#MS_INSIDE
3.22K subscribers
3.89K photos
1.16K videos
584 links
Download Telegram
Աշտարակի և հարակից բնակավայրերի երեխաների համար լավ նորություն կա: Աշտարակ քաղաքում բացվում է ֆուտբոլի մարզադպրոց, ինչը հնարավորեւթյուն կտա տեղի երեխաներին զբաղվել սիրելի գործով և գնալ երազանքի հետևից: 😍⚽️
31🔥16👍3
Եղիշե Մելիքյանը հայտնեց, որ Գոռ Մատինյանը, Նարեկ Հովհաննիսյանը և Կառլեն Հովհաննիսյանը հրավիրվելու են Հայաստանի ազգային հավաքական:

Շատ ուրախ եմ այս ֆուտբոլիստների համար: Երեքն էլ արժանի են ազգային թիմի շունչը զգալուն: Ցավոք, Մատինյանը վերջին շրջանում գրեթե չի խաղում, բայց նա ապացուցել է, որ ունի շատ լավ որակներ հետագայում մեզ զգալի օգուտ տալու համար:

Նարեկի տաղանդը տեսանելի է բոլորի համար: Առաջիկա հավաքին մասնակցելը շաատ-շատ կարևոր է նրա համար: Ապագայում կասեմ՝ ինչու: 🤫😉

Կառլենը պետք է փոխարինի Իվուին: Պարոն Մելիքյանն այդպես ասաց: Հասկանում ենք պատասխանատվության չափը, բայց հենց նման դեպքերում պետք է բաց չթողնել հնարավորությունը:

Սա շանս է երիտասարդ ֆուտբոլիստների համար, որոնք պետք է ամեն ինչ անեն մարզչական շտաբին ապացուցելու համար, որ իրենք կարող են օգուտ տալ հավաքականին:

Մաս 1
45👍2❤‍🔥1
Ֆուտբոլը բաղկացած է տարատեսակ բաղադրիչներից: Այդ բաղադրիչներից մեկն էլ այն է, որ, երբ շանս ես ստանում, պետք է ատամներով կառչես և այն բաց չթողնես: Հաջողություն եմ մաղթում մեր տղաներին: Կվայելեք ազգային հավաքականում լինելու հրաշալի զգացողությունները և Աստծո կամոք կցուցադրեք ձեր լավագույն որակները: 🇦🇲💪🏻

Մաս 2
66
«Նոր Հաճն» ֆուտբոլային ակումբը հայտարարել է 5-ից 8 տարեկան երեխաների ընդունելություն: Մարզումներն անցկացվում են Նոր Հաճնում:
32👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նոր մանկապատանեկան ֆուտբոլային ակադեմիա, որը նախատեսված է 3-12 տարեկան պատանիների համար: Համագործակցում են տարբեր միջազգային ակումբների հետ: Ավելի մանրամասն՝ ակադեմիայի պաշտոնական սոցիալական էջերում: Գրանցումը և վճարումը՝ օնլայն տարբերակով:

https://www.instagram.com/reel/DVG5rP4iL5b/?igsh=b2d0Zm1zend0czZz
16👍5
Խաղարկություն 🇦🇲🇧🇾‼️‼️‼️

Ես ու Էդմոնը instagram-ում համատեղ խաղարկություն ենք անում: Մեր էջերի հղումները դնում եմ, ցանկության դեպքում միացեք և մասնակցեք խաղարկությանը: ⬇️⬇️⬇️

https://www.instagram.com/p/DV3BGASDCnb/?igsh=MWRqNTNqeWZ6Y3M2aw==
10
🇩🇪🇦🇲
Ռեգիոնալլիգայի 26-րդ տուրում «Հանովեր 2»-ը 4-0 հաշվով հաղթեց «Յեդելոհին»: 4-րդ գոլը խփեց Մարկ Գևորգյանը:
30🔥14👍1
🇩🇪⚽️
🏟️ Stuttgart - RB Leipzig
22:30
🖥️ Fast Sports 2
16
💪🏻💪🏻💪🏻
🔥138👎1🏆1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
The wrestler-footballer in the Armenian Premier League 🤼⚽️
15🤣6🙉1
🏟️ Arsenal - Bayer Leverkusen
23:45
🖥️ Fast Sports 2
16
Media is too big
VIEW IN TELEGRAM
Memorable Champions League Days for Kasper Hjulmand and Henrikh Mkhitaryan 🌟
15🔥8
Ձեր երեխան UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակչի լեգենդների հետ նույն դաշտում🏆⚽️

Միայն հայ փոքրիկների համար Mastercard-ը տալիս է բացառիկ հնարավորություն իրականացնելու անիրական թվացող երազանք🥹

Եթե Ձեր փոքրիկը 7-9 տարեկան ֆուտբոլի սիրահար է, ապա նա կարող է ֆուտբոլի աստղերի ուղեկցությամբ դուրս գալ UEFA Champions League Final 2026-ի մարզադաշտ՝ Բուդապեշտում 🇭🇺

Ինչպե՞ս մասնակցել մրցույթին.

1. Մուտք գործեք Ձեր Instagram-ի էջ և բաժանորդագրվեք @mastercard_armenia էջին։
2. Նկարահանեք մինչև 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որտեղ Ձեր երեխան մեկնաբանում է UEFA Champions League 2026-ի խաղերից որեւէ մեկը։
3. Տեղադրեք տեսանյութը ինստագրամյան Ձեր բաց օգտահաշվում, նշեք @mastercard_armenia էջը և ավելացրեք #Priceless հեշթեգը։ 🎥

❗️Կարևոր պայմաններ.

Երեխայի տարիքը` 7–9 տարեկան։
Հասակը` 105–135 սմ։
Մրցույթի ժամկետները` մարտի 13-ին` ժամը 20:00-ից մինչև մարտի 31-ը` ժամը 23:59։

Մաս 1
10
Ուշադրություն՝ Հայտերը ընդունվում են միայն երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից. երեխան իր ինստագրամյան օգտահաշվով չի կարող հայտ ներկայացնել:

Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար՝ հղումը բիո-ում:

https://www.instagram.com/p/DV8oYUSCKu_/?igsh=ZXR5YWhxdjVteWgz

https://www.facebook.com/share/p/1GiBiLuCZy/?mibextid=wwXIfr

Մաս 2
7
Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ «Միդտյուլան» - «Նոթինգհեմ» պատասխան խաղի մրցավարների տեսուչ: 🇦🇲

Խաղը մեկնաբանելու եմ ես: Վաղը՝ ժամը 21:30-ին Fast Sports 1-ով:
29
Ես սովորաբար նման գրառումներ չեմ անում, բայց քիչ առաջ տեղի ունեցածը ծակեց աչքս:

«Տոտենհեմը» պատասխան խաղում հաղթեց «Աթլետիկոյին», բայց 2 խաղերի արդյունքով լքեց պայքարը ՉԼ-ում: Խաղի ավարտից հետո Տուդորը չմոտեցավ Սիմեոնեին, չսեղմեց գործընկերոջ ձեռքը ու միանգամից մտավ թունել: Հա, ֆուտբոլ է, էմոցիաներ են, տխուր էր, որ չեն անցել հաջորդ փուլ: Բայց դե ֆուտբոլում կան բաներ, որ պետք ա պահել: Միգուցե խաղը նայողների 99 տոկոսի համար անպետք դրվագ էր, բայց իմ ուշադրությունը գրավեց: Եթե դու պարտվում ես ու չես կարողանում մեջդ ուժ գտնել և սեղմել գործընկերոջդ ձեռքը, ուրեմն մի բան էն չի: Երևի արժանի ես էդ պարտությանը:

Ինչքան գիտեմ, 2 մարզիչների մեջ նախկինում կոնֆլիկտ չի եղել, որ մտածեի, թե դա յա պատճառը: Զուտ աչք ծակող դրվագ էր, սիրուն չէր:

ՉԼ քառորդ եզրափակիչում շատ հետաքրքիր հանդիպումներ են մեզ սպասվում:
32
🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇦🇲
Ֆինն Գերագուսյանը «Օլդ Թրաֆորդում»

Անգլիայի մինչև 18 տարեկանների գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Սանդերլենդը» 2-3 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Գերագուսյանը «Սանդերլենդի» մեկնարկային կազմում էր:
44👍1
Fast Sports 1 😎
14