#MS_INSIDE
3.3K subscribers
3.81K photos
1.13K videos
575 links
Download Telegram
Եկավ շատ հագեցած ու իրադարձություններով լի 2024-ին հրաժեշտ տալու պահը:
150 ուղիղ եթեր մեկնաբանական խցիկից, որոնց թվում առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքականի խաղ, Եվրոպա լիգայի եզրափակիչ, «Նոայի» մասնակցությամբ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպում:
«Մենք ենք մեր ֆուտբոլի» և «Ստարտի» 4 տասնյակին հասնող եթերներ:
Ազգային հավաքականի հետ 2 արտագնա ուղևորություն:

Այս ամենը չէր լինի առանց լավ մարդկանց աջակցության, առանց խստապահանջ ղեկավարության ու առանց նպատակներին հասնելու ձգտման: Եվ բնականաբար առանց իմ հարազատ @fastsports_tv -ի:

Իհարկե, անցած տարվա ընթացքում եղան նաև դժվարություններ, սխալներ, շտկումներ: Բայց հենց նման ճանապարհն է այս ամենը դարձնում ավելի արժեքավոր:

Բարձր տրամադրությամբ, նոր նպատակներով, ուղիղ մեջքով ու պարզ ճակատով դեպի 2025 թվական:

Never Stop Believing
Never Give Up
👍186👌4
Ձեր քվեարկության արդյունքում Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն մարզիչ ճանաչվեց Ռուի Մոտան:

1. Ռուի Մոտա 48%
2. Եղիշե Մելիքյան 31%
3. Վահե Գևորգյան 8%
💯25🤣96👍2😴1
Ձեր քվեարկության արդյունքում Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Գուստավո Սանգարեն:

1. Գուստավո Սանգարե 23%
2. Սերգեյ Մուրադյան 22%
3. Վիրջիլ Պինսոն 20%
💯42🤣76👍6👎1
#MS_INSIDE

Գեորգի Հարությունյանը կարող է հեռանալ «Կրասնոդարից»: Պաշտպանն այժմ բանակցում է հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» հետ:

Georgi Harutyunyan is negotiating with the “Puskas Academy”.
62🔥17👍13
#MS_INSIDE

«Փյունիկը» ցանկացել է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հրավիրել Արթուր Քարտաշյանին, սակայն տեղափոխությունը չի կարող կայանալ, քանի որ պաշտպանն այս մրցաշրջանում խաղացել է 2 տարբեր ակումբների կազմում:

«Փյունիկն» ուսումնամարզական հավաք կանցկացնի ԱՄԷ-ում, որտեղ ստուգաղական խաղում կհանդիպի ղազախական «Օրդաբասիին»:
👍19🤯3👎2😢1🍌1
Մի քանի ամիս առաջ Նիդեռլանդների «Նիյմեգենն» ուզում էր վարձակալել Ռանոսին, բայց ֆուտբոլիստը չգնաց:

Այսօր Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ընկերական խաղում 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Նիյմեգենի» հետ ու ամբողջ խաղի ընթացքում շանս տվեց 22 ֆուտբոլիստի, բայց ոչ Ռանոսին...

Չգիտես՝ ինչ ասես: Մենք էլ ուզում ենք, որ մեր հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցի: Ի՞նչ ռեսուրսով ու ի՞նչ կազմով...
44👍9👏7💔2😨1
#MS_INSIDE

Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի Տիրասպոլի «Շերիֆում», չնայած գործընկերներս արդեն հայտնել էին այս տեղեկությունը:

Իմ ունեցած տեղեկություններով Սերոբյանը «Շերիֆում» առաջիկա մեկ տարվա ընթացքում կխաղա վարձավճարով, որից հետո ակումբը կարող է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը:

Արթուրը նոր ակումբին կմիանա հունվարի 12-ին:
32👎17👍7🤷‍♂3🔥2
#MS_INSIDE

«Փյունիկի» նոր ղեկավարությունը բանակցում է Եղիշե Մելիքյանի հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ:

Սակայն, իմ տեղեկություններով կողմերն այս պահին մոտ չեն համաձայնության հասնելուն, և Մելիքյանը կարող է հեռանալ «Փյունիկից»:

45-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են արտասահմանյան մի քանի ակումբներ:
👍21😢16🔥51😐1
🇦🇷🇦🇲
«Բելգրանոն» դժվարությամբ կարողացավ ձևակերպել Լուկաս Սելարայանի տրանսֆերը:
Արգենտինայի առաջնությունում այսուհետև 2 ներկայացուցիչ ունենք՝ Լուկասն ու Բալեկյանը:


Սելարայանը մեծ ցանկություն ուներ հարազատ ակումբ վերադառնալու: Հիմա նա երջանիկ է: Բայց Հայաստանի հավաքականում հնարավոր է՝ այլևս չկարողանա այն վառ խաղը ցույց տալ, որին սովորել էինք: Օվկիանոս կտրող ֆուտբոլիստները միշտ բախվել են այս խնդրին:
26👍13
#MS_INSIDE

Արթուր Գրիգորյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Փյունիկում»:

Artur Grigoryan will most likely continue his career at “Pyunik”.
18👎9👍2🔥1
#MS_INSIDE

Հենրի Ավագյանն ամենայն հավանականությամբ կհեռանա «Փյունիկից»: Դարպասապահը ցանկանում է կարիերան շարունակել Հայաստանի չեմպիոնի կազմում, սակայն ակումբի նոր ղեկավարության հետ բանակցությունները հաջող չեն ընթանում:

Իմ տեղեկություններով Ավագյանը մոտ է «Արարատ-Արմենիայի» հետ պայմանագիր կնքելուն:

Henry Avagyan will most likely leave Pyunik. The goalkeeper wants to continue his career with the reigning champion of Armenia. However negotiations with the club's new owners are not going well.

I can confirm, Avagyan is close to sign a contract with Ararat-Armenia.
28😡12👍3
#MS_INSIDE

Գևորգ Տարախչյանը խզել է պայմանագիրն «Ուրարտուի» հետ:


Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ուկրաինան, Իրանը և Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող ակումբներ:

Gevorg Tarakhchyan has terminated his contract with Urartu.

Clubs from Ukraine, Iran and North Macedonia are interested in the player.
👍166
Հենրիխ Մխիթարյանի դեմ ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների տասնյակը:
🔥🔥🔥 ⬇️⬇️⬇️

https://fastnews.am/sport/post/henrikh-mkhitharyanin-khaghadashtvoum-amenashaty-handipats-10-fvoutbvolistnery?category=%D5%8D%D5%8A%D5%88%D5%90%D5%8F
👍146
#MS_INSIDE

Բրազիլացի պաշտպան Ռոմերսիոն վերադարձել է «Արարատ-Արմենիա»:

27-ամյա պաշտպանն «Արարատ-Արմենիայում» անցկացրած 31 խաղում խփել է 2 գոլ:

Brazilian defender Romèrcio has returned to Ararat-Armenia.
The 27-year-old defender played 31 games for Ararat-Armenia and scored 2 goals.
👍235👌4
Forwarded from Fast Sports
🇮🇹🔴⚫️ Սուպերգավաթային փայլուն հաջողությունից հետո Կոնսեյսաուն «Միլանի» հետ անցնում է Ա Սերիայի գործերը կարգավորելուն:

🆚 Այսօր «Սան Սիրոն» ընդունում է «Կալյարիին»:

📲 Թոփ 5 լիգաների բոլոր հանդիպումները դիտելու համար այցելեք www.Fasttv.am

FastSports
👍83
Անգլիայի մինչև 18 տարեկանների առաջնության հերթական տուրում «Սանդերլենդը» 3-0 հաշվով հաղթեց «Դերբիին»:

Ֆինն Գերագուսյանը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշրջանի 9 խաղում հարձակվողը խփել է 5 գոլ և կատարել 3 ասիստ:
50🔥19👍2
Լուան Մյուլլերը ճանաչվել է ֆուտզալի՝ 2024 թվականի աշխարհի լավագույն դարպասապահ: 🇦🇲💪🏻
55🔥12👍7👏5
«Ռեննի» ֆուտբոլիստ Լյուդովիկ Բլասը՝ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով:

Գոռ Մանվելյանն է իր մարզաշապիկը նվիրել Բլասին, որի հետ տարիներ առաջ խաղացել է «Նանտում»:
👍349👏7🥰2
Կար ժամանակ, երբ «Նոայի» կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան և «Բարսելոնայի» ավագ Ռաֆինյան թիմակիցներ էին:

Տարիներ առաջ նրանք միասին խաղացել են պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշում»:
47👍7👏5🤩4🤯1
#MS_INSIDE

Արշակ Պետրոսյանը փորձաշրջան է անցնում Բրատիսլավայի «Սլովանում»:


18-ամյա վինգերը 3 տարի առաջ է տեղափոխվել Իսպանիա և մարզվել «Հուեսկա» ակադեմիայում:

Արշակը ցանկություն ունի ներկայացնել նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը:
53👍16🔥4😍1😎1