Мкртчян 26
6.14K subscribers
7.29K photos
2.62K videos
1 file
3.79K links
🇦🇲
Download Telegram
📌 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին` ժամը 17։15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ |mil.am|
#Азербайджан | Франция приняла решение отозвать для консультаций своего посла в Азербайджане ввиду продолжающихся в последние месяцы односторонних действий Азербайджана, наносящих вред отношениям между нашими двумя странами.

Полное заявление ➡️ fdip.fr/QYDzm2dX
⚡️Парламент Грузии принял законопроект об «иноагентах» в первом чтении

📌За проголосовали 83 депутата, против — 0.

📌Депутаты от оппозиции покинули зал перед голосованием после словесной перепалки.
Ռուս խաղաղապահներին ժամանակից շուտ դուրս բերելու որոշումը կայացվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից։

Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ՌԴ-ն համապատասխան միջոցներ են ձեռնարկում դրա իրականացման համար։

[Հիքմեթ Հաջիև]
🇦🇲🇪🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, սահմանազատման գործընթացին: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Տոյվո Կլաարը ևս մեկ անգամ նշել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ համապարփակ ու տևական կարգավորման նպատակով, ինչպես նաև 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը մեկնարկի պայմանավորվածությանը: |primeminister.am|
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար։

📌📌ԼՂ-ում խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախբմին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր էին հատկացվել Գորիսում և Սիսիանում: Քանի որ ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, հասկանալիորեն, չի կարող մնալ նաև ՀՀ-ում:

[Արմեն Գրիգորյան]
🇦🇲🇺🇸 Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով

📌«Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրած կյանքերը, և վերահաստատում ենք այն երբեք չմոռանալու մեր խոստումը։

📌«Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը։ Մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկն ապրելուց հետո՝ վերապրածները սկսեցին կառուցել ավելի լավ ապագա մեր աշխարհի համար։ Քաջությամբ և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը։ Նրանք ամրապնդեցին երկրների կառուցվածքն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր երկրում: Եվ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ վստահ լինելու, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվի:

📌Սա մնում է մեր հանդիսավոր ուխտը։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ անհանդուրժողականության դեմ», - նշված է ուղերձում: |factor.am|
🇦🇲🇺🇸 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, և հանդիպումը որևէ գաղտնի օրակարգ չի ունեցել:
Վարչապետ Փաշինյանը նաև դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:
Զրուցակիցներն ընդգծել են 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կարևորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում: Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաև նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը:
Քննարկվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն արտահայտում է 2023 թ. հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր պայմանավորվածություններն առ այն, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքով: Այս պայմանավորվածություններն արտահայտված են նախագահ Միշելի՝ վերոնշյալ հանդիպմանը հաջորդած հայտարարությունում: |primeminister.am|
🇦🇲🇪🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Կոոպմանի այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն այս առումով առանցքային է համարել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը և շեշտել ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Կոոպմանի այցը կնպաստի միջոցառումների ծրագրի և օրակարգի ձևավորմանն ու դրա հետագա առաջմղմանը:

Խերտ Յան Կոոպմանը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը՝ ի նպաստ մեր երկրի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական աճի: Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը համոզմունք է հայտնել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: |primeminister.am|
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔷 Միրգ-բանջարեղենից մինչև հիգիենայի պարագաներ. չնայած բացօթյա ապօրինի առևտրի օրենսդրական արգելքին՝ շատ քաղաքացիներ շարունակում են զբաղվել փողոցային առևտրով։

🔷 Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հետ հերթական ստուգայցով տարածքի քրոնիկ հասցեներում էր։
‼️Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն.

📌Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան:

📌«Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների գործունեությունը կդադարեցվի:

[Հայկ Կոնջորյան]
🙃 Չի տալիս, մենք կստիպենք Փաշինյանին հրաժարական տալ։

Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելը։ Կգնամ, կխոսեմ պատգամավորների հետ, կորոշենք։

Մենք խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անելու...

Ես գիշերը այստեղ եմ մնալու։

[Բագրատ Գալստանյան]
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ովքե՞ր եւ ինչու՞ են այսօր իշխանափոխություն տենչում։
Forwarded from Civic News
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🙂Քաղաքական գործիչ Գալստանյանը Քոչարյանի խմբակցության պատգամավորների հետ մտնում է հյուրանոց՝ անձամբ հանդիպելու Ռոբերտ Քոչարյանին.
🙃 Բագրատ Գալստանյանը վաղվանից ամբողջ Հանրապետությունը պարալիզացնելու կոչ արեց։

«Գիշերը կարող եք մնալ հրապարակում, ձեզ համար զբաղմունք կլինի, կզբաղվեք։ Ովքեր հոգնած են՝ թող գնան տուն, քնեն։

Առավոտյան ժամը 10-ից բոլոր հնարավոր վայրերում անհնազանդութայն ակցիաներ ենք իրականացնելու։

Ուսանողներ, դուք էլ դասադուլ արե՛ք, աշխատողներ գործադուլ արե՛ք։ Մի 2-3 օր, շատ չէ ու մենք կհասնենք մեր ուզածին»,- հայտնեց նա։
Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հարցադրում է արել՝ բաղկացած 3 կետից:

«Մինչև մեզ սուրճի հրավիրելը և, ինչպես շարժման առաջնորդն էր ասում, առանց ագրեսիայի ու հայհոյանքի զրուցելը, խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցերին: Համարենք նախնական զրույց:

1. Քայլերթի մեկնարկից ի վեր մինչ այս պահը որքանո՞վ է այս շարժումը նպաստել Հայաստանի անվտանգությանը և արտաքին միջավայրում մեր դիրքերի ամրապնդմանը:

2. Որքանո՞վ է նպաստել ազգային համերաշխությանն ու միասնականությանը, ատելության նվազմանը (որքան հիշում եմ, ի սկզբանե հայտարարվում էր, որ սա միասնականության և համերաշխության շարժում է

3. Որքանո՞վ է նպաստել Հայ առաքելական սուրբ եկեղեցու հեղինակությանն ու նրա նկատմամբ վստահությանը:

Հարցերը տվել եմ առանց հեգնանքի՝ կոնկրետ ու անկեղծ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Հուսով եմ՝ շարժման համակիրները, ականջալուր լինելով շարժման առաջնորդի կոչին, պատասխանների մեջ կլինեն անկեղծ, կոռեկտության սահմաններից դուրս չեն գա և իրենց կպահեն քրիստոնյային ու պարկեշտ հայ մարդուն հարիր ձևով»։