#MS_INSIDE
3.13K subscribers
3.71K photos
1.11K videos
567 links
Download Telegram
Forwarded from Fast Sports
11
🇮🇹🇦🇲
Ա Սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» կհյուրընկալվի «Ջենոային»:


Հենրիխ Մխիթարյանը «Ջենոայի» դեմ 8 խաղում գրանցել է 5 հաղթանակ, 3 ոչ-ոքի: 2020 թվականի նոյեմբերի 8-ին(Մեզ համար շատ սև օր) Հենոն «Ռոմայի» կազմում «Լուիջի Ֆեռարիս» ստադիոնում 3 գոլ խփեց Ջենոայի դարպասը: Դա թոփ լիգաներում Մխիթարյանի միակ հեթ-տրիկն է:

«Ջենոան» հարուստ պատմություն ունեցող ակումբ է, բայց թիմի ներկայիս կազմի ռմբարկուն ընդամենը 10 գոլ խփած Կալեբ Էկուբանն է: Եվս 1 գոլ, և գանացին կհավասարվի Ջոն վանտ՛ Սխիպին: Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը «Ջենոայում» խփել է 11 գոլ:

«Ջենոա» - «Ինտեր» խաղը կմեկնարկի ժամը 21:00-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում:
19
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🔝
27👏12👎2
Լենարտ Կառլը 2025/26 մրցաշրջանի գլխավոր բացահայտումն է: 💎

17-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» և Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում նախորդ 9 խաղում խփել է 7 գոլ և կատարել 1 ասիստ:

Կառլը Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը 3 խաղում անընդմեջ գոլ է խփել:

Ովքեր ուշադիր հետևել են նրա խաղին, կփաստեն, որ նման հիանալի վիճակագրությունն անգամ երկրորդ պլան է մղվում այն փայլուն ու խելացի խաղի համեմատ, որը ցույց է տալիս Կառլը:
37
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇴🇦🇲
Նարեկ Գրիգորյանի ասիստը:
🅰️

Ռումինիայի առաջնության 20-րդ տուրում «Ֆարուլը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «ՈՒՏԱ Արադի» հետ: Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում կատարեց: Ընթացիկ մրցաշրջանի 17 խաղում Նարեկը խփել է 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:
24👍1
The Guardian-ը կազմել է 2025 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկը:

Ժյուրիի կազմում են եղել հանրահայտ նախկին ֆուտբոլիստներ, լրագրողներ, ինչպես նաև մարզիչներ, որոնց թվում է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը:
41👍8👏3
instagram-իս էջում հարց ու պատասխան ենք անում: Կարող եք միանալ:)
20
21👏20🔥4❤‍🔥1
📍🏟️
29🔥3
🇵🇱🏟️
17.12.25
Dynamo Kiyv 🇺🇦-🇦🇲 Noah
Matchday -1
40🔥11💯3😁2
«Նոան» արդեն պաշտոնապես Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում է:

Շնորհավորում եմ ակումբի ներկայացուցիչներին ու երկրպագուներին, ինչպես նաև հայկական ֆուտբոլի բոլոր սիրահարներին:

Ափսոս, որ չստացվեց լավ նոտայով ավարտել լիգայի փուլը: Մյուս կողմից էլ ուրախացնող է, որ նախորդ խաղում հաղթանակն ապահովել էր այնքան միավոր, որ այս խաղից առաջ էլ գրեթե կասկած չկար վերջնական հաջողության հարցում:

Առաջին անգամ ունենալու ենք եվրագավաթային գարուն(Չնայած դեռ ձմեռ է լինելու:)): Դա այս պահին ամենաուրախացնող հանգամանքն է: Մնացածի մասին ավելի ուշ...
🔥4328❤‍🔥4👍3👎2😁1
Էդուարդ Սպերցյանն արձակուրդի ընթացքում հանդիպել է Զլատան Իբրահիմովիչին: 😎
72❤‍🔥13🤓6
#MS_INSIDE

Նարդին Մուլահուսեյնովիչի ծառայություններով հետաքրքրված են լեհական «Լեգիան», «Պոգոնը» և «Ռակովը»:


Իմ տեղեկություններով «Նոան» դեռևս որևէ ակումբի կողմից պաշտոնական առաջարկ չի ստացել:

Legia, Pogon and Rakow are interested in Nardin Mulahusejnovic. Noah hasn’t yet received an official offer.
39👎8🫡1
#MS_INSIDE

Հայկական ֆուտբոլի չվերացող խնդիրներից մեկը կրկին շատ արդիական է: «Վանի» ֆուտբոլիստները 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: Ակումբի ապագան շատ մշուշոտ է:

Ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել, քանի որ որքան էլ ինձ համար ցավալի է, բայց այս տեղեկությունը ճշտելու կարիք չունի: Վերջին օրերի ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել այն մասին, որ անձնակազմն ամիսներ շարունակ չի ստացել իր հասանելիք գումարը:
🤬33😱105👎2😡2😁1🥴1🐳1😨1
🇮🇱🇦🇲
Միրանյանի 4-րդ գոլը Իսրայելի առաջնությունում:


Իսրայելի առաջնության 15-րդ տուրում «Սախնինը» 3-0 հաշվով հաղթեց «Աշդոդին»: Երկրորդ գոլը խփեց Արթուր Միրանյանը:
37👍4🔥4🥴1
«Վանի» ֆինանսական խնդիրների մասին գրելուց հետո 24/7 ռեժիմով նույն կարգի բողոքներ եմ ստանում «Արարատի» և «Լեռնային Արցախի» մասին: Ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում:

Ակումբների հարգելի ներկայացուցիչներ, ինձնից մի նեղացեք: Դուք գիտեք, որ ես չեմ մտնում ձեր ներքին խոհանոցը: Դա իմը չի: Դուք գիտեք, որ, եթե ես իմ աշխատանքին նման մոտեցում ցուցաբերեմ, շատ ավելի հետաքրքիր բաներ կգրեմ, բայց չէ...

Փոխարենը մի ձև տեղ հասցրեք ձեր ղեկավարներին, որ տեղներից շարժվեն: Թե չէ ես շատ զբաղված մարդ եմ ու ես էլ չեմ ուզում օրը 24 ժամ էս նույն թեմայով նամակներ ստանամ տասնյակ ֆուտբոլիստներից ու այլ աշխատակիցներից: Ժամանակս ավելի լավ բաների վրա եմ ուզում ծախսել:

Հուսով եմ՝ ըմբռնումով մոտեցաք: Շնորհակալ եմ:
58👍14🤣11👎2
3000 😍🙏🏻

Շնորհակալ եմ
62❤‍🔥24👍9🥰21🆒1
🎁ԱՄԱՆՕՐՅԱ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ բարեկամներ,

🎄Նոր տարվա նախօրեին խաղարկում ենք Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը, որը գնվել է ‘’Ինտերի’’ միլանյան ֆանշոփում։

Մասնակցության համար բաժանորդագրվեք հետևյալ երեք տելեգրամյան ալիքներին՝
Fut23.am
В Армении есть футбол
#MS_INSIDE

և սեղմեք «ՄԽԻԹԱՐՅԱՆ» կոճակը։

Արդյունքները կամփոփենք Հունվարի 5-ին։
15👍3💯3
#MS_INSIDE pinned «🎁ԱՄԱՆՕՐՅԱ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛ բարեկամներ, 🎄Նոր տարվա նախօրեին խաղարկում ենք Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը, որը գնվել է ‘’Ինտերի’’ միլանյան ֆանշոփում։ Մասնակցության համար բաժանորդագրվեք հետևյալ երեք տելեգրամյան ալիքներին՝ Fut23.am В Армении есть…»
Ուժեղ թիմը 🇦🇲🇦🇲🇦🇲💪🏻💪🏻💪🏻👏🏻👏🏻👏🏻
35❤‍🔥17🔥7👍6😈2