Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin
4.29K subscribers
3.98K photos
88 videos
4 files
715 links
The official Telegram channel of the Mother See of Holy Etchmiadzin

www.armenianchurch.org/

facebook
www.facebook.com/holyetchmiadzin/

twitter
twitter.com/HolyEtchmiadzin

Inst
instagram.com/mother_see_of_holy_etchmiadzin
Download Telegram
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

🟣 Դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է:

Բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Պատարագիչն էր Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
Մայր Աթոռի սարկավագաց դասին


🟣 Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանի, Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։
Կարդալ ավելին
ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ


🔹Դեկտեմբերի 31
📍Ժամը 24։00 – Հանրապետական Մաղթանք (Միածնաէջ Մայր Տաճարում) և Նռնօրհնեքի արարողություն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում)։
🔹Հունվարի 1
📍Ժամը 10։00 – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Միածնաէջ Մայր Տաճարում։
🔹Հունվարի 4
📍Ժամը 11։00 – Կիրակնօրյա Սուրբ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում։
🔹Հունվարի 5
📍Ժամը 17։30 – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում։
🔹Հունվարի 6
📍Ժամը 10։30 – Հայրապետական Սուրբ Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն Միածնաէջ Մայր Տաճարում։
🔹Հունվարի 7
📍Ժամը 10։30 – Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Միածնաէջ Մայր Տաճարում։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը
Ամանորի առիթով
Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի ունեցավ նռնօրհնեքի արարողություն։