

t.me/PLATFORMA_A
Մոտ ժամանակներս հանդիպում է նախատեսվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

t.me/PLATFORMA_A
Ահա թե ումով և ինչ է արդեն բարձրաձայնում Մեծ Բրիտանիան

«Մեծ Բրիտանիան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ».

«Միացյալ Թագավորությունը գտնվում է Մոսկվայի հետ ռազմական առճակատման ինչ-որ ձևի մեջ, թեև մարդկանց մեծամասնությունը չի կարող դա գիտակցել»,- հայտարարել է բրիտանական զինված ուժերի նախկին հրամանատար լորդ Հութոնը։

Բրիտանացի ռազմական առաջնորդը Լորդերի պալատին ասել է, որ դա ներառում է մարտավարություն կիբերանվտանգության, էներգետիկայի, սննդի, տնտեսական պատժամիջոցների, ապատեղեկատվության, քաղաքական սպանությունների, վստահված ահաբեկչության և այլ ոլորտներում:
#Մեծ_Բրիտանիա
#Ռուսաստան

t.me/PLATFORMA_A
Այսօր ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է։

Շնորհավոր երկնային ծնունդդ
Հիշատակդ միշտ վառ
🇦🇲Փառք մեր Հերոսներին

t.me/PLATFORMA_A
6
ԱՄՆ ռազմաօդային ուժերը ներկայացրել են նոր B-21 ռմբակոծիչը

«Առաջին փորձնական B-21-ի ստեղծման վրա աշխատանքները կատարվել են յոթ տարի։ Հաջորդ անգամ դուք նրան կտեսնեք օդում» -
Պաշտպանության նախարար Օսթին

t.me/PLATFORMA_A
Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Արցախի տեղեկատվական շտաբ
👍1
PLATFORMA
Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի…
Հումանիտար աղետ է ստեղծում Ադրբեջանը

Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը:

Արցախի առողջապահության նախարարություն

t.me/PLATFORMA_A
Սա հարված է նաև ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին
Ադրբեջանը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով, փորձում է առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, ինչը հարված է նաև ռուս խաղաղապահ առաքելությանը: Նման համոզմունք է հայտնում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին:
Նա նկատել է, որ ադրբեջանցիների նմանատիպ սադրանքներից զարմանալ պետք չէ:
«Նրանցից ամեն ինչ սպասելի է: Փորձում են ահաբեկել, փորձում են համառորեն առաջ տանել իրենց հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, խախտում են միջազգային նորմերը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, հարված է ամեն ինչին»,-շեշտել է արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ այս ամենից միջազգային հանրությունը շատ հստակ հետևություններ պետք է անի:
«Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Դատապարտելն անպայման պետք է, բայց քայլեր պետք է ձեռնարկեն, միայն խոսքերով սահմանափակվելը ճիշտ չէ»,-ասել է Բաբայանը՝ հավելելով, որ հիմա իսկապես դրա ժամանակը չէ:
Բաբայանը վստահեցրել է, որ Արցախը կանգուն է: Իրավիճակը կարգավորելու ուղղությամբ արվում են բոլոր քայլերը: Ռուս խաղաղապահները տեղյակ են միջադեպի մասին, բոլոր քայլերը ձեռնարկվում են, որ վերականգնվի կապը

t.me/PLATFORMA_A
Ցանկանում եմ հիշեցնել շատերիդ,որ Ստեփանակերտ - Գորիս ավտոմայրուղին փակելը սպասելի էր,քանի որ բազմիցս անգամ բարձրաձայնել ենք շատերս,որ հերթական սադրանքն է պատրաստում Ադրբեջանը Բերձորի ուղղությամբ և արդեն գաղտնիք չէր ,որ նրանք ցանկանալու են և փորձելու են հերթական օկուպացիան կազմակերպել տարատեսակ սադրանքների կամ այլ վայրենի և ագրեսիվ արարքների շնորհիվ և այսքան մեծ աղմուկ հանելու փոխարենկարելի էր ժամանակին մտածել և հաշվի առնել ռիսկերը,քանի որ 120.000 բնակչություն մնացել է բախտի քմահաճույքին։Պատահական էլ չեմ համարում այս ամենը Լավրովի այն հայտարարությունից հետո,երբ բարձրաձայնեց,որ Ադրբեջանը պատրաստ է արցախահայությանը ապահովել այն նույն իրավունքներով,
որոնցով որ ապրում են ադրբեջանցիները և միաժամանակ էլ բարձրաձայնեց,որ Նիկոլ Փաշինյանը և Ալիևը նախորոք համաձայնեցված տեքստով էին գնացել Սոչի։

Ես գնահատականներ չեմ հնչեցնի,բայց իմացե'ք,որ այս ամենը կարող է հարված լինել ռուս խաղապահներին կամ նրանց գործունեությանը ,բայց միաժամանակ էլ
նաև հակառակը։
Հետևությունները թողնում եմ Ձեզ,բայց իմացեք,որ սպասելի էր ոչ միայն վերը նշվածից ելնելով,այլ նաև այն բանի համար,որ երբ թույլ ես տալիս քեզ օգտագործեն որպես խաղաքարտ`սա է վիճակը և իրավիճակը,որտեղ դու չես տերը
կամ լուծողը հարցերի,որ քո շուրջ է ստեղծված և հավաքված։
Անհապաղ պետք է ապաշրջափակել Հայաստան-Արցախ միակ ճանապարհը։Սա շարունակակն բնույթ է կրելու,իսկ խոսքերն ու հայտարարությունները նման տեսակ խնդիր չեն լուծի,հատկապես երբ դիմացդ կանգնած է ահաբեկչությանը սատարող և միաժամանակ էլ օկուպացիոն քաղաքականություն որդեգրած պետություն։

t.me/PLATFORMA_A
PLATFORMA
Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի…
Ահա թե ինչպես են փորձում մեկնաբանել իրենց վայրագ գործողությունները ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի հետևորդները


Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, թե իբր դիմել են ՊՆ-ին և մասնագետներ ուղարկել Լաչինի միջանցք՝ «հանքանյութերի ապօրինի շահագործումը հետաքննելու և վերահսկելու համար՝ կապված բնապահպանական բարդությունների հետ»։

Նշվում է, որ Ադրբեջանի մի շարք գերատեսչությունների աշխատակիցների գործունեության հարցը ներկայումս քննարկվում է ռուս խաղաղապահների հետ։

t.me/PLATFORMA_A
PLATFORMA
Ադրբեջանցիների բանակցությունները Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Վոլկովի հետ t.me/PLATFORMA_A
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ «մասնագետները» խաղաղապահների հետ մեկնել են Ստեփանակերտ, որտեղ կշարունակեն քննարկումները.

t.me/PLATFORMA_A