Նիկոլ Փաշինյան/Nikol Pashinyan
3.23K subscribers
562 photos
411 videos
295 links
ՀՀ վարչապետ
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՀՀ ժողովրդի կարծիքը ԵՄ-ին անդամակցելու հարցում հստակ է, եւ ես այն ներկայացրել եմ Եվրոպական խորհրդարանում:
Քննարկեցինք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:
Ավելին>>
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը դրվել է ինստիտուցիոնալ հիմքի վրա:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսպիսին էր 7-րդ հեծանվային զբոսանքը 🚴
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ժողովրդավարությանն այլընտրանք չկա, եւ չի կարող լինել։
Ընդունել եմ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը:
Ավելին>>
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արդարության եւ արդարադատութան զգացում ձեւավորելու հարցում դատախազության առանցքային դերի մասին:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կառավարությունը 2,5 մլրդ դրամ հատկացրեց Երևանի մի շարք փողոցների նորոգման աշխատանքների համար:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կառավարությունը հաստատեց Լոռու եւ Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության կարգը:
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր՝ հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ընդունված է կոչել նաև Մայր օրենք կամ Հիմնական օրենք: Մայր օրենք կոչում են, որովհետև Սահմանադրություն ունեցող ցանկացած երկրում օրենքները պիտի բխեն հենց նրանից, սնվեն, կերակրվեն Սահմանադրության թեզերից, հայեցակարգերից ու դրույթներից:

Սահմանադրությունը հիմնական օրենք կոչում են, որովհետև ժողովրդապետական կամ ժողովրդավարական երկրներում դա միակ կամ այն քիչ օրենքներից է, որ սովորաբար ընդունվում է համաժողովրդական քվեարկության միջոցով, այսինքն՝ այս պարագայում ժողովուրդն է «կողմ» կամ «դեմ» քվեարկում օրենքին, ժողովուրդն է քվեարկությամբ ընդունում կամ մերժում այդ մայր կամ հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը:

Այսպիսի իրավակարգավորումներ են գործում նաև Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ մեր երկրում քաղաքացիների ամբողջություն ժողովուրդն է հանդես գալիս սահմանադիրի դերում: Ինչո՞ւ է այսպես և ո՞րն է սրա տրամաբանությունը: Սահմանադրություն ընդունելով և Սահմանադրության օգտին քվեարկելով՝ քաղաքացին և քաղաքացիների հավաքականություն ժողովուրդը նախ հայտարարում է, որ ստանձնում է պետություն ունենալու պատասխանատվությունը, պատրաստ է կրել այդ պատասխանատվությունը: Իսկ բուն Սահմանադրության տեքստում ժողովուրդն արտահայտում է իր պատկերացումը, թե ինչպիսին է պատկերացնում այդ պետությունը, նրա կառավարումը, ինչպիսին պետք է լինի այն ընդհանուր առմամբ և ինչ նախագիծ կյանքի կոչելու վրա ենք աշխատելու բոլորով:

Եվ երրորդ, ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ քաղաքացիները Սահմանադրության տեքստում պիտի արձանագրեն իրենց հիմնադրած և կառուցած պետության մեջ իրենց ապրելու կանոնները՝ քաղաքացի-պետություն հարաբերությունների, քաղաքացի-օրենք հարաբերությունների, քաղաքացի-քաղաքացի հարաբերությունների, մարդ-մարդ հարաբերությունների, մարդ-բնություն հարաբերությունների կանոնները:

Սահմանադրությունը, ըստ այդմ, քաղաքացիների հավաքական պայմանավորվածությունն է սեփական երկրում ապրելու կանոնների, իրավունքների և պարտականությունների մասին: Ինքնիշխան բառը, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, հենց այստեղից է ծագում: Ինքնիշխանը նա է, ով որոշում է տվյալ երկրում ապրելու կանոնները: Մեր երկրում ժողովուրդն է ինքնիշխան և այդպես է ոչ միայն դե յուրե, այլև 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո՝ նաև դե ֆակտո: Եվ այս փաստի հետ է, որ խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտի մեջ է մեր գործող Սահմանադրությունը:

Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում:

Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, և մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, և տվյալ պահին խոսում եմ ոչ այնքան տեքստային նորության, որքան դրա ստեղծման և ընդունման մեթոդի նորության մասին: Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին:

Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ:


https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2024/07/05/Nikol-Pashinyan-message-Constitution-Day/
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աճարկուտը հուլիսին կունենա արդիականացված ճանապարհ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատվածը
Տավուշի մարզում ներկա գտնվեցի բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին:
Ավելին>>
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Խաշթառակի համար այլընտրանքային կամուրջ է կառուցվում
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տեղի ունեցան երկրորդ բանակային խաղերը🇦🇲