#MS_INSIDE
3.22K subscribers
3.89K photos
1.16K videos
584 links
Download Telegram
21-րդ դարում Հայաստանի ԱԶԳԱՅԻՆ հավաքականի լավագույն հանդիպումները: 🇦🇲
Anonymous Poll
33%
Հայաստան 🇦🇲-🇸🇰 Սլովակիա 3-1 (2010թ)
52%
Իտալիա 🇮🇹-🇦🇲 Հայաստան 2-2 (2013թ)
15%
Հունաստան 🇬🇷-🇦🇲 Հայաստան 2-3 (2019թ)
9
#MS_INSIDE Here We Go 😎

Արթուր Միրանյանը՝ «Բնեյ Սախնինի» ֆուտբոլիստ:


Իսրայելական ակումբն օրեր առաջ հայտնել էր Միրանյանին ձեռք բերելու մասին, բայց փաստացի այդ ժամանակ կողմերի միջև դեռևս պայմանագիր չէր կնքվել:

Միրանյանը 2 օր առաջ է մեկնել Իսրայել, իսկ այսօր հաջողությամբ բուժզննում է անցել և պայմանագիր կնքել:

Միրանյանի ծառայություններով հետաքրքրված են եղել նաև ռուսական «Սոչին» և հունական «Պանետոլիկոսը»: Հետագայում «Սոչին» ընթացք չի տվել գործին, իսկ «Պանետոլիկոսի» առաջարկը չի գոհացրել Արթուրին:
24👎5🗿4😁3
#MS_INSIDE Here We Go

🚶🏻‍♂️✈️ 🔙🇳🇱😎


Քիչ առաջ Կասկադի սրճարաններից մեկում Ջոն վան՛տ Սխիպը, օգնական Աարոն Վինտերն ու վերջինիս կինը գինի էին վայելում: Վերջին անգամ Երևանում: Վան՛տ Սխիպն այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ:
👏5519😢12🔥7🤣7👎4🤔4🌚1
21-րդ դարում Հայաստանի ԱԶԳԱՅԻՆ հավաքականի լավագույն հանդիպումները: 🇦🇲
Anonymous Poll
16%
Հայաստան 🇦🇲-🇵🇱 Լեհաստան 1-0 (2007թ)
48%
Իտալիա 🇮🇹-🇦🇲 Հայաստան 2-2 (2013թ)
36%
Հայաստան 🇦🇲-🇷🇴 Ռումինիա 3-2 (2021թ)
6
#MS_INSIDE 🇦🇲➡️🇧🇾

Հայաստանի հավաքականի և «Երևանի» ֆուտզալիստ Միհրան Դերմենջյանը կարիերան կշարունակի բելառուսական «Մերկուրի» ակումբում:

«Մերկուրին» 2016 թվականին դարձել է Բելառուսի չեմպիոն, 2 անգամ էլ նվաճել է երկրի գավաթը:
😁156👎6
#MS_INSIDE

Միհրան Դերմենջյանի՝ Բելառուս տեղափոխության մասին արդեն հայտնել եմ: Ավելացնեմ, որ Միհրանը «Մերկուրիում» խաղալու է վարձավճարով:

Գարեգին Մաշումյանի պայմանագրի ժամկետը «Երևանի» հետ լրացել է: Մաշումյանը կարիերան կշարունակի «Սիեվն» ակումբում:

«Երևանի» ավագ Ռաֆիկ Մելիքյանն էլ տեղափոխվել է «Յունիսպորտ»: Ավելին ասեմ. «Յունիսպորտը» «Երևանից» գնել է Մելիքյանի տրանսֆերային իրավունքը:

Ինչպես հասկանում ենք, «Երևան» ակումբը Չեմպիոնների լիգայում պայքարի մեջ մտնելուց առաջ ամբողջովին երիտասարդացնում է կազմը:
15👍3👎1😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
#MS_INSIDE

Yegishe Melikyan to Armenian national team. Here we go 😎
🔥6526😁32❤‍🔥1👎1
#MS_INSIDE 🛑 Exclusive

Քիչ առաջ զրուցեցի Վարազդատ Հարոյանի հետ: Վատոն որոշեց իմ միջոցով հանդես գալ հայտարարությամբ՝ ⤵️

🎙️ Ոզում եմ հայտարարել, որ որոշել եմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում: 92 խաղ եմ անցկացրել հավաքականի ամենաուրախ և ամենաբարդ ժամանակաշրջաններում: Միշտ պատրաստ կանգնած եմ եղել հավաքականի կողքին: Ինձ թվում է՝ ավելորդ է խոսել նվիրվածությանս և հայրենասիրությանս մասին, քանր, որ դա դուք ինքներդ եք տեսել թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս: Կարիերայիս ընթացքում հավաքականն ինձ շատ բան է տվել: Ես էլ այդ նույնը 15 տարի տվել եմ հավաքականին: Ամբողջ սրտով խաղացել եմ իմ ազգի համար: Հիմա ժամանակն է հրաժեշտ տալու: Պատճառն էլ կասեմ, քանի որ բան չունեմ թաքցնելու: Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց: Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետև չի ստացվելու: Նույնիսկ ցանկություն չկա փորձելու: Շնորհակալություն բոլորին այսքան տարիների վստահության համար: Հաջողություն եմ մաղթում իմ ազգային հավաքականին: Միշտ հոգով և սրտով ձեր կողքին եմ:

©️ Վարազդատ Հարոյան
💔9425🔥8😢7🗿4❤‍🔥3🐳1🌚1
Ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ավագին իր նվիրվածության և կատարած աշխատանքի համար: Ապրես, Վատո ջան: 🦁🇦🇲💪🏻
74👏5❤‍🔥3🗿2👍1🔥1💘1
🛑 Exclusive

Վարազդատ Հարոյանի հետ զրուցելուց հետո շփվեցի նաև Եղիշե Մելիքյանի հետ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ասաց հետևյալը՝ ⤵️


🎙️ Հարգանքով եմ ընդունում Վարազդատ Հարոյանի՝ Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու որոշումը: Շնորհակալ եմ նրան բացառիկ նվիրման և տարիներ շարունակ հավաքականում բարձր մակարդակով ելույթների համար: Ցավոք, չնայած իմ պատրաստակամությանը, նրա հետ կրկին աշխատելու հնարավորություն չեմ ունենա:

Հարոյանն ազգային հավաքականի իսկական առաջատարի մարմնավորում է, իրական լիդեր ու պրոֆեսիոնալ:

Մենք պատրաստ ենք կազմակերպել հավաքականում Հարոյանի հրաժեշտի հանդիպումը: Կարծում եմ՝ Վատոյի պես ֆուտբոլիստներին ազգային ընտրանին պետք է ճանապարհի ըստ արժանվույն:
🔥6721🗿4🤩1
Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո՝

Առաջին 2 պաշտոնական խաղերում ստացել է 14 և 12 րոպե խաղաժանանակ: Հաջորդ 2 խաղերում մնացել է պահեստայինների նստարանին: «Լուդոգորեցի» դեմ խաղում էլ դուրս էր մնացել հայտացուցակից:

Ցավոք, Էդգարը կրկին խաղաժամանակի խնդիր ունի հավաքականի խաղերից առաջ: Վրաստանի դեմ խաղերում, ինչպես նաև հունիսին կայացած ընկերական խաղերում Էդգարը վատ տպավորություն չէր թողնում, չնայած այն ժամանակ էլ խաղային պրակտիկայի խնդիր ուներ: Սևիկյանը լավ որակներ ունի, բայց նրան էլ դեռ ինչ-որ բան չի հերիքում ավելի շատ խաղալու համար:
24👍6💔2
3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մեր ֆուտբոլիստի կողմից առաջին գոլը, որ մեկնաբանել եմ Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ, Սլովենիայի դեմ խաղում Հարոյանի խփած գոլն էր: Փաստորեն դա Վատոյի վերջին գոլն էր մեր ազգային թիմում: 🦁🇦🇲

#Haroyan
36🥱1💔1
Մենք հետ ենք գալիս 🔥
Չնայած ոչ մի տեղ չէինք գնացել 😂
😁41
Forwarded from Fast Sports
🇦🇲«Մենք ենք մեր ֆուտբոլը». հայկական ֆուտբոլի մասին բոլոր նորությունները, քննարկումներ, բացառիկ հարցազրույցներ և ոչ միայն:

📺Դիտեք առաջին թողարկումը օգոստոսի 8-ին ժամը 21:00-ին: Բոլոր հաղորդումները դիտեք նաև Fast TV հավելվածով:

FastSports
9🔥2😁1
Forwarded from Fast Sports
🗣️🎙️ Միացեք Ֆասթ Սպորտին. տաղավարում խոսում ենք «Սպարտա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից: Մենք ուղիղ եթերում ենք լինելու նաև հանդիպման ավարտից հետո:

📲Սպորտային լավագույն իրադարձությունները դիտելու համար ներբեռնեք FastTV հավելվածը: Հղումն՝ ԱՅՍՏԵՂ:

FastSports
14❤‍🔥1👏1