PLATFORMA
1.35K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
Տրվել է համալիր և բազմակողմանի ստուգումների մեկնարկը

Ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, մեկնարկել են
զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները:
Համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական
պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի
ապահովման վիճակը:

Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության
աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը :

ՀՀ ՊՆ

t.me/PLATFORMA_A
Հատուկ նրանց համար,ովքեր լավ չեն հասկանում բազմիցս անգամ ասվածի լրջությունը։

t.me/PLATFORMA_A
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ժողովուրդ դիտեք թե ինչ է կատարվում Դոնեցկում։
Քաղաքը կոնկրետ ռմբակոծվում է կան զոհեր և վիրավորներ։

t.me/PLATFORMA_A
🇦🇲🇨🇳 ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական ​​կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար`Սի Ցզին Պինին` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախկին
նախագահ Ցզյան Զեմինի մահվան կապակցությամբ։

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորագույն պատմության ամենակարեւոր իրադարձությունները անքակտելիորեն կապված են նրա անվան հետ։ Երկար տարիներ Ցզյան Զեմինը իրավամբ վայելել է ՉԺՀ-ի ժողովրդի սերն ու հարգանքը, ինչպես նաև արժանի հեղինակություն համաշխարհային բեմում: Խնդրում եմ նաև խորին կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել հանգուցյալի ընտանիքին, հարազատներին և ընկերներին, ինչպես նաև Չինաստանի ողջ բարեկամ ժողովրդին» - ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում։

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
👉t.me/PLATFORMA_A
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս

t.me/PLATFORMA_A
🤣1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մանկական Եվրատեսիլի» 4-րդ հաղորդավարը լինելու է արհեստական բանականությամբ աշխատող Ռոբին ռոբոտը:

t.me/PLATFORMA_A
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ է արցունքներով աղաչում ռուս խաղաղապահներին, որ Արցախում տեղանունները օգտագործեն հորինված աշխարհագրական թյուրքական անվանումներով։

t.me/PLATFORMA_A
PLATFORMA
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ է արցունքներով աղաչում ռուս խաղաղապահներին, որ Արցախում տեղանունները օգտագործեն հորինված աշխարհագրական թյուրքական անվանումներով։ t.me/PLATFORMA_A
ԱՀԱ ԽՆԴՐԵ'Մ

🇦🇿🇷🇺 Ցավալի է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն անտեսում է մեր հորդորները։

Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ անընդունելի է Ադրբեջանի Հանրապետության «տարածքում» բնակավայրերի անունները «շինծու» հայկական տեղանուններով նշելը, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտությունը:

Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին պաշտոնական հաղորդակցություններում «սխալ» ձևակերպումներ չօգտագործել «Ադրբեջանի տարածքների» անվանումները նշելիս։

Ադրբեջանի ՊՆ

t.me/PLATFORMA_A
🇦🇲 🇶🇦 Ասում են `ՀՀ ԱԺ նախագահը Կատարում տեղի ունեցած պաշտոնական հանդիպումից հետո լուսանկար է հրապարակել

Հ.Գ. Պաշտոնական հանդիպում էր,թե աշխարհի ֆուտբոլի առաջնություն էր գնում նայելու?
Չէ, որ հենց նրանք էին ասում որ դա նորմալ է և կոլեգաների դեպքում նման հրավերները ընդունված պրակտիկա է եղել միշտ։Այնպես որ..

t.me/PLATFORMA_A
👍1
Բարի գիշեր Ձեզ
Թող այս տղերքի շնորհիվ փոքրիկներն ուրախանան,
բայց պետք է հասկանալ,որ երկիրըպատերազմից մազ է պակաս և ավելի լուրջ գործեր կան անելու։Սահմանում և բոլորիս խաղաղ գիշեր,իսկ ծառայողներին էլ`բարի ծառայություն։

t.me/PLATFORMA_A
👏3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հետաքրքիր մի բան էլ ասեմ...
Հունաստանում գտնվող ամերիկյան М1А2 - ները դուրս են բերվել և տեղափոխում են Թուրքիայի հետ սահման 🤔

Բարի գիշեր Ձեզ🇦🇲

t.me/PLATFORMA_A
👍5
Բարի լույս Հայեր ջան🇦🇲

t.me/PLATFORMA_A
2👍1
«Եվս մեկ ամոթալի խայտառակություն Ադրբեջանում,որը նավթի ու գազի երկիր է .
Գյուղական դպրոցի աշակերտները բողոքի ակցիա են անցկացրել, քանի որ չեն կարողացել ցուրտ դասարանում սովորել,իսկ բռնապետ Ալիևը տիկին ֆոն դեր Լեյենի հետ ծրագրում է գազ վաճառել Եվրոպային, իսկ երեխաները սառչում են իրենց երկրում».- ադրբեջանցի բլոգեր, «Դիկտատոր» հեռուստանախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադե.

t.me/PLATFORMA_A
😁1
Ընդդիմադիրներն արտահերթ նիստ են հրավիրել

ԱԺ-ն քննարկելու է ընդդիմադիրների հայտարարության նախագիծը, որով շեշտվում է, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում,բայց ինչքանով հայտնի է ,նախորոք եղել է քննարկում,
որպեսզի ընդհանուր հայտարարի գան հայտարարության շուրջ,բայց ՔՊ - ն չի համաձայնվել

t.me/PLATFORMA_A
Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանին Ադրբեջանի ԱԳՆ-ում բողոք են ներկայացրել։
Բողոքը կապված է նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի հետ։
Ուշադիր կարդացեք

1920 թվականի դեկտեմբերի 1-ին Ադրբեջանը կամավոր հրաժարվում է վիճելի շրջաններից և հայտարարում Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին հանձնելու մասին (աղբյուրը՝ ընկեր Ստալինի հայտարարությունը)։

«Կոմունիստ» թերթի 1920 թվականի դեկտեմբերի 2-ի հայտարարության մեջ նշվում է Ադրբեջանի ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ Նարիմանովի 1920 թվականի դեկտեմբերի 1-ի հայտարարությունը.
«Զանգեզուրի և Նախիջևանի շրջանների տարածքները Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասն են, և Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրված է ինքնորոշման լիարժեք իրավունք»:

1920 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի խորհրդայնացումից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ «կամավոր հրաժարվում է վիճելի տարածքներից և հայտարարում Զանգեզուրը, Նախիջևանը, Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին հանձնելու մասին»։ Այս տեղեկությունը պարունակվում է 1920 թվականի դեկտեմբերի 2-ի հեռագրում։ Բաքվից Մոսկվա Ռուսաստանի հարավի արտակարգ կոմիսար Սերգո Օրջոնիկիձեի և ՌՍՖՍՀ ազգությունների ժողովրդական կոմիսար ընկեր Ստալինի հատուկ հայտարարության մեջ։ Այս տեղեկությունը պահպանվում է նաև 1920-1921 թվականներին Մոսկվայի և Անկարայի դիվանագիտական ​​նամակագրության մեջ։

Սա ևս մեկ անգամ վկայում է, որ «1920թ. դեկտեմբերի 1. Խորհրդային Ադրբեջանը կամավոր հրաժարվում է վիճելի շրջաններից և հայտարարում Խորհրդային Հայաստանի՝ Զանգեզուրի, Նախիջևանի, Լեռնային Ղարաբաղի հանձնման մասին» (։ И. В. Сталин Сочинения. Т. 4. С. 414 ):
Բացի այդ, պատմաբանները լավ գիտեն, թե ընկեր Ստալինը որքան զգույշ է ընտրել փաստաթղթերը և ինչպես է դրանք խմբագրել՝ պատրաստվելով հրապարակմանը:

Ալեքսանդր Կարապետյան

t.me/PLATFORMA_A
👍1
🇮🇷🇦🇿🇦🇲 ILNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը, անդրադառնալով վերջին շրջանում Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների լարվածության մակարդակի աճի պատճառներին, նշել է, որ նախ պետք է հարցնել Ալիևին, թե ինչպե՞ս եղավ, որ իրանա-ադրբեջանական լավ հարաբերությունները ձևափոխվեցին։

«Իսկ ինչ վերաբերում է Իրանի հյուսիսային շրջաններում զորավարժությունների անցկացմանը, ապա սա պայմանավորված էր նաև այն հանգամանքի հետ, որ Ալիևը հայտարարել էր, որ ռազմական ճանապարհով փորձում է ոտնձգություն կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ և իր երկրին կցել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Բնականաբար, բոլոր երկրներն անհանգստացած են այս հարցով, քանի որ նման գործողությունը կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը և կսպառնա աշխարհագրական սահմաններին և կխախտի երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս հարցի առնչությամբ Իրանը նույնպես ցույց է տալիս իր դիրքորոշումը թե՛ պաշտոնական հանդիպումների, թե՛ ուղերձների տեսքով»,-շեշտել է Փաքայինը։

Բաքվում Իրանի նախկին դեսպանը ընդգծել է, որ Ալիևին պետք է նաև հարցնել, թե ո՞ր երկիրն է զորավարժությունների սկզբը դրել տարածաշրջանում։ «Մի՞թե Ալիևը Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ զորավարժություններ չի անցկացրել՝ սպառնալով Հայաստանին։ Ինչո՞ւ Ալիևն այն ժամանակ չէր բողոքում զորավարժություններից։ Իսկ Իրանում զորավարժությունները տեղի են ունենում ողջ երկրի տարածքով՝ նպատակ ունենալով բարձրացնել իրանական ռազմական ուժերի մարտունակությունը և սպառնալիք չեն հանդիսանում հարևաններից որևէ մեկի համար»,- հավելել է Փաքայինը։
 
Փաքայինը նաև շեշտել է․ «Իրանը ձգտում է պահպանել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը։ Ինչպես Ղարաբաղի հարցում պաշտպանեցինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ պաշտոնապես հայտարելով, որ 7 շրջանները օկուպացված են, և Ղարաբաղը պետք է վերադառնա այս երկրին, այնպես էլ այսօր մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը»։

t.me/PLATFORMA_A
👍2
PLATFORMA
🇮🇷🇦🇿🇦🇲 ILNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը, անդրադառնալով վերջին շրջանում Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների լարվածության մակարդակի աճի պատճառներին, նշել է, որ նախ պետք է հարցնել Ալիևին, թե ինչպե՞ս…
🇮🇷🇦🇲 Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը հայտարարել է "Այսօր մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը»։
«Իրանը ձգտում է պահպանել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը։ Ինչպես Ղարաբաղի հարցում պաշտպանեցինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ պաշտոնապես հայտարելով, որ 7 շրջանները օկուպացված են, և Ղարաբաղը պետք է վերադառնա այս երկրին, այնպես էլ այսօր մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը»։

t.me/PLATFORMA_A
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թուրքիայի Սամսուն նավահանգստում պայթյուն է որոտացել, դեպքի վայրում հրդեհ է: Պայթյունի պատճառների և տուժածների մասին տեղեկություններ չկան։
👍4