#MS_INSIDE
3.29K subscribers
3.83K photos
1.14K videos
575 links
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արմեն Համբարձումյանը «Մենք ենք մեր ֆուտբոլի» տաղավարում կազմեց «Արարատ-Արմենիայում» խաղացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Այժմ ակումբում խաղացող ֆուտբոլիստները չեն եղել հաշվարկի մեջ:

Fast Sports
12🔥6
Այսօր մեր փոքրիկ ֆուտբոլային ընտանիքի համար անչափ կարևոր և հիշարժան օր էր: Շնորհակալ եմ մեր ֆուտբոլիստներին իմ ծննդավայր Շնող կատարած այցի համար:
25🥰2😎1
Forwarded from Fast Sports
Media is too big
VIEW IN TELEGRAM
🗣️🎙️«Ալաշկերտի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հյուր էր «Մենք ենք մեր ֆուտբոլ» հաղորդաշարին:

🎥Դիտեք ուրբաթ՝ ժամը 21:00-ին:

FastSports
🔥9
«Ինտերը» 5-րդ խաղն անընդմեջ չի կարողանում հաղթել «Միլանին»:

Ցավոք՝ Մխիթարյանն այլևս չի կարող այս մրցաշրջանում թրեբլ գրանցել: Ես հավատում էի, որ «Ինտերը» կարող է նվաճել բոլոր կարևոր տիտղոսները:

Ցավալի կլինի, որ այսքան կայուն ու ամուր թիմը հանկարծ առանց տիտղոսի մնա: Հատկապես, որ գուցե Մխիթարյանի վերջին մրցաշրջանն է: Բայց ես էլի հավատում եմ, որ մենք Մխիթարյանին կարող ենք տեսնել Չեմպիոնների լիգայի գավաթով:

«Ինտերը» նախորդ 7 խաղից 2-ն է հաղթել: Շատ դժվար է մի քանի ճակատով կռվելը, և այդ պատճառով շատ դեպքերում թիմի խաղը ծանր է ստացվում: Գավաթի պայքարից դուրս մնալը կարող է և դրական ազդեցություն ունենալ, որ «Ինտերի» խաղացողները ֆիզիկապես և հոգեբանորեն ավելի լավ վիճակում մոտենան մրցաշրջանի վերջին կարևոր խաղերին:
🔥193👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նարեկ Գրիգորյանի գեղեցիկ գոլային փոխանցումը գավաթային խաղում:
20🔥6
Ժիրոյի և «Արարատ-Արմենիայի» հրաշալի մարզավիճակը:

Շաղոյանն «Արարատ-Արմենիա» վերադառնալուց հետո անցկացրած 11 խաղում 6 արդյունավետ գործողություն է գրանցել:

«Արարատ-Արմենիան» գարնան առաջին խաղում «Ուրարտուին» պարտվելուց հետո անցկացրել է 11 հանդիպում, տարել 10 հաղթանակ և գրանցել 1 ոչ-ոքի:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմն 8 անընդմեջ հաղթանակ ունի: Վերոնշյալ 11 խաղում 28 գոլ է խփել, իսկ նախորդ 5 խաղից 4-ում գոլ բաց չի թողել:
20👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Նոա» - «Արարատ» խաղի ամենագեղեցիկ դրվագը: 🔥
21🔥7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Վենեցիայի» հրաշալի կոմբինացիոն գոլը, որը խաղից դուրս վիճակի պատճառով չհաշվեցին:
10🔥3
Ստյոպա Մկրտչայնն «Օսիյեկի» կազմում նախորդ 4 հանդիպումներն անցկացրել է առանց փոխարինման:

Նախորդ 2 խաղում «Օսիյեկն» առանց գոլ բաց թողնելու հաղթել է Խորվաթիայի առաջնության առաջատարներ «Ռիեկային» և «Հայդուկին»:
👍3813
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը դարձավ 29 տարեկան:

Սանոսյանը ոչ միայն ուժեղ ֆուտբոլիստ է, այլև հրաշալի մարդ ու թիմի ավագ:

Շնորհավորում եմ ❤️💪🏻⚽️🇦🇲
40👍3
30.04.25
Fast Media հեռուստաընկերությունում այսօր մեկնաբանական խցիկից անցկացնելու եմ 500-րդ ուղիղ եթերս:


Պատահական, բայց լավ է ստացվել: Մեր Հենոն է խաղալու: Ո՞վ գիտի, միգուցե Չեմպիոնների լիգայում Մխիթարյանին մնացել է առավելագույնը 3 խաղ: Պետք է վայելել, ինչքան Մխիթարյանը հնարավորություն է տալիս:

Այսօր Հենրիխն «Ինտերում» անցկացրած խաղերի քանակով հավասարվելու է «Բորուսիայում» անցկացրած խաղերի քանակին: Մխիթարյանն այսօր 140-րդ անգամ կհագնի «Ինտերի» մարզաշապիկը:

ՉԼ կիսաեզրափակիչ «Բարսելոնա» - «Ինտեր» խաղը դիտե՛ք Fast Sports -ի ուղիղ եթերում՝ ժամը 22:45-ին: Այն վարելու եմ գործընկերոջս՝ Արտուշ Հարությունյանի հետ:
29🍾4👍3👎2
Forwarded from Fast Sports
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎙️🇦🇲 «Մենք ենք մեր ֆուտբոլը». Դիտեք ուրբաթ՝ ժամը 21:00-ին, Ֆասթ Սպորտի եթերում:

FastSports
4
#MS_INSIDE

Լուսանկարում ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ ղազախական «Կայրաթ» ֆուտզալային ակումբի նախագահ Կայրաթ Օրազբեկովը և սպորտային տնօրեն Գուստավո Պարադեդան են:

Իմ տեղեկություններով Ռուբեն Նազարեթյանը կարող է գլխավորել «Կայրաթը», որը Ֆրանսիայում մասնակցելու է Չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակիչին և վաղն առաջին խաղում հանդիպելու է իսպանական «Կարտագենային»: 4-ի եզրափակիչում է նաև գործող չեմպիոն «Պալման», որտեղ խաղում է Լուան Մյուլլերը:

Նազարեթյանի՝ «Կայրաթը» գլխավորելու տարբերակի մասին հայտնում են նաև ղազախական լրատվականները:
14🔥6👍3👎2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇷🇴🇦🇲
Նարեկ Գրիգորյանը քիչ առաջ գեղեցիկ գոլով բացեց «Ֆարուլ» - «Գլորիա» խաղի հաշիվը:


Ընթացիկ մրցաշրջանի 38-րդ խաղում Նարեկը խփեց 8-րդ գոլը:
42🔥14😍1
❗️❗️❗️
Հավանաբար այնքան էլ ճիշտ չէ Հայաստանի առաջնության որոշ խաղերում տեղի ունեցած դրվագների վերաբերյալ կարծիք արտահայտելն այն դեպքում, երբ անձամբ չեմ եղել ստադիոնում տվյալ խաղերի ժամանակ, բայց...

Բայց համեստություն չեմ անի և կասեմ, որ երբեք հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններից տեղյակ լինելու խնդիր, կամ տեղեկատվության պակաս չեմ ունենում: Եվ հերթական ոչ ֆուտբոլային իրարանցումը ստիպում է ասել մի երկու բառ:

«Նոայի» մարզչական շտաբը, իսկ վերջին խաղերում նաև որոշ ֆուտբոլիստներ ուղղակի չեն կարողանում մնալ ֆուտբոլային դաշտում և դուրս են գալիս այդ դաշտից: Երբ ամիսներ առաջ տեղի ունեցած միջադեպից հետո Վարդան Մինասյանն ասաց, որ արտասահմանցիները պետք է ընկալեն մեր մշակույթն ու շարժվեն հայաստանյան կանոններով, մի պահ ոչ միանշանակ ընդունվեց: Սակայն ավելի վաղ «Նոայի» մարզչական շտաբը խնդիրներ էր ունեցել «Շիրակի» հետ, հետո եղավ «Արարատ-Արմենիան», իսկ այժմ մի քանի խաղ շարունակ խնդիրներ են առաջանում «Վանի» անձնակազմի հետ:

Կներեք, բայց, երբ խոսքը Վահե Գևորգյանի մասին է, ես չեմ կարող հավատալ, որ վերջինս իրեն այնպիսի պահվածք է թույլ տվել, որն ընկալվել է որպես սադրանք: Իսկ հակառակը հավանաբար կա, քանի որ չի կարող պարբերաբար նույն խնդիրը լինել x ակումբի մարզչական շտաբի հետ:

Անձամբ հայկական տարբեր ակումբների ֆուտբոլիստներից էլ լսել եմ, որ խաղերի ժամանակ «Նոայի» մարզչական շտաբն աչքի է ընկնում նման գործելաոճով:

Ասում եմ ամենայն անկեղծությամբ: Հայկական ֆուտբոլ սիրողներն ուրախանում են, որ «Նոան» այսքան լավ թիմ է և մեծ նպատակներ ունի: Մենք էլ միշտ արձանագրում ենք և խոսում այդ հաջողությունների մասին: Պե՞տք է արդյոք անել այնպես, որ ֆուտբոլային հաջողությունների վրա ստվեր ընկնի մի քանի անձի ոչ կոռեկտ պահվածքի պատճառով: Կարծում եմ՝ չարժի: Ուղղակի պետք է հետևություններ անել, որպեսզի հետագայում այս ամենը չշարունակվի: Միշտ էլ թիմերի միջև լարվածությունն ավելի է հետաքրքրացնում պայքարը, բայց այդ լարվածությունն ու կրքերը պետք է լինեն ֆուտբոլի սահմաններում...
👍47👏93👎3💯3
🇧🇷🇦🇲🏆
Լուան Մյուլլերը «Պալմայի» կազմում երրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
🔥40👍116👏3
Էդուարդ Սպերցյանը 21-րդ դարում առաջին կիսապաշտպանն է, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3 անընդմեջ մրցաշրջանում նվազագույնը 10 գոլ է խփել: 🔥⚽️🇦🇲
35🔥6
Արայիկ Էլոյանը Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում ամենաշատ գոլ խփած հայ ֆուտբոլիստն է:

21-ամյա հարձակվողը 9 գոլ է խփել: Հետաքրքիր է, որ ԲԿՄԱ-ն չլիներ, քանի՞ գոլ խփած կլիներ Արայիկ Էլոյանը:
👍308😁1