Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin
4.29K subscribers
3.98K photos
88 videos
4 files
715 links
The official Telegram channel of the Mother See of Holy Etchmiadzin

www.armenianchurch.org/

facebook
www.facebook.com/holyetchmiadzin/

twitter
twitter.com/HolyEtchmiadzin

Inst
instagram.com/mother_see_of_holy_etchmiadzin
Download Telegram
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց
Մայր Աթոռ ժամանած ուխտավորներին


🟣 Հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունը բաշխեց «Մեր ձևով» շարժման կողմից դեպի համայն հայության հոգևոր կենտրոն կազմակերպված ուխտագնացության հազարավոր մասնակիցներին։

🟣 Միածնաէջ Մայր Տաճարում Նորին Սրբության հանդիսապետությամբ կատարվեց միասնական աղոթք, որից հետո Վեհափառ Հայրապետն իր պատգամը բերեց ներկա ուխտավոր ժողովրդին։
Կարդալ ավելին
🟣 Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Վայոց Ձորի և Տավուշի թեմերի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի։

Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ հորդորելով հոգեխնամ իրենց առաքելությունն արդյունավոր իրականացնել և հայորդիների մեջ զորացնել հավատքը, միասնության ու խաղաղության ոգին։
Կարգալույծ է հռչակվել
Տ․ Արամ քահանա Ասատրյանը


Eng🇺🇸

Рус🇷🇺

🟣 Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:

🟣 Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝

ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,

բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,

գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,

դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:

🟣 Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:
Նոր Նշանակումներ

Eng🇺🇸

Рус🇷🇺

🟣 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։

🟣 Հոգեշնորհ Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը, ազատվելով Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում ստանձնած պարտականություններից, ուսումնառության է կոչվել Ֆինլանդիայում։

🟣 Հոգեշնորհ Տ․ Վիրապ աբեղա Սարգսյանն ուսումնառության է կոչվել Աթենքի պետական համալսարանում՝ ազատելով Քրիստոնեական դաստիարակության կետրոնում ստանձնած պարտականություններից։

🟣 Արժանապատիվ Տ․ Արամ քահանա Թիլիքյանը ծառայության է կոչվել Իսպանիայում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի իշխանության ներքո։
Կարևորությամբ ցանկանում ենք արձանագրել, որ նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է Հովհաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը՝ հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց։

Հորդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը։

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
տեղի կունենա քահանայական ձեռնադրություն


🟣 Հոկտեմբերի 26-ին, Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի։
Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վեց սարկավագներ:
Նախորդ օրը՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կկատարվի ձեռնադրվողների ընծայման կարգը:

🟣 Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի նաև Փրկչի Խաչափայտի մասունքը, որը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգություն։

🟣 Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին։
Կատարվեց քահանայական ձեռնադրություն

Eng🇺🇸

Рус🇷🇺

🟣 Հոկտեմբերի 26-ին՝ Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց քահանայական ձեռնադրություն:
Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց նաև Փրկչի Խաչափայտի մասունքը։

🟣 Պատարագիչն էր Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ:

🟣 Սուրբ Պատարագի ընթացքում Մակար Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:

🟣 Տիգրան սարկավագ Հակոբյանը վերակոչվեց Տեր Ավետիս քահանա, Սիմոն սարկավագ Իգիթյանը՝ Տեր Դավիթ քահանա, Գրիգոր սարկավագ Ավոյանը՝ Տեր Գառնիկ քահանա, Արթուր սարկավագ Օհանյանը՝ Տեր Մեսրոպ քահանա, Հակոբ սարկավագ Գևորգյանը՝ Տեր Հովհան քահանա և Հայկ սարկավագ Թովմասյանը՝ Տեր Նշան քահանա։
Կարդալ ավելին