Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin
4.34K subscribers
4.21K photos
90 videos
4 files
741 links
The official Telegram channel of the Mother See of Holy Etchmiadzin

www.armenianchurch.org/

facebook
www.facebook.com/holyetchmiadzin/

twitter
twitter.com/HolyEtchmiadzin

Inst
instagram.com/mother_see_of_holy_etchmiadzin
Download Telegram
🟣 Արևագալի ժամերգությունը Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը
🟣2026 թ․փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտեց իր աշխատանքները։
Հավաքի արդյունքում ժողովականները հանդես եկան հայտարարությամբ․
Կարդալ ավելին
ՄԱՀԱԶԴ
Ի Տեր ննջեց Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը

🟣 Խոր ցավով հայտնում ենք, որ փետրվարի 20-ին, կյանքի 85 տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ Սրբազան Հոր մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար:

Փետրվարի 23-ին, ժամը 17:00-ին Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա Եկեղեցու կարգը, իսկ փետրվարի 24-ին, ժամը 11:00-ին, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա՝ հուղարկավորության արարողությունը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ պատվիրակությանը

🟣 Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր երկրներից ժամանած Հայ Հեղափոխական Դաշնակցություն ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի:
Կարդալ ավելին
Կատարվեց Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հուղարկավորության արարողությունը

🟣 Փետրվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հուղարկավորության արարողությունը:

Առավոտյան Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան Գերաշնորհ Տ․ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը։

Սրբազան արարողության ընթացքում բարեհիշատակ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի աճյունը դրվեց Սուրբ Խորանի առջև և կատարվեց Սրբազան Հոր վերջին օծման կարգը: Սրբալույս մյուռոնով օծվեցին Տաթև արքեպիսկոպոսի ճակատը և աջ ձեռքը: Այնուհետև եկեղեցականաց դասը, բարձրանալով Սուրբ Խորան, իր վերջին հրաժեշտի խոնարհումը բերեց հանգուցյալ Տաթև Սրբազանին։

Շահան արքեպիսկոպոսն իր դամբանական խոսքում անդրադարձավ հանգուցյալ Սրբազանի կյանքին և գործունեությանը։
Կարդալ ավելին
Նոր նշանակում

🟣 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հովսեփ աբեղա Հակոբյանը, ազատվելով Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արգենտինայի հայոց թեմում։
Կատարվեց հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար

🟣 Փետրվարի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում՝ Հանգստյան ժամերգության ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի։

Եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված կոտորածի ենթարկված անմեղ հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։