Գարեգին Նժդեհ / Garegin Njdeh
506 subscribers
124 photos
1 file
4 links
Գարեգին Տեր-Հարությունյան․
Հայ պետական-ռազմաքաղաքական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր, ազգային գաղափարախոս, Լեռնահայաստանի սպարապետ
Download Telegram
Նա, որն այսօր ձիուդ ասպանդակները բռնելը իր համար պատիվ է համարում՝վաղը կարող է փողոցաշունչ ամբոխը գրգռել անձիդ դեմ:

Զորավար Գարեգին Նժդեհ
«Հակառակ կնքված պայմանագրի, որով Զանգեզուրը թողնված էր Ադրբեջանին, իմ ժողովրդական բանակը, զենքի ուժով, խորհրդային իշխանությանը պարտադրեց իր կամքը՝ Սյունիքի կցումը Հայաստանին:

Ահա՛ թե ի՞նչն է պատճառը, որ մինչև օրս էլ բանավոր ու գրավոր խոսքի թույն են փսխում իմ հասցեին»։

Գարեգին Նժդեհ
Անցյալը մոռացողին պատժում է ապագան։
Գարեգին Նժդեհ
«Բնությունը,- ասված է,- կնոջ ձեռքով կգրի տղամարդկանց սրտի մեջ: Ահա թե ինչու հայ կինը պիտի դառնա հայրենապաշտության տաճարի Վեստյան Կույսը՝ նշանակված անշեջ պահելու նրա սրբազան կրակը»,- գրում է Զրովար Գ․Նժդեհը։
Հայ կինը: Սրա միջոցով հոգեփոխենք հայ ընտանիքը: Այդ վերջինի միջոցով`հայությունը:

Սկսենք հայ կնոջից, աշխատենք անդուլ մինչև որ սրա կաթը դառնա հայրենապաշտության սրբազան կաթը:

Հայրենապաշտորեն դաստիարակենք հայ կինը և նրան թողնենք մեր մատաղ սերնդի դաստիարակության գործը:

Հայ կնոջ միջոցով դարձի և զգաստության հրավիրենք հայության ազգայնորեն տկարացած տարրերը:

Նրա պաշտպանության ու գուրգուրանքին հանձնենք մեր մայրենի լեզուն, Եռագույնը, անկախության Մայիսը` սրբությունները մեր ցեղի:
Ապագան վտանգված մեր որբախնամ ժողովուրդը, մեկ էլ կրկնենք` չկորչելու համար հրամայողաբար պիտի դառնա արիադավան և արիախնամ:

Հայ կնոջից սպասենք հոգեբանական այդ հրաշքը:

Ունենանք առյուծածին մայրեր, որոնց արիական որդիները ավելորդ դարձնեին Հայաստանը պաշտպանող արհեստական ամրությունները:

Զորավար Գարեգին Նժդեհ

📸Գարեգին Նժդեհը և նրա մայրը՝ տիկին Տիրուհին
Իմ ճամփին քար ու տատասկ ցանողներ շատ եղան: Գիտեմ, զավա՛կս, տարբեր ճամփա պիտի չունենաս նաև դու:

Եվ եթե քեզ հաջողվեց հաղթահարել խոչընդոտները և շարունակել բարձրանալ դեպի վեր, վատերը պիտի կուրանան, որպեսզի չտեսնեն մեծությունը կատարածդ գործի:

Զորավար Գարեգին Նժդեհ
«Հայացքդ մի կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»:

Զորավար Գարեգին Նժդեհ
Ընկաւ Կեսարը՝ դաշունահար:

Եւ, աչքերը առյաւէտ փակելէ առաջ՝ փառքի վերջին շարժումով նա ծածկեց իր մերկութիւնը, որպէսզի դիակնացած վիճակում իսկ իրեն չպակասի վեհութիւնը:

Մեծ, վեհափառօրէն մեծ ռազմադաշտերում՝ նա մեծ եղաւ եւ մահուան մէջ:

Կեսար լինելու համար բաւական չէ մականը, վեհութիւն է պէտք: ճշմարտօրէն մեծերի շունչն է վեհութիւնը:

Ave , Caesar! Ողջոյն, Կեսար․․․

Զորավար Գարեգին Նժդեհ
Այո՛, նորահաս սերունդ, այսուհետև չի՛ կարելի հանգիստ հոգով ապրել, և պետք չէ ապրել անդորրապես, եթե նույնիսկ այդ կարելի լիներ:

Բայց և այնպես պե՛տք է ապրել, ապրե՛լ անհանգիստ հոգով, ապրե՛լ թրքական եղեռնի ամբողջ հիշողությամբ, ապրե՛լ ցեղորեն, ապրե՛լ ամոթ համարելով մեկուսի և եսական երջանկությունը, որ Հայաստանից դուրս այլ բան չէ, եթե ոչ մի կրկներևույթ կյանքի անապատում:

Չէ՛, չնմանինք հոռետեսին, ոչ էլ էպիկուրյան վերաբերմունք ունենանք դեպի կյանքը: Մոռացում չփնտրենք թեթևամիտ հաճույքների մեջ, այլ ընդունենք տառապանքը որպես միջոց մեր հավաքական վերածնունդի և քաղաքական փրկության:

Գարեգին Նժդեհ
Զորավար Գարեգին Նժդեհը Հայոց ցեղասպանության և միլիոնավոր զոհերի մասին ․․․

«Ա՜հ, մեռելների անչափելիորեն զարհուրելի ուժը: Մի միլիոն անհանգիստ և վրեժխնդիր ուրվականներ, ահա՛ մեր ուժը, որի նմանը չի ունեցել աշխարհի ոչ մի ժողովուրդ:

Բայց, ամո՜թ մեզ, հայությունը չօգտվեց այդ ուժից, չօգտվեց, որովհետև շուտ, շատ շուտ մոռացավ իր մեռելները:

Աշխարհը կսպասեր, որ այն հրեշային չարչարանքներից, հայ մտավորականության շարքերից դուրս կգան անհաշտներ գայլի հոգեբանությամբ, կսպասեր, որ ահա՛, հայ տառապանքը կծնի ուխտվածներ, դեմոնական տիպեր սրբազան խենթությամբ:

Կսպասվեր, որ այլևս հայությունը պիտ սովորի խոսել մարդկության հետ այնպես, ինչպես որ կարող էր և պետք է խոսեր բազմաբյուր ողջակեզների տեր ժողովուրդը:

Բայց, ավա՜ղ, հայությունը, աննշան բացառությամբ, շարունակեց մնալ նույնը տկար ու մուրացող»:

Գարեգին Նժդեհ

---------------------------
📸 Լուսանկարում՝ շուրջ 5.000 հայ երեխաների Խարբերդից թուրք զինվորները բռնի քշում են անապատներ ոչնչացնելու։
«Թմբկահարել գալիք վտանգի մասին և ոչինչ չանել ժամանակին այն չեզոքացնելու կամ կասեցնելու և կամ նրա հարվածը մեղմելու համար, կմնա ամենահայկականը հայի հատկություններից»:

Զորավար Գարեգին Նժդեհ
«...Վաղը պիտ անասնանան ու կործանուեն այն ժողովուրդները, որոնց որդիներն այսօր ուսումնասիրում են իրենց պատմութիւնը Մարքսից կամ Լենինից եւ ոչ իրենց նախահայրերից սկսած»:
Գարեգին Նժդեհ
Ի՞նչ էին գրում Գարեգին Նժդեհի մասին հերկու հակադիր բևեռներում գտնվող թերթեր «Կարմիր Ավանգարդ»-ը և «Սյունիք»-ը 1920 թվականին․

«Կարմիր բանակի դիմաց կանգնած և՛ խորամանկ, և՛ համառ թշնամի Նժդեհը, Դրոն և ուրիշ հին գայլեր, որոնք լավ գիտեն զինվորական արվեստը, ուստի և պետք է նրանց հակադրել հաստատուն կամք․․․»։

(Տե՛ս «Կարմիր Ավանգարդ»., թիվ 52, 1920թ., 30 Հոկտեմբեր.)

----------------------------------
«Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը:

Անշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը, որին արդեն ժողովուրդը գնահատեց։

Քանի կանգուն է Բաղաբերդի անմատչելի բարձունքները, որոնց վրա ազատության դրոշակ բարձրացրեց Նժդեհը, այնքան կանգուն կլինի ղափանցու սրտում և Նժդեհի անունը»։

(Տե՛ս «Սյունիք», Գորիս 1920թ., թիվ 7)

----------------------------------
📸 Գարեգին Նժդեհի հուշարձան (Կապան)
Ամեն անգամ, հաստատում է պատմությունը, երբ ժողովուրդը բարոյական քաջություն չի ունենում պատժելու իր դժբախտության հեղինակներին, այդ միևնույն հեղինակների միջոցով պատմությունը պատժում է ժողովրդին։

Զորավար Գարեգին Նժդեհ
Չար ու ավերիչ են լինում ստեղծագործելու անզօրությունից
տառապող ժողովուրդները միայն:

Հայաստանի հարևաններից և նրա հեռակա ոսոխներից, դժբախտաբար, քիչերն էին զերծ այդ չարանյութ տկարությունից:
Ահա՛ թե ինչու արյունը, ավերն ու ավարը անպակաս եղան Հայաստանից:

Գարեգին Նժդեհ
Ժողովրդի հաւաքական սիրտը, նրա ինքնագիտակցութիւնը մշակելու փոխարէն, նրա մի մասը թշնամացնել միւսի հետ, նրա մի մասի անունից հայհոյել միւսին, յարձակւել միւսի վրայ - դա առնւազն հրէշութիւն է, դա ասել է՝ հեշտացնել մեր գիշատիչ հարեւանների գործը, դա ասել է՝ նորանոր աղէտների համար նախապատրաստե լ հայրենի ժողովուրդը:

Դա ազգովին ինքնաոչնչացում է, անձնասպանութիւն:

Թողնե՛նք փոքրիկ եսերի եւ փառասիրութիւնների ամօթալի եւ վտանգաւոր կռիւը։

Զորավար Գարեգին Նժդեհ
«Քեզնից զատ - խրատում է պատմութիւնը - ոչ ոք չի կարող բարեփոխել քո դրությունը:

Ինքնափրկություն - ահա՛ պատմության թելադրանքը:
Հայը հասկացա՞վ այդ - նա կանգնած կլինի փրկության անշեղ ճամփին:

Բայց կան, դեռ կան որոշ տարրեր մեզանում, միամիտ, որ կարծում են, թե կարելի է և՛ ազգ կոչվել, և՛ քաղաքական մուրացիկ մնալ, թե կարելի է մուրալ անգամ պետականորեն անկախ ապրելու իրավունքը:

Սրանք կուզեին, որ աշխարհի ուժեղները և՛ շնորհ անեին իրենց, և՛ պաշտպանեին այդ շնորհը արտաքին վտանգից: Սրանք դժբախտություն ունեն ուժեղ համարելու հայությունից զատ բոլորին, բոլոր ժողովուրդներին։

Քեզնից զատ - խրատում է պատմութիւնը - ոչ ոք չի կարող բարեփոխել քո դրությունը»:

Զորավար Գարեգին Նժդեհ,
Որդիների պայքարը հայրերի դեմ, Սալոնիկ, 1927
Ամեն անգամ, հաստատում է պատմությունը, երբ ժողովուրդը բարոյական քաջություն չի ունենում պատժելու իր դժբախտության հեղինակներին, այդ միևնույն հեղինակների միջոցով պատմությունը պատժում է ժողովրդին։
Զորավար Գարեգին Նժդեհ
Հայկական լեռնաշխարհն է Հայոց պատմության գլխավոր թատերավայրը, և դա է պատկերվում ու զգացվում իբրև մեր ամբողջական հայրենիք՝ անկախ ազգագրական պայմաններից և ժամանակների քաղաքական սահմանագծումներից:

Հայկ Ասատրյան

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր