PLATFORMA
1.35K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
🇦🇲Այսօր լեգենդար մարշալ Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակն է
13👍3
PLATFORMA
Սարսափելի պատկերների եմ հանդիպում ժողովուրդ Որոշ աղբյուրներ գրում են,որ չինացի բժիշկները շրջում են տնից տուն և բնակչությանը տեղափոխում կարանտինային ճամբարներ` համաճարակով պայմանավորված ,և եթե ​​այս ամենը ճիշտ է, ապա կարելի է արդեն ենթադրել,թե այնտեղ ինչպիսի…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Չինաստանում լիակատար քաոս է տեղի ունենում. Հեռակա կարգով փոխում են բնակիչների QR կոդը դեղինի և կարմիրի

Դեղինը նշանակում է, որ նրանց չեն ազատի այն տարածքից, որտեղ գտնվում են, ինչպես նաև թույլ չեն տա վերադառնալ տուն: Կարմիրը նշանակում է հարկադիր տեղափոխում կորոնավիրուսի ճամբարներ իրենց հաշվին։

t.me/PLATFORMA_A
😱3😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հզոր և անկոտրում ՀԱՅՈՑ բանակ

#Army
#Հայկական_բանակ

t.me/PLATFORMA_A
12👍1
Ժողովուրդ երկու տարօրինակ բան կա ասելու հիմա առաջինը ասեմ,քիչ հետո մյուսը ու նոր բարի գիշեր կասեմ։

Պարզվում է ,որ Ալլա Պուգաչովան թույլատրել է շրջագայություններ կատարել իր ամրոցով , ծանոթանալ,
բայց տոմսեր է թողարկել և մեկ տոմսի համար 10 հազար ռուբլի գին է սահմանել։

Բայց ամենահետաքրքիրը գիտեք որն է ,որ նա ,բնակվելով ՌԴ ում և կարելի է ասել կայանալով և աշխատելով այնտեղ` տոմսերից ստացված հասույթը, վաստակած ողջ գումարը փոխանցում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենա Զելենսկայայի բարեգործական հիմնադրամին, որից նաև զենք է գնվում Ուկրաինայի զինված ուժերի համար։🤷😄

Հ.Գ. Եկե'ք հարցին օբյեկտիվ մոտենանք։
Կհանդուրժեինք արդյոք մենք,եթե մեր երկրում ինչ-որ անվանի մի երգիչ գումարներ փոխանցեր մեզ հետ պատերազմող երկրի ղեկավարի կնոջ հիմնադրամին?
Բնականաբար կարծում եմ ոչ։Ինչևէ, "մեր դարդը" լացենք,պարզապես երևույթն էր հետաքրքիր և նաև տարօրինակ ։

t.me/PLATFORMA_A
Ժողովուրդ ջան խոսակցություններ կան,որ Ռուսաստանում օտարերկրացիները սկսել են ծանուցագրեր ստանալ զինկոմիսարիատներից։
ASTRA-ն հայտնում է, որ Չելյաբինսկի ձեռնարկություններից մեկում մեկ Բելառուսիայի քաղաքացի և վեց այլ աշխատակիցներ,որոնք Ուզբեկստանի քաղաքացիներ են հիմնականում`նման ծանուցագրեր են ստացել,բայց նրանցից ոչ մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չէ։ Բելառուսցին չի ներկայացել զինկոմիսարիատ և նրա ետևից եկել են մի քանի հոգի աշխատակիցներ, ուղեկցությամբ և այդ ամենը
բացատրել են նրանով, որ կա Պուտինի հրամանագիր, ըստ որի զինկոմիսարիատ են կանչում անգամ ոչ ռուսաստանցի քաղաքացիներին։

Հ.Գ. Ռուսաստանաբնակ հայությունը կարծում եմ այստեղ մտածելու բան կունենա,եթե պարզվի,որ այս ամենը ճիշտ է ,քանի որ ՀՀ քաղաքացիությամբ անձնագիրն էլ հնարավոր է օգուտ չտա այդ պահին ,եթե պարզվի,որ իրականում այդպես է ։ Հետաքրքրվեք

t.me/PLATFORMA_A
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մաղթում եմ Ձեզ բարի գիշեր։
Զինվորներին էլ`խաղաղ գիշեր և բարի ծառայություն։
Բարի լույս և բարի օր
3
Արցախի նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, որ միայնակ տեղափոխվել է Արցախ մշտական բնակության եւ աշխատելու նպատակով, արդեն քաղաքական մի շարք պայմանավորվածություններ է խախտել:

Մասնավորապես, պայմանավորվածություն է եղել, որ Արցախի նախարարները մինչեւ հունվարի վերջ պետք է աշխատեն, որից հետո Վարդանյանը կձեւավորի կաբինետը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ռուբեն Վարդանյանը, ըստ էության, չի պահել խոստումը եւ աշխատանքային նպատակով նոյեմբերի վերջին հրավիրել է գործադիրի անդամներին, ապա անակնկալ կերպով 1 օր ժամանակ տվել հեռանալու համար։

Հ.Գ Եթե քաղաքական պայմանավորվածություններ համարենք որ եղել է ,ապա հարց է ծագում,թե ինչու հանելուց հետո է մեկնել Մոսկվա և ովքեր են եղել այդ նախարարները(միգուցե քաղաքական առումով ինչ-որ մեկի մարդիկ էին🤔😉):

t.me/PLATFORMA_A
Մոտ ժամանակներս հանդիպում է նախատեսվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

t.me/PLATFORMA_A
Ահա թե ումով և ինչ է արդեն բարձրաձայնում Մեծ Բրիտանիան

«Մեծ Բրիտանիան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ».

«Միացյալ Թագավորությունը գտնվում է Մոսկվայի հետ ռազմական առճակատման ինչ-որ ձևի մեջ, թեև մարդկանց մեծամասնությունը չի կարող դա գիտակցել»,- հայտարարել է բրիտանական զինված ուժերի նախկին հրամանատար լորդ Հութոնը։

Բրիտանացի ռազմական առաջնորդը Լորդերի պալատին ասել է, որ դա ներառում է մարտավարություն կիբերանվտանգության, էներգետիկայի, սննդի, տնտեսական պատժամիջոցների, ապատեղեկատվության, քաղաքական սպանությունների, վստահված ահաբեկչության և այլ ոլորտներում:
#Մեծ_Բրիտանիա
#Ռուսաստան

t.me/PLATFORMA_A
Այսօր ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է։

Շնորհավոր երկնային ծնունդդ
Հիշատակդ միշտ վառ
🇦🇲Փառք մեր Հերոսներին

t.me/PLATFORMA_A
6
ԱՄՆ ռազմաօդային ուժերը ներկայացրել են նոր B-21 ռմբակոծիչը

«Առաջին փորձնական B-21-ի ստեղծման վրա աշխատանքները կատարվել են յոթ տարի։ Հաջորդ անգամ դուք նրան կտեսնեք օդում» -
Պաշտպանության նախարար Օսթին

t.me/PLATFORMA_A
Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Արցախի տեղեկատվական շտաբ
👍1
PLATFORMA
Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի…
Հումանիտար աղետ է ստեղծում Ադրբեջանը

Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը:

Արցախի առողջապահության նախարարություն

t.me/PLATFORMA_A
Սա հարված է նաև ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին
Ադրբեջանը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով, փորձում է առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, ինչը հարված է նաև ռուս խաղաղապահ առաքելությանը: Նման համոզմունք է հայտնում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին:
Նա նկատել է, որ ադրբեջանցիների նմանատիպ սադրանքներից զարմանալ պետք չէ:
«Նրանցից ամեն ինչ սպասելի է: Փորձում են ահաբեկել, փորձում են համառորեն առաջ տանել իրենց հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, խախտում են միջազգային նորմերը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, հարված է ամեն ինչին»,-շեշտել է արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ այս ամենից միջազգային հանրությունը շատ հստակ հետևություններ պետք է անի:
«Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Դատապարտելն անպայման պետք է, բայց քայլեր պետք է ձեռնարկեն, միայն խոսքերով սահմանափակվելը ճիշտ չէ»,-ասել է Բաբայանը՝ հավելելով, որ հիմա իսկապես դրա ժամանակը չէ:
Բաբայանը վստահեցրել է, որ Արցախը կանգուն է: Իրավիճակը կարգավորելու ուղղությամբ արվում են բոլոր քայլերը: Ռուս խաղաղապահները տեղյակ են միջադեպի մասին, բոլոր քայլերը ձեռնարկվում են, որ վերականգնվի կապը

t.me/PLATFORMA_A