#MS_INSIDE
3.3K subscribers
3.82K photos
1.13K videos
575 links
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ռուսաստանի Առաջին լիգայի 26-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Տյումենին»:

81-րդ րոպեին միակ և հաղթական գոլը խփեց Արտյոմ Սիմոնյանը:
👍114
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մոլդովայի առաջնության չեմպիոնական գոտու 3-րդ տուրում «Շերիֆը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Պետրոկուբի» հետ: «Շերիֆում» առաջին գոլը խփեց Արթուր Սերոբյանը:
29❤‍🔥3
Bild-ը և Kicker-ը հայտնում են, որ Թոմաս Մյուլլերն ամռանը հեռանալու է «Բավարիայից»:

Թոմաս Մյուլլերն իմ տեսած լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, միևնույն ժամանակ ամենաթերագնահատվածներից մեկը: Երբեք Մյուլլերի մասին չի խոսվել այնքան, որքան պետք է խոսվեր:

Նա ամենևին չի դավանում այն խաղաոճը, որը ես շատ եմ սիրում: Բայց հնարավոր չէ հաշվի չնստել Մյուլլերի անցած փառահեռ ճանապարհի հետ: Հիշում եմ՝ ինչպես 20-ամյա Մյուլլերը վերջին պահին ընդգրկվեց աշխարհի 2010 թվականի առաջնության համար Գերմանիայի հավաքականի հայտացուցակում, քանի որ վնասվածք ստացավ Միխայել Բալակը: Հետագայում էլ դարձավ առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Այդպես սկսվեց նրա ֆանտաստիկ ու մեծ կարիերան:

Պատմությայն լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ առանց ավելորդ բառերի...
18💔8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Կրասնոդար» - «Ֆակել» խաղում Էդուարդ Սպերցյանը խաղադաշտ մտավ 63-րդ րոպեին ու 3 րոպե անց խփեց այս 🍫 գոլը: 🔥🇦🇲⚽️
👍3712🎉4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սա էլ Սպերցյանի գոլային փոխանցումը 🔥🇦🇲
39👍1
Ինտեր - Ուդինեզե 2-1

Մխիթորյանը շատ լավ խաղ անցկացրեց ու մասնակցեց 2 գոլային գրոհներին:
👍215👎1
Սփյուռքի հայերով հավաքական ստեղծելու, ինչպես նաև ԹԻՄ-ի բացակայության մասին ❗️❗️❗️

Վրաստանի դեմ խայտառակ պարտություններից մի քանի օր է անցել: Անդադար մտածում եմ պատճառների մասին ու փորձում հասկանալ՝ որն է խնդիրը:

Հայաստանի ներկայիս հավաքականը և այն ժամանակվա ոսկե սերնդի հավաքականը բազմաթիվ տարբերություններ ունեն, բայց գլխավոր տարբերությունն այն է, որ այն ժամանակ ֆուտբոլիստներից շատերը նույն ֆուտբոլային դպրոցն էին անցել և նման մտածելակերպ ունեին, իսկ այժմ հավաքական են գալիս ամենատարբեր մշակույթի և մենթալիտետի տեր ֆուտբոլիստներ: Այն ժամանակ հավաքականում խաղացողների 95 տոկոսից ավելին հայերեն էր խոսում, անգամ Մարկոսը: Այժմ հավաքականի խաղացողների կեսը հայերեն չի խոսում: Ինչպես ուզում եք ընկալեք, բայց այս ամենն իր բացասական ազդեցությունը չի կարող չունենալ:

Մաս 1
👍322🔥1
Վերջին տարիներին հավաքականը սնուցվել է հիմնականում դրսի խաղացողների շնորհիվ, որոնցից շատերը երկար ծամծմելուց հետո ընդունեցին հրավերը, մի քանիսն էլ երևի մինչև հիմա մտածում են՝ ի՞նչ արմատներ ունեն Հայաստանին կապող:

Անկեղծ լինեմ. սկզբում շատ էի ուրախանում, որ հավաքականը համալրվում էր նման ֆուտբոլիստներով: Դե, Լուկասը հրաշալի որակներ ուներ, Թիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում էր խաղում, և այդպես շարունակ: Բայց ժամանակը ստիպեց ինձ փոխել կարծիքս: Մեր հավաքականի հանդերձարանում առկա խնդիրների մասին շատ է խոսվում, բայց այս պահին խնդին այլ բանի մեջ է: Այնպես չէ, որ այս կամ այն խաղացողը մթնոլորտ է փչացնում: Խնդիրը կայանում է նրանում, որ հավաքական են հրավիրվում շատ տարբերվող մենթալիտետով ֆուտբոլիստներ, որոնք դժվար, թե հավաքի ընթացքում 2-3 օրում թիմ դառնան: Այս ամենը ամուր չէ և չի կարող լինել: Հաղորդակցության լուրջ խնդիր կա:

Մաս 2
👍203🔥1
Առաջիկայում հավաքականը 2 ընկերական խաղ ունի: Վստահաբար փորձարկումներ էլ են լինելու: Չի բացառվում, որ արտերկրում խաղացող մի քանի ֆուտբոլիստներ, որոնք հայկական արմատներ ունեն, հրավեր ստանան: Ամեն դեպքում դեռ նմանատիպ մի քանի խաղացողներ կան: Եթե նախկինում ուրախ կլինեի, հիմա նույնն ասել չեմ կարող: Ավելի է խճճվելու ամեն ինչ: Առանց այդ էլ ամեն բան շատ խուճուճ է:

Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը պետք է կրի այնպիսի ֆուտբլիստ, որը պատրաստ է ամեն ինչ դնել հանուն հայկական զինանշանի և եռագույնի: Իսկ այսօր կան արտերկրում խաղացող և հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստներ, որոնք անգամ չգիտեն, որ Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի:

Մաս 3
👏24👍2🔥1
Մենք խոսում ենք տակտիկական լուծումների, մեծ նպատակների մասին, բայց նախ պետք է ԹԻՄ ունենանք: Թիմ ստեղծելու համար էլ շատ հանգամանքներ պետք է աշխատեն, բայց Հայաստանի ազգային հավաքականում պետք է խաղան նվիրվող ՀԱՅ ֆուտբոլիստները: Մեզ պետք չեն հանուն շահի հավաքական եկողներ:

Մեր ազգային հավաքականում կան այդպիսի նվիրյալ տղաներ: Ես վստահ ասում եմ, որ ունենք նման խաղացողներ, բայց ներկայիս պատկերը շատ հեռու է լավ հիմք համարվելուց: Երբ ազգային հավաքական հրավիրվող ֆուտբոլիստները կկարողանան ստեղծել ԹԻՄ, այդ ժամանակ կքննարկենք, թե ինչ առաջադրանք կարող է կատարել այդ թիմը...

Մաս 4
👍21🔥3
Forwarded from FONBET Кубок России
Media is too big
VIEW IN TELEGRAM
Самый лучший из армян… 🇦🇲

Эдуард Сперцян выбрал топового соотечественника, игравшего в России.

Согласны с мнением капитана «быков»?
35🔥3🤩2👏1
Վրաստանի հավաքականի և «Լևանտեի» կիսապաշտպան Գիորգի Կոչորաշվիլին կարիերան կշարունակի «Սպորտինգում»:
👏38👍9🙊6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գեղեցիկ դրվագ «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» խաղից: 🔥👏🏻
🔥191
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇴🇦🇲
Ռումինիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ֆարուլը» 3-0 հաշվով հաղթեց «Ունիրեա Ալբա-Լուլիային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

«Ֆարուլի» երրորդ գոլը խփեց ընդմիջմանը խաղադաշտ դուրս եկած Նարեկ Գրիգորյանը:
27👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇲🇩🇦🇲
Մոլդովայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Շերիֆն» առաջին կեսից հետո 3-0 հաշվով հաղթում է «Բալթիին»:

Արթուր Սերոբյանը քիչ առաջ դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Սերոբյանը նախորդ խաղում էլ առաջին գոլն էր խփել «Շերիֆում»:
25👎2
Forwarded from Fast Sports
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🏆 Հայաստանի Գավաթ. Կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը դիտեք ապրիլի 3-ին՝ ժամը 19:30-ին, Ֆասթ Սպորտի եթերում:

FastSports
11👍1
Fast Sports -ի ուղիղ եթերում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը: 🏆🇦🇲
👍141
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ ժամը 21:00-ին:
🖥️ Fast Sports
10👍1🔥1