Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin
4.33K subscribers
4K photos
88 videos
4 files
718 links
The official Telegram channel of the Mother See of Holy Etchmiadzin

www.armenianchurch.org/

facebook
www.facebook.com/holyetchmiadzin/

twitter
twitter.com/HolyEtchmiadzin

Inst
instagram.com/mother_see_of_holy_etchmiadzin
Download Telegram
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

Eng🇺🇸

Рус🇷🇺

🟣 Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) տնօրենների խորհրդի անդամներին ու բարերարներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ, ՀՕՖ-ի նախագահ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի և ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի ատենապետ Ռանդի Սապահ-Գուլյանի։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
ԱՀ պետական այրերին


🟣 Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի պետական այրերին և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
Կարդալ ավելին
Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների

Eng🇺🇸

Рус🇷🇺

🟣 Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարեց իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։ Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրյանի և Տ․ Տարոն քհն․ Հունանյանի հետ։

🟣 Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։

🟣 Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ։

🟣 Պարույր ավագ քահանա Ավետիսյան
Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի գործավար
🟣 Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ, իր օրհնությունն ու քաջալերանքը բերեց քահանա հայրերին, ովքեր հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից:
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների

🟣 Իշխանություններին սպասարկող լրատվական կայքերում տարածվել են Գերաշնորհ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններ։

🟣 Իշխանությունների կողմից՝ եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։

🟣 Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։

🟣 Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց
Մայր Աթոռ ժամանած ուխտավորներին


🟣 Հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունը բաշխեց «Մեր ձևով» շարժման կողմից դեպի համայն հայության հոգևոր կենտրոն կազմակերպված ուխտագնացության հազարավոր մասնակիցներին։

🟣 Միածնաէջ Մայր Տաճարում Նորին Սրբության հանդիսապետությամբ կատարվեց միասնական աղոթք, որից հետո Վեհափառ Հայրապետն իր պատգամը բերեց ներկա ուխտավոր ժողովրդին։
Կարդալ ավելին
🟣 Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Վայոց Ձորի և Տավուշի թեմերի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի։

Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ հորդորելով հոգեխնամ իրենց առաքելությունն արդյունավոր իրականացնել և հայորդիների մեջ զորացնել հավատքը, միասնության ու խաղաղության ոգին։
Կարգալույծ է հռչակվել
Տ․ Արամ քահանա Ասատրյանը


Eng🇺🇸

Рус🇷🇺

🟣 Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:

🟣 Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝

ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,

բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,

գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,

դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:

🟣 Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:
Նոր Նշանակումներ

Eng🇺🇸

Рус🇷🇺

🟣 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։

🟣 Հոգեշնորհ Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը, ազատվելով Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում ստանձնած պարտականություններից, ուսումնառության է կոչվել Ֆինլանդիայում։

🟣 Հոգեշնորհ Տ․ Վիրապ աբեղա Սարգսյանն ուսումնառության է կոչվել Աթենքի պետական համալսարանում՝ ազատելով Քրիստոնեական դաստիարակության կետրոնում ստանձնած պարտականություններից։

🟣 Արժանապատիվ Տ․ Արամ քահանա Թիլիքյանը ծառայության է կոչվել Իսպանիայում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի իշխանության ներքո։