#MS_INSIDE
3.23K subscribers
3.89K photos
1.15K videos
584 links
Download Telegram
©️ Իվան Կարպով

🎙️ «Սաութհեմփթոնն» այսօր 12 միլիոն եվրոյով պաշտոնական առաջարկ է կատարել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար:
64🙏12
Media is too big
VIEW IN TELEGRAM
Պե՞տք է Էդուարդ Սպերցյանը տեղափոխվի «Սաութհեմփթոն», թե՞ ոչ: Դրական և բացասական կողմերի մասին:
👍218🔥1
🇮🇱🇦🇲
Արթուր Միրանյանը նորամուտը նշեց «Բնեյ Սախնինում»:


Միրանյանը խաղադաշտ դուրս եկավ 65-րդ րոպեին, երբ «Բնեյ Սախնինը» պարտվում էր 1-4 հաշվով: Խաղն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ «Մաքքաբի Բնեյ Ռայնայի»:
17👎3🤬3👏1🗿1😡1
21-րդ դարում Հայաստանի Ազգային հավաքականի լավագույն հանդիպումները: Եզրափակիչ 🇦🇲
Anonymous Poll
14%
Սլովակիա 🇸🇰-🇦🇲 Հայաստան 0-4 (2011թ)
65%
Դանիա 🇩🇰-🇦🇲 Հայաստան 0-4 (2013թ)
21%
Ուելս 🏴󠁧󠁢󠁷󠁬󠁳󠁿-🇦🇲 Հայաստան 2-4 (2019թ)
5
Մեկնարկել է նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը: Մասնակցում է 16 թիմ, որոնցից 8-ը վարպետ թիմեր են: Ավելի կոնկրետ, Բարձրագույն խումբը ներկայացնող ակումբների երկրորդ թիմերը չեն:

Սա վերջին տարիների ամենահետաքրքիր առաջնություններից մեկն է լինելու, եթե ոչ ամենահետաքրքիրը: Նաև թիմերի կազմերն են շատ ավելի մրցունակ: Մի քանի օրինակ բերեմ՝

🔸 Սյունիք
Համլետ Ասոյան
Արմեն Հովհաննիսյան

🔹 Հայք
Ալեքս Ջունիոր
Վարդան Արզոյան
Խուան Բրավո
Արմեն Նահապետյան
Աշոտ Քոչարյան

🔸 Սարդարապատ
Արմեն Սարգսյան
Լևոն Վարդանյան

🔹 Լեռնային Արցախ
Արմեն Մանուչարյան
Ռումյան Հովսեփյան
Ախմեդ Ջինդոյան

🔸 Անդրանիկ
Սևակ Ասլանյան
Էրիկ Պետրոսյան
Ջոնել Դեսիրե
38👎2
#MS_INSIDE Here We Go

Արտակ Օսեյանը կլինի «Փյունիկի» նոր գլխավոր մարզիչը:
31😁21👎8🤣6
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արտակ Օսեյանի՝ «Փյունիկը» գլխավորելու մասին:
17
+1
40👍6🔥3👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Դանիել Աղբալյանի 🔥 փոխանցումը 🧠
34👍4
Հետո էլ ասում են հայկական ֆուտբոլը հետաքրքիր չի: 😀

Վերջին 1 ամսում հայկական ֆուտբոլի վերաբերյալ տված տեղեկությունների շնորհիվ facebook-իս էջը 1 միլիոն այցելություն է ունեցել:
33🔥12👍4👏4😁2
#MS_INSIDE

Իմ ունեցած տեղեկություններով Գոռ Մալաքյանը որոշել է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:


31-ամյա Մալաքյանը խաղացել է «Փյունիկում», «Ալաշկերտում», «Շիրակում», ուկրաինական «Ստալում», «Արարատ-Արմենիայում» և «Արարատում»:

250-ից ավելի խաղ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, 18 խաղ Հայաստանի ազգային հավաքականում:
18👍8👏3
#MS_INSIDE

Արտակ Օսեյանի մարզչական շտաբում են լինելու Գոռ Մալաքյանը, Արթուր Ավագյանը և Արթուր Մկրտչյանը:


Արթուր Մկրտչյանը և Օսեյանը երկար տարիներ եղել են Վարդան Մինասյանի մարզչական շտաբում:

Գոռ Մալաքյանն իմ տեղեկություններով որոշել է ավարտել կաիերան, որպեսզի միանա «Փյունիկի» մարզչական շտաբին:

Արթուր Ավագյանն էլ աշխատում էր «Փյունիկի» համակարգում:
30🤣3👎2🥴2
#MS_INSIDE

Հայաստանի ազգային հավաքականում Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբում են ընդգրկվելու Ռոման Մոնարյովը, Աղվան Այվազյանը, Ստեփան Դեմիրճյանը:

Հավաքականի նախկին մարզչական շտաբից մնալու է միայն ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Ռոման Բերեզովսկին չի լինելու Մելիքյանի շտաբում:
31🤔15👎7
Երբ համաշխարհային ֆուտբոլում գերաստղերը հեռանում են հարազատ ակումբներից, կամ ավարտում կարիերան, հուզիչ գրառումների պակաս չի լինում: Իհարկե, շատ նորմալ և տրամաբանական քայլ է: Բայց ոչ պակաս կարևոր է այս տղաների մասին էլ մի քանի տող գրելը:

Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Վարազդատ Հարոյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում, Արման Հովհաննիսյանն ու Գոռ Մալաքյանն էլ առհասարակ հրաժեշտ տվեցին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերային: Արմանի վերաբերյալ դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել, եթե չեմ սխալվում: Բայց նա էլ է հեռանում:

Մաս 1
20👎1😢1
Վերոնշյալ 3 ֆուտբոլիստները տարբերվող կարիերա են ունեցել, բայց նրանց կարևոր իրողություն է միավորում: Վստահաբար շատերդ հիշում եք «Փյունիկի» այն տարիները, երբ հավաքականի շատ ֆուտբոլիստներ խաղում էին կողք կողքի: Այդ սերնդից քիչ խաղացողներ են դեռևս շարունակում կարիերան՝ Վատոն, Տարոն Ոսկանյանը, Էդգար Մալաքյանը և Կամո Հովհաննիսյանը: Հասկանալի է, որ նրանց էլ երկար ժամանակ չի մնացել կարիերան ավարտելու համար:

Չմոռանանք, որ վերջերս կարիերան ավարտեց նաև Արտակ Եդիգարյանը: Ուղղակի պետք է շնորհակալություն հայտնել այս բոլոր խաղացողներին: Կապ չունի՝ նրանցից ով ինչքան է առաջ գնացել: Նրանք հավաքական կերպով ներկայացել են մեզ և շատ հիշարժան պահեր են պարգևել:

Եվս մեկ անգամ շնորհակալություն տղաներին, հաջողություն իրենց ընտրած հետագա ճանապարհի ընթացքում:

Մաս 2
38💯2👍1👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲
Բանդիկյանի առաջին ասիստը ԲԿՄԱ-ում 🅰️


Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլում ԲԿՄԱ-ն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով պարտվեց «Ակրոնին»:

Առաջին անգամ ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում հայտնված Արտյոմ Բանդիկյանը գոլային փոխանցում կատարեց:
31👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արտյոմ Բանդիկյանը ճանաչվել է «Ակրոն» - ԲԿՄԱ խաղի լավագույն ֆուտբոլիստ: 🇦🇲👏🏻

ԲԿՄԱ-ում այս մրցաշրջանում հետաքրքիր ավանդույթ կա: Յուրաքանչյուր խաղից հետո թիմի ավագ Իգոր Ակինֆեևը պարգևատրում է տվյալ խաղում թիմի լավագույն ֆուտբոլիստին:

Այս անգամ հաղթական գլխարկը բաժին հասավ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին:
45
🇷🇸🇦🇲 ⭐️
Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ:


«Ցրվենա Զվեզդան» հաղթահարեց «Լեխի» արգելքը և փլեյ-օֆֆում կխաղա Կիպրոսի «Պաֆոսի» հետ:

Նաիրը հերթական անգամ մասնակցեց ամբողջ խաղին: Թիկնիզյանին առնվազն կտեսնենք Եվրոպա լիգայի լիգայի փուլում, բայց իհարկե մենք Չեմպիոնների լիգայի ախորժակ ունենք: 😀
49🔥11
🇸🇰🇦🇲
Բարսեղյանի վրիպումը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Սլովանին» զրկեց ՉԼ փլեյ-օֆֆ փուլի ուղեգրից: 😔


«Սլովանը» պարտվեց «Կայրաթին» և կխաղա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում:
😱18😢153😁2💔1