#MS_INSIDE
3.3K subscribers
3.81K photos
1.13K videos
575 links
Download Telegram
Հենրի Ավագյանը ձեր քվեարկության արդյունքում ճանաչվեց Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն դարպասապահ:

1. Հենրի Ավագյան 43%
2. Օգնյեն Չանչարևիչ 40%
3. Ալեքսեյ Պլոշչադնի 7%

Քիչ անց կսկսենք լավագույն պաշտպանների քվեարկությունը: Առանձին-առանձին պետք է ընտրեք լավագույն ձախ, կենտրոնական և աջ պաշտպաններին:
22🗿5👍3🔥1
Ձեր քվեարկության արդյունքում Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ձախ պաշտպան է ճանաչվել Խամես Սանթոսը, լավագույն կենտրոնական պաշտպան՝ Սերգեյ Մուրադյանը, լավագույն աջ պաշտպան՝ Ալեմաոն:

1. Խամես Սանթոս 37%
2. Հով. Համբարձումյան 22%
3. Ժիրայր Մարգարյան 16%

1. Սերգեյ Մուրադյան 59%
2. Գոնսալու Սիլվա 9%
3. Անտոն Բրատկով 8%

1. Ալեմաո 32%
2. Կամո Հովհաննիսյան 27%
3. Ալեքսանդր Միլյկովիչ 25%
10👍3
Ձեր քվեարկության արդյունքում Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն կիսապաշտպան ճանաչվեց Գուստավո Սանգարեն:

1. Գուստավո Սանգարե 30%
2. Գոռ Մանվելյան 20%
3. Իմրան Ուլադ Օմար 18%

Քիչ անց կսկսենք քվեարկել լավագույն ձախ և աջ վինգերներին, ինչպես նաև լավագույն հարձակվողին ընտրելու համար:
18🔥4❤‍🔥1
Ձեր քվեարկության արդյունքում Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ձախ վինգեր ճանաչվեց Վիրջիլ Պինսոնը, աջ վինգեր՝ Արթուր Սերոբյանը, հարձակվող՝ Մատեուս Այասը:

1. Վիրջիլ Պինսոն 57%
2. Տենտոն Յենե 14%
3. Հելդեր Ֆերեյրա 7%

1. Արթուր Սերոբյան 34%
2. Էրալդո Չինարի 28%
3. Նարեկ Հովհաննիսյան 10%

1. Մատեուս Այաս 26%
2. Իվան Իգնատև 24%
3. Գոնսալու Գրեգորիու 24%

Քիչ անց կսկսենք վերջին քվեարկությունները և կընտրենք առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստին և լավագույն մարզչին:
👍94🔥1
Եկավ շատ հագեցած ու իրադարձություններով լի 2024-ին հրաժեշտ տալու պահը:
150 ուղիղ եթեր մեկնաբանական խցիկից, որոնց թվում առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքականի խաղ, Եվրոպա լիգայի եզրափակիչ, «Նոայի» մասնակցությամբ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպում:
«Մենք ենք մեր ֆուտբոլի» և «Ստարտի» 4 տասնյակին հասնող եթերներ:
Ազգային հավաքականի հետ 2 արտագնա ուղևորություն:

Այս ամենը չէր լինի առանց լավ մարդկանց աջակցության, առանց խստապահանջ ղեկավարության ու առանց նպատակներին հասնելու ձգտման: Եվ բնականաբար առանց իմ հարազատ @fastsports_tv -ի:

Իհարկե, անցած տարվա ընթացքում եղան նաև դժվարություններ, սխալներ, շտկումներ: Բայց հենց նման ճանապարհն է այս ամենը դարձնում ավելի արժեքավոր:

Բարձր տրամադրությամբ, նոր նպատակներով, ուղիղ մեջքով ու պարզ ճակատով դեպի 2025 թվական:

Never Stop Believing
Never Give Up
👍186👌4
Ձեր քվեարկության արդյունքում Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն մարզիչ ճանաչվեց Ռուի Մոտան:

1. Ռուի Մոտա 48%
2. Եղիշե Մելիքյան 31%
3. Վահե Գևորգյան 8%
💯25🤣96👍2😴1
Ձեր քվեարկության արդյունքում Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Գուստավո Սանգարեն:

1. Գուստավո Սանգարե 23%
2. Սերգեյ Մուրադյան 22%
3. Վիրջիլ Պինսոն 20%
💯42🤣76👍6👎1
#MS_INSIDE

Գեորգի Հարությունյանը կարող է հեռանալ «Կրասնոդարից»: Պաշտպանն այժմ բանակցում է հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» հետ:

Georgi Harutyunyan is negotiating with the “Puskas Academy”.
62🔥17👍13
#MS_INSIDE

«Փյունիկը» ցանկացել է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հրավիրել Արթուր Քարտաշյանին, սակայն տեղափոխությունը չի կարող կայանալ, քանի որ պաշտպանն այս մրցաշրջանում խաղացել է 2 տարբեր ակումբների կազմում:

«Փյունիկն» ուսումնամարզական հավաք կանցկացնի ԱՄԷ-ում, որտեղ ստուգաղական խաղում կհանդիպի ղազախական «Օրդաբասիին»:
👍19🤯3👎2😢1🍌1
Մի քանի ամիս առաջ Նիդեռլանդների «Նիյմեգենն» ուզում էր վարձակալել Ռանոսին, բայց ֆուտբոլիստը չգնաց:

Այսօր Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ընկերական խաղում 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Նիյմեգենի» հետ ու ամբողջ խաղի ընթացքում շանս տվեց 22 ֆուտբոլիստի, բայց ոչ Ռանոսին...

Չգիտես՝ ինչ ասես: Մենք էլ ուզում ենք, որ մեր հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցի: Ի՞նչ ռեսուրսով ու ի՞նչ կազմով...
44👍9👏7💔2😨1
#MS_INSIDE

Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի Տիրասպոլի «Շերիֆում», չնայած գործընկերներս արդեն հայտնել էին այս տեղեկությունը:

Իմ ունեցած տեղեկություններով Սերոբյանը «Շերիֆում» առաջիկա մեկ տարվա ընթացքում կխաղա վարձավճարով, որից հետո ակումբը կարող է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը:

Արթուրը նոր ակումբին կմիանա հունվարի 12-ին:
32👎17👍7🤷‍♂3🔥2