Ես սովորաբար նման գրառումներ չեմ անում, բայց քիչ առաջ տեղի ունեցածը ծակեց աչքս:
«Տոտենհեմը» պատասխան խաղում հաղթեց «Աթլետիկոյին», բայց 2 խաղերի արդյունքով լքեց պայքարը ՉԼ-ում: Խաղի ավարտից հետո Տուդորը չմոտեցավ Սիմեոնեին, չսեղմեց գործընկերոջ ձեռքը ու միանգամից մտավ թունել: Հա, ֆուտբոլ է, էմոցիաներ են, տխուր էր, որ չեն անցել հաջորդ փուլ: Բայց դե ֆուտբոլում կան բաներ, որ պետք ա պահել: Միգուցե խաղը նայողների 99 տոկոսի համար անպետք դրվագ էր, բայց իմ ուշադրությունը գրավեց: Եթե դու պարտվում ես ու չես կարողանում մեջդ ուժ գտնել և սեղմել գործընկերոջդ ձեռքը, ուրեմն մի բան էն չի: Երևի արժանի ես էդ պարտությանը:
Ինչքան գիտեմ, 2 մարզիչների մեջ նախկինում կոնֆլիկտ չի եղել, որ մտածեի, թե դա յա պատճառը: Զուտ աչք ծակող դրվագ էր, սիրուն չէր:
ՉԼ քառորդ եզրափակիչում շատ հետաքրքիր հանդիպումներ են մեզ սպասվում:

❤32
🇦🇲-🇧🇾
Բելառուսի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն նախկինում եղել է Հայաստանի հավաքականում խաղացող և խաղացած 5 ֆուտբոլիստների մարզիչը:
Գիտե՞ք՝ ովքեր են այդ ֆուտբոլիստները: Մտեք հղումով և հայտնեք ձեր կարծիքը: ⬇️
https://www.instagram.com/reel/DWYidCoDChX/?igsh=MXFsaTRrenpoZml4OA==

❤14👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կամո Հովհաննիսյանը հավաքականում խաղերի քանակով հավասարվեց Հենրիխ Մխիթարյանին 🇦🇲
❤29👍9👏3🥴1
Մրցավար, որն ամենաշատն է հանդիպել հայկական թիմերին:
4 խաղ Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ, ինչպես նաև 3 այլ միջազգային հանդիպում: ⬇️
https://www.instagram.com/reel/DWi-czWjLap/?igsh=bTRkYzJocmR1YzRj

❤14👎1😢1
Չեմ հավատում 😂
Մայկոնը էջիս քվեարկության արդյունքով կիսվել ա իրա էջում: 😎😂💪🏻

❤63😁24🔥13👍2🤩2
Երիտասարդական հավաքականում մարզչական փոփոխության ժամանակն է
Բոլորս գիտենք, թե Արմեն Գյուլբուդաղյանցի ավանդը որքան մեծ է հայ ֆուտբոլիստների զարգացման գործում: Բազմաթիվ սերունդներ է կրթել և շարունակում է կրթել, բայց...
Հետաքրքիր է, որ Գյուլբուդաղյանցի աշխատանքը ԲԿՄԱ-ում այնքան էլ վատ չի ստացվում, իսկ ահա երիտասարդական հավաքականում ուղղակի տխուր է ամեն ինչ: ԲԿՄԱ-ում ամենօրյա աշխատանքը արդյունավետ է ստացվում, իսկ հավաքականը Գյուլբուդաղյանցի ժամանակաշրջանում 14 խաղում այդպես էլ չի կարողացել գոնե 1 հաղթանակ տանել: Ընդամենը 2 ոչ-ոքի և 12 պարտություն:
Ամիսներ առաջ երիտասարդական հավաքականը շատ մոտ էր նոր մարզիչ ունենալուն, անգամ թեկնածուի անունն էի գրել, բայց վերջին պահին փոփոխությունը չկայացավ:
Մաս 1

❤21👍4🥴1
Իմ կարծիքով Գյուլբուդաղյանցը պետք է շարունակի աշխատանքը ԲԿՄԱ-ում, իսկ երիտասարդական հավաքականում նոր մարզչի ժամանակն է: Եթե ասում ենք, որ երիտասարդական հավաքականի գլխավոր խնդիրներից է ազգայինին ֆուտբոլիստներ մատակարարելը, ապա նույնը կարող է լինել մարզչի պարագայում: Ունենք երիտասարդ ու հեռանկարային հայ մասնագետներ, որոնք վաղ, թե ուշ պետք է շանս ստանան:
Շատ է խոսվում այն մասին, որ Գյուլբուդաղյանցը երիտասարդականում հիմնականում ԲԿՄԱ-ի խաղացողներին է օգտագործում, և շատերը տուժում են: Այստեղ էլ կա ճշմարտություն: Չեմ կարծում, թե մարզիչը միտումնավոր է առաջնահերթություն տալիս ԲԿՄԱ-ի խաղացողներին, բայց, երբ ամենօրյա աշխատանքը նրանց հետ է, ենթագիտակցորեն ընտրությունը հիմնականում հենց ԲԿՄԱ-ի խաղացողների վրա էլ կանգ է առնում:
Մաս 2

❤22👎2